Category: Պաշտպանություն

  • «Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձ…

    «Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած:
    Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք»:

    2020 հոկտեմբերի 16, Նիկոլ Փաշինյան

  • Մի հատ էս բաքվահպատակին լսեք էլի։ Տեր-Պետրոսյանի ասածներն են պարզվում է վտանգում…

    Մի հատ էս բաքվահպատակին լսեք էլի։ Տեր-Պետրոսյանի ասածներն են պարզվում է վտանգում ՀՀ-ն, մոռացել է, որ ոնց էր հետևներից ընկած։ ՀԱԿ֊ի ջահելներից ամենա... ,չասեմ ով։ Թե բա վարժական հավաքներն էլ պաշտպանունակությանն են նպաստում։ Հա մեկ էլ չգիտեի, որ արդար արդարադատական համակարգ է, ոչ մի քաղաքական հրահանգ... Տոնոյան, բա ինչի՞ եք բողոքում, ասում է լրիվ արդար է, զանգեր չկան, հրահանգներ չկան, քաղաքական հետապնդումներ չկան։
    Դե հազիվ էլի 2021-ի նոյեմբերյան մարտերի օրերին ՊՆ֊ի թիկունքում Նիկոլ Փաշինյանի համար մուտիկուլիություն անողից…
    Հ.Գ. իմ ալիքը նման բաների համար չէ, բայց մեկ-մեկ չեմ դիմանում։ Կներեք։

  • Երբ Հայաստանի ղեկավար կոչվածն առավոտ շուտ “հաղորդում է” տալիս երկրի դեմ։ Բա ինքն…

    Երբ Հայաստանի ղեկավար կոչվածն առավոտ շուտ “հաղորդում է” տալիս երկրի դեմ։ Բա ինքն ու ընտանիքի անդամներն ինչի Բաքվում չե՞ն։

  • 7 տարի պրոֆեսիոնալ բանակի մասին ենք լսում, բայց չի երևում։ Ոչ մի նորմալ զորավարժ…

    7 տարի պրոֆեսիոնալ բանակի մասին ենք լսում, բայց չի երևում։ Ոչ մի նորմալ զորավարժության նատօական չենք տեսել, որ բանակը մասնակցի, թե գաղտնի եք պահում, ասեք։ Ոչ մի սպառազինություն գնված չի ցուցադրվել, ոչ մի տեղական սպառազինություն չենք տեսել մի կարգին, ոչ մի ձեռնարկություն չի ուղեկցվել։ Փոխարենը լսում ենք բանակին ամենավերջին տեղը հրելու մասին։ Միայն ուրախ կլինեմ, եթե… բայց առանց տեսնելու…

  • Բաքվում գեներալ Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել է որպես վկա ներգրավվել Նիկոլ …

    Բաքվում գեներալ Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել է որպես վկա ներգրավվել Նիկոլ Փաշինյանին և կանչել դատարան, կամ տեսակապի միջոցով ապահովել նրա մասնակցությունը դատական պրոցեսին։
    Դավիթ Բաբայանն էլ միջնորդություն է ներկայացրել
    ` որպես վկա ներգրավվելու գործընթացին Արարատ Միրզոյանին։

  • https://168.am/2025/09/22/2282626.html?fbclid=IwdGRjcAM-PadjbGNrAz49pWV4dG4DYWVt…

    Կյանքից հեռացել է 1992թ. Շուշիի S-72 տանկի անձնակազմից հրաշքով ողջ մնացած հրամանատար Գագիկ (Գագա) Ավշարյանը

    Կյանքից հեռացել է գնդապետ Գագիկ (Գագա) Ավշարյանը, S-72 տանկի հրամանատարը, որը 1992 թվականին առաջինը մտավ Շուշի։ Ավշարյանը իր տանկի անձնակազմից միակ ողջ մնացածն էր՝ երեք տասնամյակ շարունակ կրելով թե՛ պատերազմի վերքերը, թե՛ իր զոհված մարտական ընկերների հիշատակը։

  • ես տեղյակ եմ, որ Դուք նամակ եք հղել աշխատակազմի ղեկավարին, որևէ խոչընդոտ չկա, եր…

    ես տեղյակ եմ, որ Դուք նամակ եք հղել աշխատակազմի ղեկավարին, որևէ խոչընդոտ չկա, երբ ուզեք, ձեր ֆլեշկան կբերեք գաղտնիացնենք, միայն գաղտնի մասը։
    Փակ մասի ձայնագրությունը դա իր իրավունքն է, որը կանոնակարգ օրենքն է ընձեռել, մենք կփոխանցենք իրեն։ Ինքը շնորհակալություն է հայտնել, և ես կարծում եմ, որ այն շահարկումը, որ այդտեղ անպայման բան պիտի լինի…Լրագրողն ասում է

  • 18. Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գն…

    18. Հետևել հակառակորդի գործողություններին, ֆիքսել, որ թուրքական բայրաքթարները գնելու որոշումը Ադրրեջանը կայացրել է 2020 թվականի ապրիլ-մայիսին, անհապաղ ձեռնարկել համարժեք հակաքայլեր:
    Այսքանը կապիտուլյանտների կողմից 2018-ից գործած աններելի մեղքերի, սխալների և դիտավորությունննրի մի մասն է, որոնք չգործելու դեպքում, կամ հակառակն անելու դեպքում հնարավոր էր խուսափել պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի երկարաժամկետ և արյունալի պատերազմից, հնարավոր էր խուսափել այսպիսի անդառնալի և ծանր կորուստներով պատերազմից, հնարավոր էր 44 պատերազմական օր չմնալ միայնակ, չունենալով միջազգային հանրության, կամ ռազվարական դաշնակցիդ ուղղիղ ու հստակ աջակցությունը։
    Հ.Գ. գուցե որոշ կետերի մասով վերապահում ունենամ, բայց քննարկել պետք է։

  • Քոչարյան Անդրանիկ, էս ինչ տեսակ է, միշտ ճիշտ պահին լավամարդ է դուրս գալիս և գնդա…

    Քոչարյան Անդրանիկ, էս ինչ տեսակ է, միշտ ճիշտ պահին լավամարդ է դուրս գալիս և գնդակը նետում ուրիշի դաշտ, այս պահին Ալեն Սիմոնյանի։ Հեռու չէ նաև արջի ծառայություն մատուցելուց…

  • Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստա…

    Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան
    Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.
    — «Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես.
    — Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ
    Վլադիմիր Պուտինի առաջարկը.
    — Գլխովին հայաթափես
    Արցախը եւ զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տաս հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես.
    — Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում.
    — Քո հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսեւորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան.
    — Եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա.
    — Ինչեւիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն.
    — Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին։