Հակառակ հայկական կողմի պնդումների՝ մենք Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ որևէ նախնական պայմանավորվածություն չենք ձեռք բերել. գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավի
«Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր շփման կետ։ Մենք բաց և հստակ Հայաստանի ուշադրությանն ենք հասցրել մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը վերապահում է իրեն պատասխան գործողությունների իրավունքը և համապատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։ Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեին իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները»։
Ասում է՝ եղբայր, այսօր երկուշաբթի՞ է, թե ձմեռ, ասում է՝ չգիտեմ, ես հեծանիվով եմ․ Հայկ Ֆարմանյան Հայաստանում աղքատ չեն համարվում 54 000 և ավել դրամ ունեցողները․ ես ավելի լավ առաջարկ ունեմ, հարգելի՛ գործընկերներ, եկեք այդ ցուցանիշը փոփոխենք, 54-ը դարձնենք 27 000 դրամ, Հայաստանում աղքատությունը ավտոմատ 50%-ով կնվազի․ փայլուն առաջարկ եմ անում
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը քննարկել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների վերսկսման պայմանները ռուսական շուկա, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Ինչպես հայտնել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունից, մատակարարումների վերականգնման հիմնական պայմանը արտադրանքի անվտանգության ապահովումն ու ԵԱՏՄ պարտադիր պահանջների պահպանումն է։ Ռուսական գերատեսչությունում նշել են, որ անհրաժեշտ է, որպեսզի հայկական արտադրողները օգտագործեն «սեփական հումք, վերահսկեն պեստիցիդների կիրառումը և ապահովեն մատակարարումների հետագծելիությունը»։
Քանի որ դատական նիստը սկսելուց 1 ժամ 15 րոպե հետո ոստիկանները Բագրատ Սրբազանին դեռ չեն ներկայացրել դատական նիստին, նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը՝ մեկ շաբաթից։