🇺🇸🇮🇱ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել Բեն Գուրիոն օդանավակայանում նրան դիմավորել է Իսրայելի պետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Գեդեոն Սաարը։
‼️Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Շվեդիայի, Գերմանիայի և Լատվիայի պաշտպանության շտաբների պետերի հետ։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում հրատապ «եվրոպական» գագաթնաժողով կհրավիրի Թրամփի վերջին հայտարարությունների պատճառով։