Category: Պաշտպանություն

  • Ադրբեջանը կավելացնի՞ ռազմական ծախսերըԱդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ա…

    Ադրբեջանը կավելացնի՞ ռազմական ծախսերը

    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանը նախատեսում է  2026 թվականի համար ավելացնել  պաշտպանության և անվտանգության ծախսերը։
    Մասնավորապես, գալիք տարում պաշտպանության և անվտանգության ծախսերը հնարավոր է, որ կազմեն  8,7 միլիարդ մանաթ  (5,1 միլիարդ դոլար), ինչը 3,8 տոկոսով ավելի է  2025 թվականի կանխատեսումների համեմատ։
    Թե ինչ կլինի վերջնահաշվարկում կամ վերջնական, սպասենք զարգացումներին։
    Հիշեցնենք, որ 2025 թվականի համար նախ որոշվեց կրճատել ռազմական բյուջեն, սակայն հետո Ալիևը նախագիծը վերանայեց և որոշեց զգալի ավելացնել ռազմական ծախսերը։

  • Պատերազմից հետո, երբ 5 տարի քո բանակը ռազմավարական, մարտական զորավարժության չի մ…

    Պատերազմից հետո, երբ 5 տարի քո բանակը ռազմավարական, մարտական զորավարժության չի մասնակցել ոչ տեղական մակարդակով, ոչ միջազգային, ոչ էլ երկկողմ, դա նշանակում է, որ փաստացի 5 տարի իրագործվում է այն պլանը, ինչի մասին ասվեց երեկ` մարտունակ բանակ պետք չի։
    Իսկ պաշտպանունակը սրանք պատկերացնում են էն սարքած ամրացման շրջաններում կամ տեղի շինություններում լավ թաքնվող, պաշտպանված մի որոշ ժամանակ։
    Թե չէ պատպանություն ասվածը ենթադրում է հակահարձակողական գործողություններ և ոչ միայն։

  • Նիկոլի «խաղաղասեր» Ալիևը Բնակիչ-Թող ձեր «երկաթե բռունցքը» միշտ ամուր լինի։Ալիև…

    Նիկոլի «խաղաղասեր» Ալիևը
    Բնակիչ-Թող ձեր «երկաթե բռունցքը» միշտ ամուր լինի։
    Ալիև-Եթե պետք լինի, այն իր տեղում է։
    Հ.Գ. բնակիչներից մեկն էլ առաջարկեց ով մեզ թարս նայի, տվեք գլխին։ Եթե անգամ սա զուտ քարոզչամեքենան է, սարքած զրույցներ են, էլի ցույց է տալիս ոչ մի խաղաղության տանող խոսույթ չկա։

  • Փաշինյանը «սպառնացել» է բանակին և զինվորականությանը՝ չպետք է ամեն տեսակի սպառազի…

    Փաշինյանը «սպառնացել» է բանակին և զինվորականությանը՝ չպետք է ամեն տեսակի սպառազինություն ունենալ։

  • 1998 թվականին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյան…

    1998 թվականին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։

    Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյան

    Հ.Գ. Սրբազանն այս թեմայով լավ ծավալվել է, վաղն անդրադարձ կանեմ։

  • Ես կյանքիս մեծագույն սխալն եմ գործել, որ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը կ…

    Ես կյանքիս մեծագույն սխալն եմ գործել, որ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը կատարեց հեղաշրջում: Եվ դրանից 2 օր հետո, երբ ինքը հայտարարեց իր վարչապետ դառնալու մտադրության մասին, ես հետ կանգնեցի՝ չէ, էս մեկը չեղավ:

    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

  • Իսրայելը ձգտում է ստեղծել Իսրայելի մեծ պետություն, որը կտարածվի ոչ միայն պաղեստ…

    🇮🇱🇹🇷 Իսրայելը ձգտում է ստեղծել Իսրայելի մեծ պետություն, որը կտարածվի ոչ միայն պաղեստինյան տարածքներում, այլև Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի և Թուրքիայի տարածքներում:
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
    @armgeopolitic

  • «Այս պահին սպառնալիքներ կան բնականաբար։ Զուտ ռազմական սպառնալիքները շատ ցածր են …

    «Այս պահին սպառնալիքներ կան բնականաբար։ Զուտ ռազմական սպառնալիքները շատ ցածր են համեմատաբար, մի քանի ամիսների համեմատ կարող ենք ասել՝ շատ ցածր են։
    Բայց սպառնալիքներ կան մեր ժողովրդավարության նկատմամբ, այսինքն՝ դրանք չպետք է թերագնահատել, որովհետեւ ժողովրդավարությունը մեր շարժման տեմպը, ռեժիմն է ու մեր շարժման գաղափարախոսությունն է։
    Եթե դա վտանգվի, դրա նկատմամբ սպառնալիքները մենք չգնահատենք, որոնք մեծամասամբ հիբրիդային սպառնալիքներ են․․․ Ժողովրդավարության նկատմամբ սպառնալիքները չեն գալիս մեկ պետությունից կամ մեկ դերակատարից, դրանք գալիս են համակցված, գալիս են առանձին-առանձին։ Բայց ես ձեզ կարող եմ վստահ պնդել, որ չկա որեւէ պետություն, որի ժողովրդավարության, կամ կառավարման կարգի նկատմամբ, կամ անվտանգության սպառնալիքները գալիս են մեկ դերակատարից ու պետությունից։ Եվ Հայաստանը բացառություն չէ»։
    Հհ արտաքին հետախուզական ծառայության պետ

  • Ալիևը հայտնել է 44-օրյայի և «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ իրենց կորուստ…

    Ալիևը հայտնել է 44-օրյայի և «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ իրենց կորուստների թիվը
    Ալիևն այցելել է օկուպացված Մարտունու շրջան Կարմիր շուկա և Սոս գյուղեր,նաև Հադրութ, որտեղ բնակեցվածների հետ հանդիպմանը մի քանի հայտարարություն է արել։
    Առաջին, նա հայտարարել է` որպեսզի ապրենք խաղաղ պայմաններում, իհարկե, անհրաժեշտ էր ուժը։
    Այստեղ, բնականաբար, Ալիևը նորից կրկնել է, թե իբր երկար տարիներ փորձել են ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն «հայկական կողմն այլ նպատակ ուներ, և նրա ետևում կանգնածները մեծ տերությունների առաջնորդները, խրախուսում էին նրան, կարծես թե ցանկանում էին «օկուպացիան» մշտական դարձնել»։
    «Եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին լսեր իմ խոսքերն ու իր կամքով լքեր մեր «հողերը» (չակերտները-Մ.Պ.) ապա ղարաբաղյան երկրորդ պատերազմի և «հակաահաբեկչական» օպերացիայի անհրաժեշտությունը չէր լինի, և մենք էլ ավելի քան 3.000 շեհիդ չէինք ունենա»,-ասել է Ալիևը։

  • Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) գնահատականում նշվում է, որ խ…

    Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) գնահատականում նշվում է, որ խողովակաշարերի օգտագործումը դարձել է ռուսական զորքի համակարգային մարտավարություն։
    Մասնավորապես, խողովակաշարերի միջոցով իրականացվում է հետևակի գաղտնի փոխադրում։
    Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ նման 3 դեպք է արձանագրվել. առաջին անգամ Ռուսաստանն այս տակտիկան կիրառել է Ավդեևկայի համար մարտերի ժամանակ, երկրորդ անգամ` Սուջայի համար մարտերի ավարտական փուլում և երրորդ անգամ այս մեթոդով ռուսական հետևակը մտել է Կուպյանսկ։