Category: Պաշտպանություն

  • Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձա…

    Financial Times (FT)-ը գրում է, որ Թեհրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 հրթիռ  և անօդաչու թռչող սարք և հարյուրավորներ Իսրայելի ուղղությամբ։
    Ըստ գործակալության, ԱՄՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ոչ մեկը նվազագույն ծախսերով ավելին չի կարողացել անել, քան իրանցիները։
    Էժան «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով խոցվել են ռադարներ, բազաներ, նավթային օբյեկտներ, նավահանգիստներ։
    Financial Times-ի հաղորդմամբ, 
    Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դեյնա Ստրոուլն ասել է.
    «Այնպիսի տպավորություն է, թե նախագահ  Թրամփը և նրա մերձավոր շրջապատը լիովին չեն գիտակցում էսկալացիայի մասշտաբները և Իրանի պատասխան գործողությունների շրջանակը, ինչպես նաև`  որոնք կլինեն ԱՄՆ-ի կողմից հակազդման տարբերակները»։

  • Դոնալդ Թրամփը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, որը կարող էր արմատապես փոխել …

    🇷🇺🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը, որը կարող էր արմատապես փոխել իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը:
    Axios-ը տեղեկացել է, որ մարտի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու մի քանի գաղափարներ, այդ թվում՝ Իրանի հարստացված ուրանի ամբողջ պաշարները Ռուսաստանի վերահսկողությանը փոխանցելը։
    @armgeopolitic

  • ■ Մենք մեծ զգուշավորությամբ ենք գործում այն թակարդների և սադրանքների դեմ, որոնք …

    ■ Մենք մեծ զգուշավորությամբ ենք գործում այն թակարդների և սադրանքների դեմ, որոնք ուղղված են նրան, որ մեր երկիրը ներքաշեն այս պատերազմի մեջ։
    Մենք  կենտրոնացել ենք ոչ միայն իրադարձությունների տեսանելի կողմի վրա, այլև նրա, ինչ  կուլիսների հետևում է։
    Մենք չենք բացառում և ոչ մի  հնարավորություն և վերլուծում ենք ամեն ինչ` մինչև ամենափոքր դետալը։
    Ես ցանկանում եմ, որ դուք հերձվածողական և էթնիկ սադրանքների նկատմամբ
    լինեք շատ զգույշ, որոնք հրահրվում են Իրանի դեմ հարձակումներին զուգահեռ։
    Մենք թևակոխում ենք մի նոր  ժամանակաշրջան, որտեղ  պետք է արագացնել տեմպը, լինել առավել  ճկուն և  նախաձեռնող։
    Էրդողան
    https://t.me/oborona2025

  • Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխու…

    Ալիևը հաստատել է «Պետական կարիքների համար հողերի օտարման մասին» օրենքում փոփոխությունները։
    Ընդ որում, պետական սեփականություն հանդիսացող օդանավակայանների և աերոդրոմների ընդլայնումը, ինչպես նաև նորերի կառուցումը ներառված են պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքերի ցանկում։
    Հ.Գ. Ով գիտի
    օկուպացված Արցախի տարածքում նոր օդակայան, կամ` արդեն բացվածի ընդլայնում չի լինի։

  • Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։Կողմերն ընդգծ…

    Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները։
    Կողմերն ընդգծել են, որ ռազմական գործողությունների հետագա սրացումը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

  • Պատերազմի հրձիգը՝ խաղաղության մասին խոստումների ներքո…

    Պատերազմի հրձիգը՝ խաղաղության մասին խոստումների ներքո

  • Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակի արդիականացումը էժանացել է, ա…

    Այս տեխնոլոգիական զարգացման ժամանակաշրջանում բանակի արդիականացումը էժանացել է, ավելի մատչելի է բանակ պահելը, քան, օրինակ, հինգ տարի առաջ։
    Նարեկ Կարապետյան
    Հ.Գ. շատ, ջրի գին է։ Գժանոց։

  • Հարցին՝ ովքե՞ր կարող են լինել այդ երաշխավորները, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «…

    Հարցին՝ ովքե՞ր կարող են լինել այդ երաշխավորները, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «մենք գիտենք, որ մինչև այս իրադրությունը Իրանը պատրաստ էր հողի վրա իր զինվորով երաշխավորեր Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք տեսնում ենք այլ տարածաշրջանային դաշնակիցներ, որոնք պատրաստ էին աջակցել, մեզ պետք է դա։
    Նարեկ Կարապետյան
    Հ.Գ. ասա ինչից գլուխ չես հանում, ինչի ես խոսում։ Աջուձախ օդ են կրակում։

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում ՀՀ Զինված ուժերում …

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։
    ԳՀԽ հաստատել է, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։
    Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ է նկատվել, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։

  • Financial Times-ը, հղում տալով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, գրում է…

    Financial Times-ը, հղում տալով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, գրում է, որ Իրանի դեմ էսկալացիայի սկզբից, և հաշվի առնելով Հորմուզի նեղուցում նավագնացության փաստացի դադարեցումը, Պարսից ծոցի երկրները կորցրել կամ չեն ստացել մոտ 15,1 միլիարդ դոլարի էներգետիկ եկամուտ։
    Ամենամեծ կորուստը` մոտ 4.5 միլիարդ, բաժին է ընկնում Սաուդյան Արաբիային։