Բաքվից են բողոքում, բայց մոռանում ենք, որ “Գյանջայի դեպքերի” օրերին “Սկադի” տեսանյութ էր տարածվել։ Կարևորը, որ լրատվամիջոցների դեմ սահմանափակում էին սահմանել։ Դե ֆեյսբուքով պատերազմ էինք վարում, հետո էլ նեղվում ենք։ Ախր ամեն ինչով էր բարդակ։
ՀՀ նախագահի հրամանագրով, Գևորգ Ղոնյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով, Լևոն Կասյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:
Բաքվի այսօրվա դատավարության ժամանակ հայտարարվել է, թե իբր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Հհ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է ասել` Գյանջայի հրթիռակոծությունը ձեր վրա վերցրեք, համապատասխան հայտարարություն արա։ Չմոռանանք, որ սա Ադրբեջանի քարոզչամեքենան է փոխանցում, հատկապես երբ մի քանի դատական նիստ հաղորդվում էր, որ Արայիկ Հարությունյանը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի մասով էր գրեթե նույն բանն ասում և համարում գլխավոր ֆիգուրը։
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Նրա նկատմամբ նշանակվող պատժից կհաշվանցվի վերջինիս կողմից փաստացի կալանքի տակ գտնվելու 4 տարի 1 ամիս 26 օր ժամկետը, և նրան կմնա կրելու 11 տարի 10 ամիս 4 օր ժամկետով ազատազրկում։ Հանրային մեղադրողը պահանջել էր ազատազրկում 18 տարի ժամկետով: 2020թ. հոկտեմբերի 10-ին հակառակորդը հարձակվել էր Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ նորակոչիկներ։ Ըստ վկայությունների՝ Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
— Դուք երբեւէ ծառայության ընթացքում սանրում իրականացրե՞լ էիք։ — Չէ, իմ ծառայությունը եղել է ԼՂ Մատաղիսի զորամասում, կապի բրիգադում։ Հատված Քիմիկների գործով դատական նիստից` ուսումնական վաշտի հրամանատարի հարցաքննությունից։ Սա խայտառակություն է, և նման հազարավոր դեպքեր։
-,Ինձ համար՝ որպես զինվորական Լելե Թեփեն մի սովորական բարձունք է, 0 արժեք ունեցող դիրք է: Ի՞նչ ստրատեգիական դիրքի ու խնդրի մասին է խոսքը: Հհ պաշտպանության նախկին փոխնախարարԱրթուր Աղաբեկյան, 2016, -Լելե Թեփեն ռազմավարական նշանակության բարձունք չի։ ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, Մովսես Հակոբյան, 2018 Հ.Գ. Այս շարքը կարելի լրացնել։ Վստահ եմ կան նաև հակառակ կարծիք ունեցողներ։