Category: News.am

  • Ին՞չ լուծում է առաջարկել Նիկոլ Փաշինյանը Բաքվին I ԼՈՒՐԵՐ I 09:30https://www.yout…

    Ին՞չ լուծում է առաջարկել Նիկոլ Փաշինյանը Բաքվին I ԼՈՒՐԵՐ I 09:30
    https://www.youtube.com/live/ytpIKHYDJyw?si=llHy4C7XclGNhLm6

    Ին՞չ լուծում է առաջարկել Նիկոլ Փաշինյանը Բաքվին I ԼՈՒՐԵՐ I 09:30

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Թրամփ. ԱՄՆ-ն մտադիր է վերադարձնել Աֆղանստանում թողած տեխնիկան ու սպառազինություն…

    ‼️Թրամփ. ԱՄՆ-ն մտադիր է վերադարձնել Աֆղանստանում թողած տեխնիկան ու սպառազինությունը

  • Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բա…

    ‼️‼️ Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար:
    Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:
    Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:
    Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:
    ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան

  • «Հրապարակ». ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրիի ընտրություններին«Հրապարակ» թերթը …

    «Հրապարակ». ՔՊ-ն գողականների է խառնել Գյումրիի ընտրություններին
    «Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։
    Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ» ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
    Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։

  • Մակրոնը եվրոպական ղեկավարներին մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հանդիպումից…

    Մակրոնը եվրոպական ղեկավարներին մանրամասներ է հայտնել Թրամփի հետ հանդիպումից

  • «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանին հանիրավի մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացն…

    «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանին հանիրավի մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացնի դատարանում
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը եւ, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։
    Դատելով իրավիճակից՝ դատավոր Դոլմազյանը չի խնայի իր երբեմնի գործընկերոջը:
    Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին։

  • Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Սպի…

    ‼️Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Սպիտակի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը և Երասխ գյուղի շրջադարձից Վայոց ձորի մարզ տանող ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար։
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար։
    Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Արևշատ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս, Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տիպի տրանսպորտային միջոցների համար։
    Ալագյազ-Արթիկ, Մ-3 ավտոճանապարհից Լեռնապար տանող, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային, Տաշիր-Դաշտադեմ, Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
    ❄️Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում (բուք) տեղում է ձյուն։

  • ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարութ…

    ‼️ ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին. Մամիջանյան

  • ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարութ…

    ‼️ ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին. Մամիջանյան

  • Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանակ…

    Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
    Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
    Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է:
    Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով:
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյան