Category: News.am

  • 31 ամյա կին եւ 10- ամյա երեխա է տուժել պայթյունից:Պայթյունի պատճառ է հանդիսացել …

    31 ամյա կին եւ 10- ամյա երեխա է տուժել պայթյունից:
    Պայթյունի պատճառ է հանդիսացել կենցաղային գազը:

  • Ստավրոպոլում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, տուժածների մասին դեռե…

    Ստավրոպոլում բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, տուժածների մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում
  • «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քա…

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին. մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։
    Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում՝ պատգամավորներից մինչեւ պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաեւ Աննա Հակոբյանի վերջին կոշտ եւ վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին։
    Նշենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական նիստերը, որոնք ընթանալու են լարված մթնոլորտում։ Իշխանությունների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը»։

  • «Հրապարակ». Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն…

    «Հրապարակ». Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն
    «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի՝ Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ ԱՀ գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն, ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ է ընտրում Ազգային ժողովը՝ լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում։
    Մինչ այս պահը որեւէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետեւաբար՝ Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն»։

  • «Իրավունք». ՔՊ-ում իրարանցում է առաջացրել Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը. …

    «Իրավունք». ՔՊ-ում իրարանցում է առաջացրել Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը. որոշել են շեֆին «նեղը» գցել այս հարցով
    «Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում իրարանցում է առաջացրել Նիկոլ Փաշինյանի զուգընկերոջ՝ Աննա Հակոբյանի վերջին օրերի պահվածքը։
    Բոլորը մի մարդու պես որոշել են շեֆին «նեղը» գցել այս հարցով, այլ կերպ ասած՝ առաջիկա վարչության նիստի ժամանակ Փաշինյան Նիկոլի առաջ պայման են դնելու՝ կա՛մ տիկնոջը բերել ցիվիլ դաշտ, կա՛մ իրենք «փաս են»՝ նրան արդարացնելու գործում։

  • Իրանի պաշտպանության նախարարը այն ժամանակ է ժամանել Հայաստան, երբ Իսլամական հեղա…

    🇮🇷🇦🇲Իրանի պաշտպանության նախարարը այն ժամանակ է ժամանել Հայաստան, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններ են ընթանում:
    Իրանի պաշտպանության նախարարի Հայաստանում գտնվելուն զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում է։

  • Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը պատրաստ է ցուցմունք տալ Ռումինիայում նախագահակա…

    Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը պատրաստ է ցուցմունք տալ Ռումինիայում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքարկման շրջանակներում։
    «Ես պատրաստ եմ գալ և ցուցմունք տալ, եթե դա կօգնի ռումինական ժողովրդավարությանը»,-ասել է նա: Հիշեցնենք՝ Ռումինիայում ընտրություններում հաղթել է արեւմտամետ, Բուխարեստի քաղաքապետ Նիկուշոր Դանը։

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գո…

    ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
    Նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումներն՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում:

  • Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Կառլեն Մինասյանի ընկերությունները գույքահարկ …

    Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Կառլեն Մինասյանի ընկերությունները գույքահարկ չեն վճարել
    Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը մայիսի 13-ին ստորագրել է որոշում՝ վեց ընկերությունների չվճարած անշարժ գույքի հարկի գանձման պահանջ ներկայացնելու մասին։
    Հատկանշական է, որ այդ ընկերություններից երեքը պատկանում է նույն համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին և նրա հորը՝ Արամ Մինասյանին, գրում է Հետքը։
    Կառլեն Մինասյանը 2021 թվականի ընտրությունների ժամանակ Վայքի համայնքապետի թեկնածու է եղել։

  • NEWS.am pinned «Կոռուպցիոն նոր սկանդալ, եվրոպամետներն ու Լավրովը Երեւանում I «Օր…

    NEWS.am pinned «Կոռուպցիոն նոր սկանդալ, եվրոպամետներն ու Լավրովը Երեւանում I «Օրվա ամփոփումը»՝ ռուսերեն I 20.05.2025 https://www.youtube.com/watch?v=U6_jG7TdciU»