Ինչպես Իրանի վրա հարձակումն է անընդունելի, այնպես էլ Իրանի հարձակումներն այլ երկրների վրա։ Նման քայլերը սրում են լարվածությունը, խորացնում կոնֆլիկտը և վնաս հասցնում տարածաշրջանում խաղաղությանը։ Ֆիդան Հ.Գ. Բայց ոնց կարելի է նույն հարթության վրա դնել։
CNN-ի աղբյուրները հայտնում են, որ F-35 ամերիկյան կործանիչը վթարային վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ բազայում։ Չի բացառվում Իրանի զինված ուժերից թիրախավորման փաստը և այդ պատճառով վթարային վայրէջքը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ քննարկվում է լցանավերում մնացած իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավոր հանելու հնարավորությունը` համաշխարհային շուկան կայունացնելու նպատակով։
🇺🇸🇮🇷 ԱՄՆ հետախուզությունը չի հայտնաբերել Իրանի կողմից իր միջուկային ծրագիրը վերականգնելու որևէ փորձ՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը գլոբալ սպառնալիքների վերաբերյալ լսումների ժամանակ։ @armgeopolitic
Brent նավթի արժեքը մոտենում է մեկ բարելի համար 110 դոլարի սահմանին։ Եթե Հորմուզի նեղուցը փակ մնա մինչև մարտի վերջ, ապա Brent նավթի գինը մեկ բարելի համար կհասնի 150 դոլարի, ըստ մասնագետների։
Իրանը «հրատապ» զգուշացում է տարածել Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին ուղղված, որ նավթաքիմիական ձեռնարկություններից տարհանեն անձնակազմին։ Իրանը զգուշացրել է, որ նավթային օբյեկտները դիտարկվելու են ԱՄՆ բազաներին հավասար և թիրախավորվելու են։