Category: Պաշտպանություն

  • https://youtu.be/3tuXcaUk9Ts?si=pgW4h0qIqtAHujCB■ 2016 թվականի Ադրբեջանի կողմից …

    https://youtu.be/3tuXcaUk9Ts?si=pgW4h0qIqtAHujCB
    ■ 2016 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված  գործողությունների ուժգնությունը և աննախադեպությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ պետք է այլ տեսակի պայմանավորվածություններ ձեռք բերել, որպեսզի արյունահեղությունը կանգնեցվի։ Իսկ Մոսկվայում բանավոր պայմանավորվածություն է եղել կրակի դադարեցման վերաբերյալ։ Սա մոնիտորինգային, թափանցիկության, ուժերի դուրսբերման կամ հեռացման դասական համաձայնագրի տեսք չունի։
    ■ Դեռևս մենք զսպեցինք, պաշտպանվեցինք, բայց ռազմական գործում միայն պաշտպանվել չի կարելի։ Պաշտպանվելու դեպքում գնահատվում ենք որպես թույլ։
    Հ.Գ. Թե ինչու եղավ այն, ինչ եղավ 44֊օրյայի ժամանակ, ով խանգարեց, ինչը..
    ■ Կենսական նշանակության շատ ավելի կարևոր ենթակառուցվածքներ կան, քան նավթատարերը։
    Այստեղից էլ հարց ինչո՞ւ որևէ ադրբեջանական ենթակառուցվածք չխոցվեց 44֊օրյայի ժամանակ։
    Հ.Գ. Դեռ հուլիսյան օրերին  հստակ հրահանգ կար
    չթիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքներն Ադրբեջանի…
    2016, ապրիլ 11, “Ազատություն”, Դավիթ Տոնոյան
    Հ.Գ. այս հարցազրույցից շրջանառվեց գրանատամյոտով ավտոբուս խփելու պահը կոնտեքստից կտրված, ես այլ պահեր եմ առանձնացրել։ Հետադարձ հայացքը երբեմն օգտակար է, նորովի ես գնահատում որոշ բաներ։

    Դավիթ Տոնոյան․ «Մեր 80-ականների զենքը չեզոքացրեց վտանգը»

    Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված է ձեռք բերել ամենաարդիական զինատեսակներ, ընդգծում է Հայաստանի պաշտպանության փոխնախարարը:

  • Աքարը 44-օրյայի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարն էր, և լուրջ դերակատարու…

    Աքարը 44-օրյայի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարն էր, և լուրջ դերակատարում է ունեցել Ադրբեջանի հաղթանակում։ Իսկ հուլիսյան մարտերից հետո նա սպառնացել էր պատժել հայերին և եղավ 44֊օրյան։
    Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ներկայիս նախագահ Հուլուսի Աքարը սպառնացել է Կիպրոսի հույներին, որ այս Զատիկը կարող է վերջինը լինել նրանց համար։ X-ում իր գրառման մեջ Աքարը գրել է. «Կիպրոսցի թուրքերի հայրենիքում…

  • Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում դառնալ գլխավոր կազմակերպող ուժը, իսկ Մոսկ…

    Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում դառնալ գլխավոր կազմակերպող ուժը, իսկ Մոսկվան փորձելու է մնալ որպես հավասարակշռող, երբեմն՝ խանգարող ուժ. Շիրազ Խաչատրյան
    ■ ԹՐԻՓՓ-ի դեպքում Հայաստանի պետք են գործնական, չափելի և բազմաշերտ երաշխիքներ, ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք տարածաշրջանային հաշվարկից Ռուսաստանի և Իրանի դուրսմղումը ձեռնտու է
    ■ ԹՐԻՓՓ-ի մրցունակությունը մեծապես կախված է ոչ միայն նրանից, թե այն ինչ է առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև՝ Իրանը որքանով է շարունակում մնալ տարածաշրջանային «խոչընդոտ» կամ հակակշիռ ամերիկյան ռազմավարությանը:
    ■ Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը «մենաշնորհային վերահսկողի» մոդելից վերափոխվում է «հավասարակշռող խաղացողի» մոդելի:
    ■ Սյունիքը մնում է բարձր արժեք ունեցող գոտի. այն կարող է օգտագործվել ինչպես տարանցիկ նոր նախագծերի, այնպես էլ Իրանի շուրջ ուժային հավասարակշռության վերաձևման շրջանակներում։

    Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում դառնալ գլխավոր կազմակերպող ուժը, իսկ Մոսկվան փորձելու է մնալ որպես հավասարակշռող, երբեմն՝…

    Իրան-ԱՄՆ հայտարարված հրադադարի ֆոնին տեղեկություններ շրջանառվեցին, մասնավորապես, Թուրքիայի դերակատարման մասին, հատկապես՝ երկրի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT): Թուրքական աղբյուրները հայտնել են, որ երկրի հետախուզական կառույցը դեռ նախքան պատերազմն…

  • Ադրբեջանի ստորաբաժանումներից մեկում տակտիկական զորավարժություններ են անցկացվել՝ …

    Ադրբեջանի ստորաբաժանումներից մեկում տակտիկական զորավարժություններ են անցկացվել՝ մարտական հրաձգությամբ, որին հետևել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
    Նշվում է, որ մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն է՝ կատարելագործել հրամանատարների օպերատիվ որոշումներ կայացնելու ունակությունները՝ նոր օպերատիվ հայեցակարգին համապատասխան, որը մշակելիս հաշվի են առնվել ժամանակակից մարտի վարման մեթոդները:
    Հ.Գ. Իսկ մենք ի՞նչ ենք ասում…
  • ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Նեթանյահուն Իրանի դեմ հարձակմ…

    ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Նեթանյահուն Իրանի դեմ հարձակման պլան ժամանակին ներկայացրել է Օբամային, նա մերժել է այն։
    Ավելին, իրենց նախագահ եղած ժամանակ Իրանին հարվածելու Նեթանյահուի պլանին դեմ են արտահայտվել նաև Ջո Բայդենը, Ջորջ Բուշը, և, ըստ Քերիի, Թրամփն ԱՄՆ միակ նախագահն է, ով ընդունել է Իրանի վրա հարձակվելու իսրայելական պլանը։

  • Առանց Ուկրաինայի և Թուրքիայի Եվրոպան չի ունենա Ռուսաստանի նման բանակ: Զելենսկի…

    Առանց Ուկրաինայի և Թուրքիայի Եվրոպան չի ունենա Ռուսաստանի նման բանակ:
    Զելենսկի

  • CBS News-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը կորցրել է 24 միավոր MQ-9 Rea…

    CBS News-ը գրում է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը կորցրել է 24 միավոր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 720 միլիոն դոլար։

  • Մարաղայի 34-րդ տարելիցի օրը հայ քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաք…

    Մարաղայի 34-րդ տարելիցի օրը հայ քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Ադրբեջանը լավ էլ օր է ընտրել։
  • ՌԴ նախագահ Պուտինն օրենք է ստորագրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվ…

    ՌԴ նախագահ Պուտինն օրենք է ստորագրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող օբյեկտների նկատմամբ  վտանգավոր գործողությունների, ինչպես նաև` խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստի ժխտման և  զոհերի հիշատակը վիրավորելու  համար։

  • Մի քանի երկիր զսպում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, այդ թվում՝ Գերմանի…

    Մի քանի երկիր զսպում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, այդ թվում՝ Գերմանիան, Սլովակիան, Հունգարիան և Միացյալ Նահանգները։ Ես չեմ կարծում, որ այդ հարցն այժմ օրակարգում է։
    Չեմ կարծում, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կարող է լուծվել կարճաժամկետ հեռանկարում, կամ քաղաքականապես դա տեղի կունենա մոտակա ժամանակներում։
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտե