Ռազմաճակատի ամենաթեժ գոտին Զապորոժիեի ուղղությունն է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերի հարձակողական գործողություններն ինտենսիվ են Զապորոժիեի ուղղությամբ, հատկապես Գուլյայպոլեի հատվածում։ «Հերթական օրն եմ անցկացրել առաջնագծում՝ աշխատելով Զապորոժիեի ուղղությամբ մարտական գործողություններ վարող ստորաբաժանումներում: Այցելել եմ Ստեպնոգորսկի, Պրիմորսկի, Շչերբակի, Գուլյայպոլեի, Վարվարովկայի, Զելյոնոյեի հատվածներ։ Գուլյայպոլեի ուղղությամբ հարձակողական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն բարձր է մյուսների համեմատ», -մանրամասնել է նա։ https://t.me/oborona2025
Ես բա սխալ բան կգրե՞մ։ Մոտ երկու ամիս առաջ հայտնել էինք, որ մայիսին ձեռք բերված զենքերը հրապարակային ցույց են տալու հասարակությանը։ Նոր Փաշինյանը հայտարարեց, որ մտածում են, որ մայիսին ցույց տան հրապարակային բոլորին։
Արդեն քայլերթով Երևան էինք հասնում, Նիկոլ Փաշինյանին ասեցի` հիմա ի՞նչ ենք անում, հարցրեց, թե ինչքա՞ն մարդ կհավաքվի Հրապարակում, մի 5000 կհավաքվի՞, ես էլ ասեցի, որ կհավաքվի, նա էլ պատասխանեց, որ ուրեմն հեղափոխություն կլինի։ Ալեն Սիմոնյան Հ.Գ. 5000 մարդ էլ վստահ չեն եղել, որ կհավաքվի, համարել են շռայլություն, ու տես ինչ եղավ։ Վերահսկողությունից, ինչպես ասում է, վիճակը հետո է դուրս եկել…
Ըստ Semafor պարբերականի, Իսրայելը հայտնվել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի լուրջ դեֆիցիտի առաջ։ Նշվում է, որ Իսրայելն ԱՄՆ-ին զգուշացրել է հակահրթիռային պաշտպանության միջոցների դեֆիցիտի մասին։ Ավելին, Semafor-ը գրում է, որ Իսրայելն Իրանի դեմ այս պատերազմի մեջ մտել է այս միջոցների կամ, այսպես ասած, հրթիռ որսիչների սահմանափակ պաշարով, քանի որ դրանց մի մասը սպառվել էր դեռևս Իրանի դեմ 12-օրյա ռազմական բախման ժամանակ։ Պարբերականը հղում տալով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ ԱՄՆ-ն արդեն մի քանի ամիս տեղյակ է եղել Իսրայելի` հրթիռ որսիչների սահմանափակ կամ սակավ լինելու մասին։ Semafor-ի զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ-ը նման համակարգերի պակաս լինելու խնդիր չունի։ https://t.me/oborona2025
Թուրքիան ձգտում է անմասն մնալ հակամարտությունից։ Ես գիտեմ, որ մեզ հրահրում են և հրահրելու են, բայց դա է մեր նպատակը։ Մենք ցանկանում ենք դուրս մնալ այս պատերազմից: Ֆիդան
«Քանի դեռ Նեթանյահուն այնտեղ է, [Իսրայելը] միշտ ինչ-որ մեկին թշնամի է կարգելու։ Դա նրանց անհրաժեշտ է սեփական օրակարգն առաջ մղելու համար։ Քանի դեռ նրանք չեն հրաժարվել այդ գաղափարից, Մերձավոր Արևելքում միշտ պատերազմ է լինելու։ Ֆիդան Հ.Գ. Նեթանյահուն իր իշխանությունը պահում է պատերազմով, մի պահ իր հրաժարականի հարցը դրված էր։