Որոշվել է 44-օրյայի զեկույցը քննարկել ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում. ԱԺ նախագահ Հ.Գ. կարողանայինք գնայինք, և մի մարտական իրավիճակ ստեղծեինք։
Իրանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա։ Այցի նպատակը` պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացումն է, որը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։
Այն բարձրաստիճան զինվորականները, ում վրա մնաց 44-օրյայի բեռը, հաստատ արած ունեն անցյալում, քաղաքական ուժերն ու անձինք ի՞նչ են արել: Իրանք, այո, կորցնելու ունեն` պատիվ, կենսագրություն, սեր զինվորի և…Ձեզնից շատերը…Քաղաքական ղեկավարություն, քաղաքական ուժեր, անձեր…բոլոր ժամանակների։ Իհարկե, իրենց մեղքն է, որ մնացին բեռի տակ և դեռ մնալու են…
Գերգաղտնի գործողությունը գաղտնազերծողը Քննիչ հանձնաժողովի նախագահ ո՞նց կարող է լինել։ Ես արդեն պատկերացնում եմ` սրանք ինչեր գիտեն և ինչեր են դուրս հանելու կամ հանել։
Ջալալը նստեց, լռելն ու ծառայելը չօգնեց ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025թ-ի որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է և դատավճիռն ստացել է օրինական ուժ: Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: Նախագահող Հ.ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Հուլիսյան դեպքերը պետք է ավելի խորը ուսումնասիրվեն, թե ոնց եղավ, մեր մասնակցությունն այդ անիմաստ պրոցեսին… Ես չեմ հասկանում, թե էդ պրոցեսները մեզ ինչ տվեցին, բացի այն հնարավորությունից հակառակորդին, որ ինքն ասի` ես շարժվում եմ ՄԱԿ-ի բանաձևերով, որովհետև Ալիևը հասկացավ, որ կարող է Բաքվում իշխանություն կորցնի։ Անդրանիկ Քոչարյան Հ.Գ. Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային հերոս է տվել և այլն, հարց է տալիս իսկ նրան զեկուցողներն ովքեր են։
Եթե որոշում չկայացվի առաջիկա խորհրդի նիստում, ապա ձեր բարձրացված կասկածներն անձնական շահագրգռվածության մասին, կարող է լինել լեգիտիմ։ Անդրանիկ Քոչարյանը` Ալեն Սիմոնյանիկողմից ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստ մտցնել֊չմտցնել մասին Հ.Գ. Ասում է զեկույցը ժամկետանց կլինի, եթե մինչև 2026֊ի ընտրությունները ներկայացված չլինի և մնա հետո ։
Թուրքական հետախուզությունը միանում է Գազայի հարցով բանակցություններին Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է Կատար` Գազայի հարցով Թրամփի պլանի իրականացմանը միտված խորհրդատվությունների համար։ Հ.Գ. Թուրքական ազգային հետախուզությունն իր դերն ունեցել է նաև 44-օրյայում, այն ժամանակ Հաքան Ֆիդանի ղեկավարմամբ, ինչի համար նույնիսկ պարգևատրվել է Էրդողանից։