Category: Պաշտպանություն

  • Այսօր կանդրադառնամ սրան և պիտի պարզեմ նամակի իսկություն, անուն։ Տեսնես ով է, թե …

    Այսօր կանդրադառնամ սրան և պիտի պարզեմ նամակի իսկություն, անուն։
    Տեսնես ով է, թե զուտ փչացնում է։ Եթե չհրապարակեցին ու չասեցին ով է։ Տեսեք` ինչ եմ անելու։ Բանակը սարքել են չգիտեմ ինչ..

  • Տեսնես ով է, թե զուտ փչացնում է։ Եթե չհրապարակեցին ու չասեցին ով է։ Տեսեք` ինչ ե…

    Տեսնես ով է, թե զուտ փչացնում է։ Եթե չհրապարակեցին ու չասեցին ով է։ Տեսեք` ինչ եմ անելու։ Բանակը սարքել են չգիտեմ ինչ..

  • Բանակցություններում կողմերը, կարծես, փոխզիջման են հասել։ Առնվազն Պակիստանի միջո…

    🔴 Բանակցություններում կողմերը, կարծես, փոխզիջման են հասել։ Առնվազն Պակիստանի միջոցով ուղերձ է փոխանցվել։ Իրանը արդարացիորեն կորցնում է վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։ Բանակցությունների ընթացքում երկու անգամ պատերազմ բռնկվեց։
    🔴 Տարածաշրջանը ներքաշվում է Իսրայելի սցենարով մշակված խաղի մեջ։ Իսրայելը ցանկանում է, որ տարածաշրջանի իսլամադավան երկրները մտնեն միմյանց հետ երկարատև հակամարտության մեջ։ Մեր խորհուրդն է և՛ Իրանին, և՛ մյուս երկրներին չընկնել Իսրայելի կողմից ծրագրված այս խաղի մեջ։
    🔴 Խաղաղության ամենամեծ խոչընդոտն այս պահին Իսրայելի ներկայիս դիրքորոշումն է։
    «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պետա…

    Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի դեմ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պետական դավաճանության կասկածանքով։
    Հետաքննությունը կապված է Ուկրաինային  էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները դադարեցնելու Ֆիցոյի որոշման հետ։
    Այս տարվա փետրվարին Սլովակիայի վարչապետը հայտարարել էր, որ իր երկիրը դադարեցնում է էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումները Ուկրաինա, քանի որ Կիևը չի վերականգնել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։
    Հ.Գ. Իսկ մեզ մոտ…

  • Ուկրաինայի զինված ուժերիգլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ըն…

    Ուկրաինայի զինված ուժերի
    գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ընթացիկ տարում հակահարձակման սկզբից Ուկրաինայի հարավում հաջողվել է ազատագրել 470 քկմ տարածք։

  • The Washington Post-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ն …

    The Washington Post-ը, հղում տալով իր լավատեղյակ աղբյուրներին, գրել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի մեկ ամսում  սպառել է Tomahawk հրթիռի իր պաշարի ավելի քան քառորդ մասը, ընդ որում, 850 հրթիռ ամերիկյան օպերացիայի առաջին օրերին։
    Մասնագետների կարծիքով, Իրանի դեմ օպերացիայի
    սկզբում ԱՄՆ ռազմածովային ուժերն ունեին 3000-4500 Tomahawk հրթիռ։ Իսկ օրական արտադրվում է մի քանի հարյուր այդպիսի հրթիռ։
    Միաժամանակ նշվում է, որ վերջին մոդիֆիկացիայի մեկ հրթիռի արտադրությունը տևում է մինչև երկու տարի, իսկ արժեքը կազմում է մինչև 3,6 միլիոն դոլար:
    Երկրի նախորդ տարվա  ռազմական բյուջեով ընդամենը 57 հրթիռ է գնվել։
    https://t.me/oborona2025

  • Արդյո՞ք հայելային կերպով Ալիևը մոռանալու է «Խոջալուի ցեղասպանությանը» և «Գյանջայ…

    Արդյո՞ք հայելային կերպով Ալիևը մոռանալու է «Խոջալուի ցեղասպանությանը» և «Գյանջայի դեպքերին» առնչվող պահանջը. Վիլեն Գաբրիելյանը պատրա՞ստ է մոռանալ Բաքվի ջարդերը

  • The Wall Street Journal-ը, հղում տալով Պենտագոնի նախկին աշխատակցին, գրել է, որ …

    The Wall Street Journal-ը, հղում տալով Պենտագոնի նախկին աշխատակցին, գրել է, որ Իրանի դեմ պատերազմից հետո ոչնչացված և կորսված ռազմական տեխնիկայի վերականգնման և համալրման համար այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը պետք է ծախսի 1.4-ից 2.9 միլիարդ դոլար։
    Պարբերականի տվյալներով, ամենից շատ ծախս պահանջվելու է կործանիչների, անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի վերանորոգման և համալրման համար։
    Այսպիսով, սխալմամբ խոցված երեք F-15E-երի փոխարինումը գնահատվում է մոտ 300 միլիոն դոլար, իսկ Իրանի հարվածից հետո վթարային վայրէջք կատարած F-35A Lightning II-ի վերանորոգումը կարժենա մոտ 82,5 միլիոն դոլար։
    Շահագործումից հանված KC-135 լցավորող ինքնաթիռը, հավանաբար, կփոխարինվի 165 միլիոն դոլար արժողությամբ KC-46-ով, ընդ որում, սրա հետ մեկտեղ պահանջվելու է նաև վնասված այլ տեխնիկայի վերանորոգում։
    Բացի այս, ԱՄՆ-ը նաև կորցրել է ավելի քան տասը MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, յուրաքանչյուրը մոտ 16 միլիոն դոլար արժողությամբ, դրանց արտադրությունը նույնպես դադարեցված է։
    Իսկ նոր MQ-9B-ի մոդելի մեկ միավորի արժեքը 30 միլիոն դոլար է:
    Չմոռանանք, որ Իրանը հարվածներ է հասցրել նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ռադիոլոկացիոն, կոմունիկացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերին, ներառյալ` Քաթարում կամ Կատարում տեղակայված վաղ նախազգուշացման AN/FPS-132 համակարգին, որի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար է, այն դեպքում, երբ նոր AN/TPY-2 ռադարների գինը 300 միլիոն դոլարի սահմանում է։
    https://t.me/oborona2025

  • Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցելՆրանք գոհունակութ…

    Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել
    Նրանք գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:
    Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

  • «Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապե…

    «Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման հարցը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել որևէ կերպ»։
    ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան
    Հ.Գ. Եթե ասում են իրավական կարգավիճակ չունի, ինչ իրավական ընթացակարգ ճճ
    Էլ չասեմ, որ հանձնաժողովը հենց քաղաքական հայեցողությամբ է ստեղծվել։