Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում. Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ Նա մատնանշել է Իրանի քաղաքականությունը՝ հակազդելու կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխությանը և տարածաշրջանում արտաքին ուժերի միջամտությանը։