Category: Պաշտպանություն

  • Թուրքիան ձգտում է անմասն մնալ հակամարտությունից։Ես գիտեմ, որ մեզ հրահրում են և հ…

    Թուրքիան ձգտում է անմասն մնալ հակամարտությունից։
    Ես գիտեմ, որ մեզ հրահրում են և հրահրելու են, բայց դա է մեր նպատակը։ Մենք ցանկանում ենք դուրս մնալ այս պատերազմից:
    Ֆիդան

  • «Քանի դեռ Նեթանյահուն այնտեղ է, [Իսրայելը] միշտ ինչ-որ մեկին թշնամի է կարգելու։…

    «Քանի դեռ Նեթանյահուն այնտեղ է, [Իսրայելը] միշտ ինչ-որ մեկին թշնամի է կարգելու։ Դա նրանց անհրաժեշտ է սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Քանի դեռ նրանք չեն հրաժարվել այդ գաղափարից, Մերձավոր Արևելքում միշտ պատերազմ է լինելու։
    Ֆիդան
    Հ.Գ. Նեթանյահուն իր իշխանությունը պահում է պատերազմով, մի պահ իր հրաժարականի հարցը դրված էր։

  • Փշաքաղվելու բան է բայց։Հ.Գ ոչ մի ազգի օգտին քարոզ չենք անում, բոլորն էլ պատմությ…

    Փշաքաղվելու բան է բայց։
    Հ.Գ ոչ մի ազգի օգտին քարոզ չենք անում, բոլորն էլ պատմության մեջ մեզ նեղել են։

  • Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Խարգ կղզու ուղղությամբ հ…

    Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հայտարարել է, որ Խարգ կղզու ուղղությամբ հարձակումն իրականացվել է հարևան պետությունների տարածքից, և որ ԱՄՆ-ը հրթիռներ է արձակում հարևան երկրից՝ օգտագործելով HIMARS արձակման կայանքները, որին պատասխան է տրվելու։
    Իրանն այս դեպքում նկատի ունի ԱՄԷ-ն։
    📌Ուրբաթ օրն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Պարսից ծոցի հյուսիսում ընկած Խարգ կղզում, որը պատկանում է Իրանին։ Այս կղզին կարևոր նավթային ենթակառուցվածքներ ունի, և իրանական նավթի արտահանման 90%-ն այստեղով է իրականացվում։ 📍ԱՄՆ-ից հայտարարել են, որ իրենք այնտեղ թիրախավորել…

    После атаки на остров Харк Иран сделал завуалированную угрозу ОАЭ.

    Напряженность между США и Ираном возросла после того, как администрация Вашингтона нацелилась на остров Харк и остров Абу-Муса, с которых Иран осуществляет 90% своего экспорта нефти. Хотя в результате атаки не было сообщено о жертвах, министр иностранных…

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել  է, որ վերջին միջադեպից հ…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել  է, որ վերջին միջադեպից հետո  իրանցի գործընկերոջ հետ քննարկել է մարտի 4-ին, 9-ին և 14-ին արձանագրված հրթիռի արձակման դեպքերը։
    «Նրանք այս միջադեպի համար կրկին պատասխանատվություն  չեն ստանձնում,  և հայտարարում  են, որ նման հրաման չեն տվել և որևէ առնչություն չունեն այդ հարձակման հետ։
    Իհարկե, գոյություն ունեն նաև տեխնիկական տվյալներ…Եվ մենք նրանց հետ քննարկում ենք իրենց հայտարարությունների և իրականության միջև առկա հակասությունը»,-նշել է նա։
    Ֆիդանը նաև  մտահոգություն է հայտնել, որ Նեթանյահուն կարող է նոր ցեղասպանություն սկսել Հեզբոլլահի դեմ պայքարի պատրվակով։ Այսինքն, Իսրայելը տարածաշրջանը  նոր անկայունության մեջ է ներքաշում։

  • Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ էր լուրջ զիջու…

    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ էր լուրջ զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում, բայց  միևնույնն է ենթարկվեց հարձակման։
    «Ես երբեք չեմ ասել, որ մենք պատրաստվում ենք ռումբեր պատրաստել։ Ես ասել եմ, որ  ունենք մինչև 60 տոկոս հարստացված 440 կիլոգրամ ուրան, և դա գաղտնիք չէր, դրա  մասին հիշատակվում է ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվություններում։
    Եթե այն առավել  հարստացվի, դա կարող է բավարար լինել 10 ռումբի համար, և սա ըստ ձեր իսկ փորձագետների գնահատականների։
    Հետևաբար, մենք պատրաստ ենք հրաժարվել դրանից, կամ նվազեցնել հարստացման աստիճանը։
    Սա ասելով, ես ցանկանում էի ընդգծել, որ այն զիջումը, որին մենք գնում էինք, իսկապես մեծ էր»։

  • Տիրան Խաչատրյանի գործով Օնիկ Գասպարյանը դեռ չի հարցաքննվել. Ինչո՞ւ չպետք է գործը…

    Տիրան Խաչատրյանի գործով Օնիկ Գասպարյանը դեռ չի հարցաքննվել. Ինչո՞ւ չպետք է գործը քննի Սյունիքի դատարանը

  • Ադրբեջանը կորոնովիրուսի ժամանակվանից մինչև հիմա փակ է պահում իր ցամաքային սահման…

    Ադրբեջանը կորոնովիրուսի ժամանակվանից մինչև հիմա փակ է պահում իր ցամաքային սահմանները։ Վերջին անգամ այս որոշումը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը, գուցե ժամկետը լրանալուց հետո դարձյալ երկարաձգվի։

  • Wall Street Journal-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազա…

    Wall Street Journal-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում իրանական հրթիռներից վնասվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի
    լցավորող 5 ինքնաթիռ։
    Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Իրանի դեմ օպերացիայի հետևանքով մինչ այս պահը զոհվել է ԱՄՆ 13 զինծառայող, 10-ը ծանր վիրավորվել է, իսկ, ընդհանուր առմամբ, վիրավորվել է մոտ 200 զինծառայող, որից 170-ը վերադարձել է շարք։

  • Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձա…

    Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 հրթիռ  և անօդաչու թռչող սարք և հարյուրավորներ Իսրայելի ուղղությամբ։
    Ըստ գործակալության, ԱՄՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ոչ մեկը նվազագույն ծախսերով ավելին չի կարողացել անել, քան իրանցիները։
    Էժան «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով խոցվել են ռադարներ, բազաներ, նավթային օբյեկտներ, նավահանգիստներ։
    Financial Times-ի հաղորդմամբ, 
    Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դեյնա Ստրոուլն ասել է.
    «Այնպիսի տպավորություն է, թե նախագահ  Թրամփը և նրա մերձավոր շրջապատը լիովին չեն գիտակցում էսկալացիայի մասշտաբները և Իրանի պատասխան գործողությունների շրջանակը, ինչպես նաև`  որոնք կլինեն ԱՄՆ-ի կողմից հակազդման տարբերակները»։