Category: News.am

  • Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով եւ գովել տրանսպորտի թանկացումն ու նոր տոմս…

    Փաշինյանն աշխատանքի է գնացել մետրոյով եւ գովել տրանսպորտի թանկացումն ու նոր տոմսային համակարգը

  • ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը …

    ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։

  • Թրամփի մեմքոինի շուկայական արժեքը մեկ ժամում հասել է 10 միլիարդ դոլարի. «Ներդրող…

    Թրամփի մեմքոինի շուկայական արժեքը մեկ ժամում հասել է 10 միլիարդ դոլարի. «Ներդրողի բրիֆ 21.01.25»
    Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է նյարդային համակարգի հիվանդությունների դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող Intra-Cellular Therapies ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 33.02%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 126.20 դոլարի։ Հաջորդը MicroStrategy Incorporated–ն է: Բիզնեսի կառավարման լուծումներ մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 20.92%–ով՝ հասնելով 396.50 դոլարի։ Եռյակը եզրափակում է Robinhood Markets ընկերությունը՝ 20.14% աճով։ Առցանց ներդրումային ամերիկյան հարթակի մեկ բաժնետոմսի գինը կազմում է 48.15 դոլար։

  • Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մեր…

    ‼️Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

  • Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ…

    ‼️ Բաքվում ընթացող դատավարության մեխն Ադրբեջանի համար Հայաստանին ագրեսոր, օկուպանտ, էթնիկ զտումներ իրականացնող երկիր հռչակելն է:
    Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին» ինչ էլ ուզենան
    կփաթաթեն:
    Ինչու՞ է Ադրբեջանը կենտրոնացել Գյանջայի ուղղությամբ հրթիռակոծությանն ու, մասնավորապես, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանից ցուցմունքներ կորզելուն կամ նկարելուն:
    Ադրբեջանական քարոզչական ակնարկներից ակնհայտ է, որ խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետևողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա:
    Ավելին, Ադրբեջանից ակնարկներ կան, որ եթե այդ հանգամանք ապացուցվի, իսկ Բաքվի դատարանում, ինչ էլ ուզեն կկեղծեն, ապա դա լեգիտիմ իրավունք կվերապահի Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողություններ նախաձեռնի Հայաստանի դեմ:
    Տիգրան Աբրահամյան

  • «Ժողովուրդ». ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» …

    «Ժողովուրդ». ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական եւ 18+ բառապաշարով հայտնի ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ՀՀ Բարձրագւյն Դատական Խորհրդի անդամ:
    Երեկ նրա թեկնածության քննարկման ժամանակ պարզվեց, որ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Սիրունյանի բարեվարքությանը, Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ էլ հանդես եկան հայտարարությամբ՝ ԱԺ-ին կոչ անելով չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը:
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող ֆրակցիան, չնայած դժգոհությունների մեծ ալիքին ու կոչերին, դեռ նախորդ տարվա ՔՊ խմբակցության նիստում որոշել էր ՔՊ-ի «սրտի փաստաբան» Ալեքսանդր Սիրունյանին, ով ատելության խոսքի «գուրու» է, հայտնի է արցախցիների ու ընդդիմադիրների վերաբերյալ խայտառակ գրառումներով, ընտրել ԲԴԽ անդամ:

  • «Ժողովուրդ». Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է ան…

    «Ժողովուրդ». Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում
    Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների կապակցությամբ այս անգամ հիշեցնում ենք ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի որդու մասին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
    ՀՀ առողջապահության նախարարությունից այն ժամանակ մեզ որեւէ հստակ մեկնաբանություն չէր տրվել։
    Բացի այս սկանդալից, կա եւս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, եւ Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։

  • Թրամփն առաջին աշխատանքային օրն ավարտել է իր հանրահայտ պարով…

    Թրամփն առաջին աշխատանքային օրն ավարտել է իր հանրահայտ պարով

  • Կազանում և Ուլյանովսկում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր…

    ‼️ Կազանում և Ուլյանովսկում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավակայանների աշխատանքի վրա։
    Թռիչքներ չեն ընդունվում և չեն ուղարկվում, հայտարարել է Ռոսավիացիան։

  • Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։Վարդենյաց լեռնանցքում, Ար…

    Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
    Վարդենյաց լեռնանցքում, Արտաշատ քաղաքի, Վեդիի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր», Երևան-Սևան, Երևան-Արտաշատ, Նոյեմբերյան-Իջևան և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    ‼️Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար