Արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում դրված են քվեարկության համար նախատեսված քվեատուփն ու հաշվիչ հանձնաժղովի անդամների աթոռներն ու սեղանը, սակայն ՔՊ-ի ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությունը տեղի չի ունենում։ Երեկ թեժ մթնոլորտում քննարկվեց նրա թեկնածությունը։ Ընդդիմությունը կոշտ քննադատության ենթարկեց Սիրունյանին, ՔՊ-ից էլ նրան պաշտպանող ելույթները սակավաթիվ էին։ Հայտնի չէ նաև, թե երբ է լինելու քվեարկությունը. հաշվիչ հանձնաժողովը ոչ մի հայտարարություն դեռ չի արել այդ մասին։ Պարզ չէ նաև, թե ՔՊ-ն քվեարկության դեպքում ինչպես կքվեարկի։