CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական օպերացիայի ընթացքում այս պահի դրությամբ ԱՄՆ-ն արդեն ծախսել է 12 միլիարդ դոլար։
Հաղորդավար— Իրանի ժողովուրդը չունի ինտերնետի բաց հասանելիություն, իսկ դուք ունեք: Ինչո՞ւ: Արաղչի-Որովհետև ես իրանցի ժողովրդի ձայնն եմ, ես պետք է պաշտպանեմ նրանց իրավունքները։ Ինտերնետը հասանելի չէ անվտանգային նկատառումներից ելնելով, որովհետև մենք հարձակման ենք ենթարկվում։
Մենք երբեք հրադադար չենք խնդրել և նույնիսկ` բանակցություններ։ Մենք պատրաստ ենք պաշտպանել մեզ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Դա այն է, ինչ մենք արել ենք մինչ այժմ, և կշարունակենք դա անել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չի հասկացել, որ սա անօրինական պատերազմ է, որտեղ հաղթող չկա, և որ մարդիկ զոհվում են միայն այն պատճառով, որովհետև նախագահ Թրամփն ուզում է «զվարճանալ»։ Սա ինքն է ասել։ Արաղչի
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասսեթը հայտարարել է, որ նախագահ Թրամփի թիմը տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կտևեն չորսից վեց շաբաթ։ «Ամեն ինչ սկսվել է երկու շաբաթ առաջ, և մենք նույնիսկ առաջ ենք անցնում ժամանակացույցից։ Դա չի տևի ամիսներ»,-ասել է նա։
ԱՄՆ Պատերազմի նախարարությունը ցույց է տվել, թե ինչպես է աշխատում պատերազմի վարման գործում ԱԲ-ն։ Խոսքը, մասնավորապես, Maven Smart System (MSS) պլատֆորմի մասին է, որը Պենտագոնը համարում է «բանակի ուղեղը» և ԱԲ-պատերազմի հիմնական տարրը։ Այն միավորում է ռազմական տվյալները, վերլուծում դրանք արհեստական բանականության օգնությամբ և օգնում հրամանատարներին ավելի արագ գտնել թիրախները, պլանավորել օպերացիաներ և կառավարել զորքերը։
Ռազմաճակատի ամենաթեժ գոտին Զապորոժիեի ուղղությունն է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի հարձակողական գործողություններն ինտենսիվ են Զապորոժիեի ուղղությամբ, հատկապես Գուլյայպոլեի հատվածում։ «Հերթական օրն եմ անցկացրել առաջնագծում՝ աշխատելով Զապորոժիեի ուղղությամբ մարտական գործողություններ վարող ստորաբաժանումներում: Այցելել եմ Ստեպնոգորսկի, Պրիմորսկի, Շչերբակի, Գուլյայպոլեի, Վարվարովկայի, Զելյոնոյեի հատվածներ։ Գուլյայպոլեի ուղղությամբ հարձակողական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն բարձր է մյուսների համեմատ», -մանրամասնել է նա։ https://t.me/oborona2025
Ես բա սխալ բան կգրե՞մ։ Մոտ երկու ամիս առաջ հայտնել էինք, որ մայիսին ձեռք բերված զենքերը հրապարակային ցույց են տալու հասարակությանը։ Նոր Փաշինյանը հայտարարեց, որ մտածում են, որ մայիսին ցույց տան հրապարակային բոլորին։