Արարողությանը ներկա են եղել միլիարդատերեր Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը, Թիմ Կուկը և Ռուպերտ Մերդոկը։ Ներկա էին նաև Ջո Բայդենը, Քամալա Հարիսը, Բարաք Օբաման, Ջորջ Բուշը և այլոք։
Բայդենը իր նախագահության վերջին ժամերին ներում է շնորհել իր ընտանիքի հինգ անդամներին։ Նա նախկինում ներում էր շնորհել իր որդուն՝ Հանթերին, ով մեղադրվում էր ապօրինի զենք պահելու և հարկերից խուսափելու մեջ։