Category: Պաշտպանություն

  • Փաշինյանը չի՞ տրամադրել Քննիչ հանձնաժողովին իր նախապատերազմական հարցազրույցը։…

    Փաշինյանը չի՞ տրամադրել Քննիչ հանձնաժողովին իր նախապատերազմական հարցազրույցը։

  • Այսօր Բաքվի դատարանում քննության առարկա են դարձրել ադրբեջանական բանակի զինծառայո…

    Այսօր Բաքվի դատարանում քննության առարկա են դարձրել ադրբեջանական բանակի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի ոչնչացումը ՊԲ-ի կողմից։ Սա մառազմ է ուղղակի։

  • Լավ առիթ գտավ 44-օրյայի 5-րդ տարելիցից թռնելու։ Տեսնենք ռազմական ղեկավարությունը…

    Լավ առիթ գտավ 44-օրյայի 5-րդ տարելիցից թռնելու։ Տեսնենք ռազմական ղեկավարությունը կգնա՞ Եռաբլուր վաղը..
    Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում. նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին։

  • Ուրեմն՝ իշխանությունները որոշել են ընդունել Գեղամ Նազարյանի առաջարկը և հունվարի …

    Ուրեմն՝ իշխանությունները որոշել են ընդունել Գեղամ Նազարյանի առաջարկը և հունվարի 27-ը սահմանել՝ որպես հիշատակի և խոնարհումի օր։ Իմա՞ստը, երբ մեկ օր հետո բանակի օրն է և հիշվելու են։ Ինչի չի առաջարկվել և ընտրվել սեպտեմբերի 27֊ը։

  • Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ ատոմի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձ…

    Թուրքիան և ԱՄՆ-ն խաղաղ ատոմի ոլորտում ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

  • Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Թրամփի հետ մանրամասն քննարկել F-35 և F-16 կ…

    Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Թրամփի հետ մանրամասն քննարկել F-35 և F-16 կործանիչների մատակարարմանն առնչվող հարցերը։
    Իր հերթին լրագրողների` մասնավորապես F-35-երի հնարավոր վաճառքին վերաբերող հարցին, Թրամփն արձագանքել է. «Կիմանաք»։

  • 2026 թվականի համար պաշտպանական ծախսերը զգալի կկրճատվեն։ Նշենք, որ 2025 թվականի …

    2026 թվականի համար պաշտպանական ծախսերը զգալի կկրճատվեն։
    Նշենք, որ 2025 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծով երկրի Պաշտպանության նախարարությանը հատկացվել էր մոտ 664.6 մլրդ դրամ։

  • Վերևում հիշատակված հարցազրույցից ամիսներ հետո 2021-ի սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն հա…

    Վերևում հիշատակված հարցազրույցից ամիսներ հետո 2021-ի սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց  և դրեց, ըստ էության, «հրթիռների գործի» հրապարակային մեկնարկը թույլ տալով անընդունելի տեղեկությունների հրապարակում, այդ թվում 44-օրյա պատերազմի հիշատակում, թե «մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ»:
    Արվել էին նաև գնային գաղտնազերծումներ, երբ իրականում ոչ մի գումար չի վճարվել։
    Ինչևէ, սեպտեմբերի 25-ի հայտարարությունը վերաբերում էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, իսկ օրեր անց
    սեպտեմբերի 30-ին մեղադրանք էր առաջադրվեր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և զենքի մատակարար Դավիթ Գալստյանին։
    Այս գործով անցնում են նաև ՀՀ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանը։ Այս գործը ավելի ուշ չշրջանցեց նաև Սեյրան Օհանյանին։
    Դատարանում գործը 3 տարի է, և իշխանությունները հրաժարվելով անկախ կամ նոր փորձաքննությունից, հրթիռների անպիտան լինելը չեն ապացուցել, ըստ էության։
    Ի դեպ, Դավիթ Գալստյանն առաջարկել էր անգամ փոխել առկա հրթիռները նորով, եթե անպիտան են, չի ընդունվել առաջարկը։
    Այս գործն իր մեջ հեռահար նպատակներ ունի, որից զինված ուժերը տուժել են, իսկ հանրային-քաղաքական համապատասխան պահանջ չի եղել։
    Ի դեպ, գործը հարուցվեց ԱԺ արտահերթ ընտրություններից հետո և հանրության` ռազմական ղեկավարության հանդեպ “տաք” ատելության ֆոնին։
    Հ.Գ. մանրամասն շատ վերլուծություններ եմ արել, ուստի չեմ ուզում կրկնվել։ Եվ գուցե դեռ անեմ։ Սա զուտ հիշեցման կարգով։

  • «2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չ…

    «2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»:
    Նիկոլ Փաշինյան, 2021, փետրվար

  • https://youtu.be/_ADliycqmFY?si=uJCbuUzqIKKDfV_35 տարի առաջ այս օրերին «Ալագյազ»…

    https://youtu.be/_ADliycqmFY?si=uJCbuUzqIKKDfV_3
    5 տարի առաջ այս օրերին «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ էին։
    Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված էին ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։
    Մասնավորապես, կիրառվել էին հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ, խաղարկվել պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ։

    «Կովկաս 2020» զորավարժություն

    «Ալագյազ» զորավարժարանում կայացել է «Կովկաս 2020» միջազգային զորավարժության՝ ՀՀ տարածքում անցկացվող վարժանքի կրակային փուլը: