Category: Պաշտպանություն

  • Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային դիմել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուր…

    Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային դիմել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ կոչ անելով վերջ տալ կեղծավորությանը:
    «Դուք կարիերա եք ստեղծել
    պատմության սխալ կողմում՝ կանաչ լույս տալով օկուպացիային և հաստատելով ցեղասպանությունն ու սարսափելի հանցագործությունները։ Եվ հիմա դուք փորձում եք մաքրագործել Ամերիկայի և Իսրայելի ագրեսիան և պատերազմական հանցագործությունները իրանցիների դեմ։
    Որտե՞ղ էր Ձեր ձայնը,
    Երբ Մինաբ քաղաքում կոտորվեցին ավելի քան 165 իրանցի փոքրիկ հրեշտակներ։ Ինչո՞ւ չեք խոսում, երբ հիվանդանոցները, պատմական վայրերը, նավթային օբյեկտները, դիվանագիտական շտաբները, հրշեջ կայանները և բնակելի տարածքները ագրեսորների հարձակումների թիրախ են դառնում։
    …Լռությունը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն»։

  • Ադրբեջանը Պակիստանից ձեռք բերած JF‑17 կործանիչների համար Թուրքիային` ASELSAN պա…

    Ադրբեջանը Պակիստանից ձեռք բերած JF‑17 կործանիչների համար Թուրքիային` ASELSAN պաշտպանական  առաջատար ընկերությանը,   պատվիրել է 40 միավոր  ASELPOD նորագույն էլեկտրաօպտիկական նշանառության համակարգ, որը մշակվել է մարտական ինքնաթիռների համար։
    Համակարգը թույլ է տալիս հայտնաբերել և հետևել մեծ հեռավորության  վրա գտնվող թիրախներին, որոշել դրանց աշխարհագրական դիրքը և հասցնել  ճշգրիտ հարվածներ։
    Ընդ որում, ASELPOD-ը հնարավոր է ինտեգրել F-16-ին և անօդաչու թռչող սարքերին։
  • Անկարայի և Բաքվի փոխադարձ «մեղադրական մեսիջները». Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել օպերացիա…

    Անկարայի և Բաքվի փոխադարձ «մեղադրական մեսիջները». Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել օպերացիայի օրերն այս առումով ևս «հարթ» չեն եղել

  • Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունն…

    Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության փոփոխությունները։

  • Կատարի պետական պաշտպանության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարները հեռախ…

    Կատարի պետական պաշտպանության և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել։

  • Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։…

    Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։

  • Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները:Էրդողանը նշել է, որ Իրան…

    Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները:
    Էրդողանը նշել է, որ Իրանի ներքին գործերին միջամտությունն անընդունելի է, ինչպես Իրանի կողմից տարածաշրջանում եղբայրական երկրներին թիրախավորելը, որը ոչ մի օգուտ չի տալու և պետք է դադարեցվի։
    Էրդողանը շարունակել է, որ անկախ պատճառից, օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, և որ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները` հակազդելու դրան։
    Այնուհետև Թուրքիայի ղեկավարն իր ցավակցությունն է հայտնել Մինաբի դպրոցի թիրախավորման հետևանքով երեխաների զոհվելու
    և Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեի սպանության կապակցությամբ։
    Էրդողանը նաև հույս է հայտնել, որ հոգևոր նոր առաջնորդի ընտրությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
    Իր հերթին Իրանի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռն Իրանի տարածքից չի արձակվել և վստահեցրել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։

  • ■ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակն անկայու…

    ■ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է Մերձավոր Արևելքում իրավիճակն անկայունացնելու փորձերը անխուսափելիորեն վտանգելու են համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը, հանգեցնելու նավթի և գազի գների բարձրացմանը և այդ ռեսուրսների մատակարարումների սահմանափակմանն ամբողջ աշխարհում և, անկասկած, խաթարելու երկարաժամկետ ներդրումային ծրագրերը։ Ըստ երևույթին, հենց սա է տեղի ունենում։
    ■ Մենք, անկասկած, կշարունակենք նավթ և գազ մատակարարել հուսալի գնորդներին։ Ես նկատի ունեմ ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերներին, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին, ինչպիսիք են Սլովակիան և Հունգարիան:

  • ■ Իրան-ԱՄՆ-Իսրայել  կոնֆլիկտի հենց սկզբից թուրքական ստորաբաժանումները մարտական ​…

    ■ Իրան-ԱՄՆ-Իսրայել  կոնֆլիկտի հենց սկզբից թուրքական ստորաբաժանումները մարտական ​​պատրաստության վիճակում են։ Մենք մոբիլիզացրել ենք բոլոր պետական ​​​​մարմինները։
    Հնարավոր սպառնալիքների հայտնաբերման համար Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքը` օգտագործելով F-16 կործանիչներ, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ և  ինքնաթիռ-լցավորողներ։
    ■ Թուրքիան ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ կշարունակի հետևել զարգացումներին  և կձեռնարկի լրացուցիչ միջոցներ իր անվտանգությունն ամրապնդելու համար։
    ■ Ոչ ոք չպետք է սխալ հաշվարկներ կատարի կամ ընկնի սիոնիստների թակարդը, որով փորձ է արվում եղբորը եղբոր դեմ հանել։
    Չպետք է ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք ստվեր կգցեն Իրանի հետ մեր հազարամյա հարևանական և եղբայրական կապերի վրա կամ կարող են խոցել մեր ժողովուրդներին։
    Էրդողան

  • IRNA-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աերոտիեզեր…

    IRNA-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Աերոտիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ այլևս չեն արձակելու 1 տոննա քաշով մարտագլխիկներ ունեցող հրթիռներ, այսուհետ հրթիռների թռիչքի երկարությունը և բարձրությունը մեծացվելու է, ներգործության դիապազոնը (ձայնածավալը) ևս առավել լայն է լինելու։