Category: Պաշտպանություն

  • Ռուսաստանն է՛լ ավելի է արդիականացրել օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր-Մ» ու հիպերձա…

    Ռուսաստանն է՛լ ավելի է արդիականացրել օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր-Մ» ու հիպերձայնային «Կինժալ» հրթիռները՝ ԱՄՆ-ի Patriot համակարգերը Ուկրաինայում շրջանցելու նպատակով։
    Հրթիռները մոտենալիս սկսում են կատարել անկանխատեսելի մանևրներ, ինչը զգալիորեն նվազեցնում է նրանց որսալու հավանականությունը։
    #ՌԴ #Ռուսաստան

  • Ադրբեջանը, այո, պահանջներ դնում է սրանց առաջ, բայց շատ բան էլ սրանք իրանցից բոնո…

    Ադրբեջանը, այո, պահանջներ դնում է սրանց առաջ, բայց շատ բան էլ սրանք իրանցից բոնուսով են անում։ Նիկոլ Փաշինյանը իրականում սպառված է, էլ չգիտի ինչ անի, ինչ որ առաջիկա ընտրություններին տանիք ունենա ի դեմս թուրք-ադրբեջանական տանդեմի, և ոչ միայն։
    Մի հատ ճկուն և ռազմավար հակառակորդ ունենա, պարտվող է։ Մի հատ մեկը, որ բացատրի
    մենք էլ ենք խաղաղություն ուզում, կապահովենք ձեր անվտանգությունը, ժողովուրդ։

  • -2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չ…

    -2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը:
    Նիկոլ Փաշինյան, 2021, փետրվար 23
    -Մենք ռուսական կողմին նաև տեղեկացրել ենք, որ Դավիթ Գալստյանը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բիզնես-գործընկերը: Նրանք այդ ամենն արել են նաև անօրինական շահույթ ստանալու համար: Ի դեպ, պատահական չէ, որ 44-օրյա պատերազմում դառը պարտությունից հետո Ադրբեջանին պատերազմով սպառնացող ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնանկ արվեց: Իսկ Դավիթ Գալստյանին էլ կալանավորեցին (խոսքն այստեղ հրանոթի արկերի գործի մասին է): Հայաստանում հիմա նախաքննություն է գնում, եթե այն արդար վարվի, ապա իմ նշած բոլոր փաստերն ի հայտ կգան: Մենք փաստեր ունենք, եթե անհրաժեշտ լինի, դրանք մենք կգաղտնազերծենք։
    Ալիև, 2021, ապրիլ 20
    Հ.Գ. 2021-ի փետրվարի սկզբին Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո»)՝ հրանոթի արկերի գործով, որով անցնում էր նաև ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
    Ավելի ուշ երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ արարքը չկատարելու հիմքով:
    2021 թվականի սեպտեմբերին, ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորություններ են չարաշահել, այս դեպքում էլ խոսքը հայտնի հրթիռների գործի մասին է:

  • Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների…

    Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ
    Հ.Գ. կարողանայինք գնայինք, և մի մարտական իրավիճակ ստեղծեինք։

  • Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։Այցի նպատակը` պաշտպա…

    Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։
    Այցի նպատակը` պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացումն է, որը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։

  • Փաստեր՝ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար. Արդյո՞ք ՊԲ բոլոր զո…

    Փաստեր՝ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար. Արդյո՞ք ՊԲ բոլոր զորամասերը բացազատված են եղել։

  • Այն բարձրաստիճան զինվորականները, ում վրա մնաց 44-օրյայի բեռը, հաստատ արած ունեն …

    Այն բարձրաստիճան զինվորականները, ում վրա մնաց 44-օրյայի բեռը, հաստատ արած ունեն անցյալում, քաղաքական ուժերն ու անձինք ի՞նչ են արել: Իրանք, այո, կորցնելու ունեն` պատիվ, կենսագրություն, սեր զինվորի և…Ձեզնից շատերը…Քաղաքական ղեկավարություն, քաղաքական ուժեր, անձեր…բոլոր ժամանակների։ Իհարկե, իրենց մեղքն է, որ մնացին բեռի տակ և դեռ մնալու են…

  • Գերգաղտնի գործողությունը գաղտնազերծողը Քննիչ հանձնաժողովի նախագահ ո՞նց կարող է լ…

    Գերգաղտնի գործողությունը գաղտնազերծողը Քննիչ հանձնաժողովի նախագահ ո՞նց կարող է լինել։ Ես արդեն պատկերացնում եմ` սրանք ինչեր գիտեն և ինչեր են դուրս հանելու կամ հանել։

  • Իրավական առումով Անդրանիկ Քոչարյանն ինձ զեկույցը չի հանձնել։Ալեն Սիմոնյան…

    Իրավական առումով Անդրանիկ Քոչարյանն ինձ զեկույցը չի հանձնել։
    Ալեն Սիմոնյան

  • Ջալալը նստեց, լռելն ու ծառայելը չօգնեցՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ…

    Ջալալը նստեց, լռելն ու ծառայելը չօգնեց
    ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ:
    Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
    Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
    Ո Ր Ո Շ Ե Ց
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել:
    Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
    Նախագահող Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
    Դատավորներ
    Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
    Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
    Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
    Ա.ՊՈՂՈՍՅԱՆ