Category: Պաշտպանություն

  • Վերջին մի քանի շաբաթում Թրամփը ՆԱՏՕ-ի հեղինակությանն ավելի շատ վնաս է հասցրել, …

    Վերջին մի քանի շաբաթում Թրամփը ՆԱՏՕ-ի հեղինակությանն ավելի շատ վնաս է հասցրել, քան Պուտինը շատ տարիների ընթացքում:
    Չեխիայի նախագահ Պետր Պավել

  • Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը հայտա…

    Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և տևական կարգավորման հասնելու դեպքում:

  • «Ես հիմա չեմ կարող ասել՝ մեզ համար Փաշինյա՞նն է ավելի լավը, թե՞ Քոչարյանը». Զուլ…

    «Ես հիմա չեմ կարող ասել՝ մեզ համար Փաշինյա՞նն է ավելի լավը, թե՞ Քոչարյանը». Զուլֆուգարովը Փաշինյանին է «ռուսական թեկնածու» համարում։
    Հ.Գ. Իսկ խաղաղության հաստատումը չի պայմանավորում Փաշինյանով, և, ըստ էության, հերքում է թեզը, թե իրենից բացի ով գա՝ պատերազմ կլինի։

  • ️Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են տարածաշրջանայ…

    ️Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
    Քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները, մասնավորապես ԱՄՆ-Իրան հայտարարված հրադադարը։

  • Պատերազմից մոտ 6 տարի անց քանի՞ անձ է մեղավոր ճանաչվել դասալքության, ծառայության…

    Պատերազմից մոտ 6 տարի անց քանի՞ անձ է մեղավոր ճանաչվել դասալքության, ծառայության վայրը լքելու և պարտականություններից հրաժարվելու համար:

  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցությ…

    Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ հետ բանակցությունները մեկնարկելու են ուրբաթ օրը, Իսլամաբադում։
    Խորհուրդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի ներկայացրած տասը կետերը ընդունել որպես բանակցությունների հիմք։ Այդ կետերն են՝
    🔹Չհարձակվելու մասին երաշխիք ,
    🔹Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանում,
    🔹Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում,
    🔹Առաջնային և երկրորդային բոլոր պատժամիջոցների չեղարկում,
    🔹Արտերկրում Իրանի հաշիվների ապասառեցում,
    🔹Իրանի դեմ Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում,
    🔹Իրանի կրած վնասների փոխհատուցում,
    🔹Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում։
    🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
    🔹ՄԱԿ ԱԽ բանաձևով այս կետերի ամրագրում։
    Խորհուրդը նաև ընդգծել է. «Իրանի պատվարժան ժողովուրդը պետք է իմանա, որ թշնամին արդեն մեկ ամիս է՝ աղերսում է դադարեցնել կրակը, սակայն մեր պատասխանը եղել է բացասական, քանի դեռ մեր նպատակները լիարժեք չեն իրագործվել։ Այժմ մենք ավետում ենք ձեզ, որ պատերազմի գրեթե բոլոր նպատակներն իրականացված են (թվարկվում է ԱՄՆ-ին հասցված վնասները)։
    Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կարգադրությամբ՝ որոշվել է մանրամասները վերջնականացնելու համար բանակցություններ անցկացնել Իսլամաբադում։ Առավելագույնը 15 օրվա ընթացքում դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է ամրագրվի նաև քաղաքական հարթակում։ Այս ժամկետը կողմերի համաձայնությամբ կարող է երկարաձգվել։ Սա չի նշանակում պատերազմի ավարտ, և Իրանը պատերազմի ավարտը կընդունի միայն այն ժամանակ, երբ, հաշվի առնելով 10 կետից բաղկացած ծրագրում Իրանի նկատի ունեցած սկզբունքների ընդունումը, դրանց մանրամասները նույնպես վերջնականացվեն բանակցություններում։ Եթե թշնամու անձնատվությունը վերածվեց վերջնական քաղաքական ձեռքբերման, մենք միասին կտոնենք այս պատմական հաղթանակը։ Հակառակ դեպքում, մենք կշարունակենք պայքարը ռազմի դաշտում՝ մինչև կհասնենք Իրանի ժողովրդի բոլոր պահանջների կատարմանը։ Մեր մատները ձգանի վրա են։ Թշնամու կողմից ամենափոքր սխալի դեպքում կտրվի ամենախիստ պատասխանը»։
    @IRI2day

  • Պակիստանի վարչապետն առաջարկում է Իրանին և նրա դեմ պատերազմող ԱՄՆ-ին երկշաբաթյա հ…

    Պակիստանի վարչապետն առաջարկում է Իրանին և նրա դեմ պատերազմող ԱՄՆ-ին երկշաբաթյա հրադադար վերցնել։
    Reuters-ի հաղորդմամբ, Իրանը դեմ չէ։

  • Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բա…

    Չգիտեմ, թե նախկինում պաշտպանության նախարարները ինչ ծավալով են տեղեկացված եղել բանակցային գործընթացի մասին, բայց ես ունեմ բավարար տեղեկություններ եւ գիտելիքներ, որոնք ինձ եւ Գլխավոր շտաբի պետին թույլ են տալիս ճիշտ կազմակերպել մեր աշխատանքը:
    Ինչպես արդեն մի քանի անգամ ասել եմ, զինվորականների գլխավոր խնդիրն է նպաստավոր պայմաններ ապահովել երկրի քաղաքական ղեկավարության համար, որը բանակցություններ է վարում:
    Դավիթ Տոնոյան, 2019, ապրիլ 8, Մեդիամաքս
    Հ.Գ. Այ էս հատվածը հակասության մեջ է մտնում, ըստ էության, գրքում այս թեմայով ասված որոշ մտքերի հետ` բանակցային գործընթացին ծանոթության առումով։ Դե գրքում հարց տվողն էլ, իհարկե, չէր շեշտադրել սա։

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը մասնակցել է ROKETSAN ընկերության արտադրական նոր հզորո…

    Թուրքիայի նախագահ Էրդողանը մասնակցել է ROKETSAN ընկերության արտադրական նոր հզորությունների բացման արարողությանը։
    Նա ծանոթացել է ՀՕՊ համակարգերին և իր
    ստորագրությունը թողել Tayfun Block հրթիռի վրա։

  • Իրանի քաղաքացիները կենդանի վահան են կազմում՝ պաշտպանելու երկրի կենսական նշանակու…

    Իրանի քաղաքացիները կենդանի վահան են կազմում՝ պաշտպանելու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքը՝ կամուրջները, էներգետիկ համակարգը և այլն:
    Աստված իրանցի ժողովրդի հետ, իսկ Թրամփի նման արկածախնդիրը պետք է մի օր որպես ռազմական հանցագործ դատվի։