Category: News.am

  • Մոսկվայի մետրոպոլիտենը նշում է իր 90-ամյակը. պատմություն, տեխնոլոգիա և նոր հորիզ…

    Մոսկվայի մետրոպոլիտենը նշում է իր 90-ամյակը. պատմություն, տեխնոլոգիա և նոր հորիզոններ
    Մայիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենը նշել է իր ստեղծման 90-ամյակը, որը կարևոր իրադարձություն է աշխարհի ամենամեծ տրանսպորտային համակարգերից մեկի պատմության մեջ: 1935 թվականին առաջին գծի գործարկումից ի վեր՝ Մոսկվայի մետրոն դարձել է քաղաքի բնակիչների կյանքի անբաժանելի մասը և երկրի տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշը: Այսօր այն բարդ տրանսպորտային ցանց է՝ ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ գծերով, 302 կայարաններով և աշխատանքային օրերին ավելի քան 8 միլիոն ուղևորություններով:

  • Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն Մայիսի 22-ի վաղ առավոտյան …

    Կանխվել է ինքնասպանությունը, բացահայտվել՝ սպանություն
    Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
    Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
    Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
    Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։
    Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։
    Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
  • Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ …

    ‼️‼️Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ Իսրայելի դեսպանատան աշխատակից, հաղորդում է ABC հեռուստաալիքը։

  • NEWS.am pinned «Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստան-Ադրբեջան նոր …

    NEWS.am pinned «Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը I ԼՈՒՐԵՐ I 09:30 https://www.youtube.com/live/KZ_gK4ZBeIw?si=O8M3kxZOkuESnmfY»

  • Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը I ԼՈՒՐ…

    Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը I ԼՈՒՐԵՐ I 09:30
    https://www.youtube.com/live/KZ_gK4ZBeIw?si=O8M3kxZOkuESnmfY

    Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը I ԼՈՒՐԵՐ I 09:30

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram – https://t.me/newsamarm
    Facebook – https://www.facebook.com/newsamarm/
    Twitter – https://twitter.com/NEWSam_English
    Instagram – https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style – https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից. Արամ Մխիթարյանhttps://youtu.be/82d8…

    Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից. Արամ Մխիթարյան
    https://youtu.be/82d8Mfkrqjg?feature=shared

    Պետք չէ վախենալ արհեստական բանականությունից. Արամ Մխիթարյան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram – https://t.me/newsamarm
    Facebook – https://www.facebook.com/newsamarm/
    Twitter – https://twitter.com/NEWSam_English
    Instagram – https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style – https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևորՀաշվի առնելով Կոնգրեսի …

    Ի՞նչ է հայտարարել Ռուբիոն Կոնգրեսում և ինչո՞ւ է դա կարևոր
    Հաշվի առնելով Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղար Ռուբիոյի հայտարարության կարևորությունը՝ այն պետք է ներկայացնել բառացի թարգմանությամբ։
    Ի պատասխան Կոնգրեսական Սմիթի հարցին Ռուբիոն պատասխանում է.
    «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։
    Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունը այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։»
    Նախ պետք է հաշվի առնել, որ Ռուբիոն ոչ միայն պետքարտուղար է, այլև Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարը։ Ըստ էության՝ նա ղեկավարում է երկու մրցակից կառույց, որոնց մոտեցումները, փաստորեն, նույնական են։
    Ինտերվենցիայի վտանգը Ռուբիոն իրական է գնահատում: Իրականում այս պահին ամերիկյան հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի, քանի դեռ Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի և Մոսկվայի հետ: Միաժամանակ, Թրամփի՝ «աշխարհին խաղաղություն բերողի» դիրքավորումը նույնպես ենթադրում է, որ Վաշինգտոնին լրացուցիչ գլխացավանքներ պետք չեն, մանավանդ զինված հակամարտությունների տեսքով:
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան

  • «Հրապարակ». Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից«Հրապարակ» թ…

    «Հրապարակ». Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից
    «Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով այցի ծրագիրը։ Նշված էր, որ «ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ կզետեղեն Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ, եւ ծաղկեպսակ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին»։
    Երեկ պարզվեց, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից՝ նա միայն ծաղկեպսակ է ուղարկել: Թերեւս՝ ՀՀ իշխանությունների ցանկությամբ եւ ԱԳ նախարարի համաձայնությամբ։
    Պաշտոնական բացատրությունն էր, որ այցի ծրագիրը հագեցած է։ Բայց ՌԴ ԱԳՆ-ն դա փորձեց կոմպենսացնել Անհայտ զինվորի հուշարձանին այցելության ժամանակ արված լուսանկարով` Արարատի ֆոնին:

  • Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա…

    Երևան-Երասխ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

  • «Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2…

    «Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը
    «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավորի համար, որ Նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի՝ պատգամավորը 75 մլն դրամով (մոտ 200 հազար ԱՄՆ դոլար) առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։
    Բացի այս տներից, 2020 թվականին Թորոսյանը Ծաղկաձորում ձեռք էր բերել հողամաս։
    Բայց սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրոմոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ եւ ավելիի միջակայքում։
    Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։