Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել և արտադրել 2022 թվականից հետո: Ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին: Հույս ունենանք՝ հարցերը կփակվեն: Փաշինյան
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը վատացել էր AZAL ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառով: Հայտարարության մեջ նշվում է, որ դա տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում երկրի ՀՕՊ համակարգի ոչ դիտավորյալ գործողության հետևանքով: Նշվում է, որ «ձեռնարկված քայլերը հաստատում են երկուստեք ձգտումը՝ հետագայում ևս դաշնակցային փոխգործակցության շրջանակներում կառուցելու փոխշահավետ համագործակցություն»: Կողմերը վստահություն են հայտնում, որ փոխադարձ հարգանքի, վստահության և կողմերի շահերի հիման վրա ռուս-ադրբեջանական կապերի առաջընթաց զարգացումն այսուհետ ևս կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների:
Անցած տարի հայտնի էր դարձել, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք է առաջադրվել: Այժմ մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկվել: Ավելին, անցած տարի գեներալին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել…
Անցած տարի հայտնի էր դարձել, որ ՀՀ ԶՈՒ 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք է առաջադրվել: Այժմ մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկվել: Ավելին, անցած տարի գեներալին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը, սակայն, մերժվել էր: Հիմա տեղեկություններ են շրջանառվում, որ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (լրացուցիչ կճշտենք):
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ռուս-ուկրաինական գաղտնի շփումներ կան, որի հետ կապված դետալները չի կարող գաղտնազերծել, քանի որ ՌԴ-ի կողմից ոչ պաշտոնական շփումների մանրամասների հանրայնացումը կարող է թուլացնել Կիևի բանակցային դիրքերը:
Լավրովը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Մոսկվան և Անկարան պատրաստակամություն են հայտնել աջակցելու Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։
Անհամբեր սպասում եմ հրթիռների գործով վճռին և այդ գործով անցնողների պահվածքին, դրանից հետո ես գիտեմ ինչ կանեմ։ Դեռ սպասում եմ։ Աստված չանի ձեզ սխալ պահեք։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանին հասցված վնասը գնահատվել է 270 միլիարդ դոլար: