Category: Պաշտպանություն

  • Բայրամովը մեկնել է Թուրքիա։Ստամբուլում կայանալու է Թյուրքական պետությունների կազ…

    Բայրամովը մեկնել է Թուրքիա։
    Ստամբուլում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։

  • Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Պուտինը և Իրանի նախագահ Փեզեշքիանը։ Պուտինը…

    Հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Պուտինը և Իրանի նախագահ Փեզեշքիանը։
    Պուտինը  վերահաստատել է  Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, Իրանի շուրջ և ամբողջ Մերձավոր Արևելքում առկա խնդիրներն ուժային մեթոդներով լուծելուց հրաժարվելու  և քաղաքական ու դիվանագիտական ​​​​կարգավորմանը վերադառնալու  անհրաժեշտության վերաբերյալ։
    ՌԴ ղեկավարը  նշել է նաև,  որ մշտական կապի մեջ է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ։
    Իր հերթին Փեզեշքիանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին դրսևորած  սոլիդարության համար և ներկայացրել կոնֆլիկտի սուր փուլում տեղի ունեցող զարգացումները։
    Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև շփումները տարբեր խողովակներով։

  • Հիմա կարո՞ղ ենք ասել, որ Բաքուն կանգնել է 44-օրյայի ժամանակվա պարտքերն Իսրայելի…

    Հիմա կարո՞ղ ենք ասել, որ Բաքուն կանգնել է 44-օրյայի ժամանակվա պարտքերն Իսրայելին մարելու խնդրի առաջ։ Ու ինչքան դեռ այլ ուղղությամբ պարտքեր պիտի փակի՜…

  • Աստարա, Բիլյասուվար և Ջուլֆա սահմանային անցակետերից սկսել են թույլատրել Ադրբեջա…

    Աստարա, Բիլյասուվար և Ջուլֆա սահմանային անցակետերից սկսել են թույլատրել Ադրբեջանին պատկանող բեռնատարների շարժը, որոնք Իրանից վերադառնում էին Ադրբեջան, ինչպես նաև այն բեռնատարների, որոնք պատկանում են իրանական կողմին և Ադրբեջանից վերադառնում էին Իրան։

  • Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարված…

    📌Բարձրաձայն մտքեր Նախիջևանում կատարվածի մասին
    Ադրբեջանից ասում են՝ Իրանն է հարվածներ հասցրել, Իրանից՝ հերքում։
    Դիտարկենք երկու տարբերակն էլ.
    Տարբերակ 1-ին Իրանն է հարվածել
    Ա) Իրանը կարող էր հարվածել՝ ունենալով մտավախություն, որ այդ տարածքից իր դեմ գործողություն կարող է լինել։ Այս մասով Ադրբեջանի հանդեպ Իրանում անվստահության պակասի խնդիր չկա։
    Այս տարբերակի օգտին կարող է խոսել Իրանի փոխարտգործնախարարի (չ)հերքումը։ Նա ասել էր, որ Իրանը հարևաններին չի թիրախավորում, այլ այն ռազմաբազաները, որոնք կօգտագործվեն Իրանին հարվածելու համար։
    Բ) Իրանն ընդլայնում է պատերազմից տուժող երկրների շրջանակը՝ իր դեմ պատերազմելու գինը բարձրացնելու համար (բայց սա կարող է հակառակ էֆեկտն ունենալ)։
    Գ) Զինված ուժերը և քաղաքական ղեկավարությունն իրարից որոշակիորեն անկախ են գործում՝ նախապես ունեցած պլանի հիման վրա։ Այս տարբերակի մասին արդեն գրել եմ նաև Օմանի համատեքստում։
    Տարբերակ 2-րդ. Իրանական կողմի ասած իսրայելական սադրանքն է տեղի ունեցել
    Ա) Այս առումով հատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի արձագանքը։ Միանգամից շատ կոշտ հռետորաբանություն ընդունելը, միջադեպն ահաբեկչական որակելը, միջազգային աղմուկ հարուցելը տպավորություն է թողնում, որ իրենց առիթ էր պետք։ Հիմա հարց է առաջանում, թե ինչի՞ համար է պետք Ադրբեջան & co-ին այդ առիթը. Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, Ադրբեջանի դեպքում՝ դեռ ոչ այնքան։
    Բ) Ուշադրության է արժանի նաև թուրքական կողմի արձագանքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների հետ հեռախոսազրույցներում նրանք միջադեպի մասին խոսում են վերացական՝ առանց մատնանշելու Իրանին։ Թուրք փորձագետներից էլ կան գնահատականներ, որ սա կարող է Իսրայելի սադրանքը լինել։
    Գ) Որպես նախորդ մտքի շարունակում՝ հնարավոր է՝ Իսրայելը փորձում է Իրանի դեմ նոր ճակատ բացել, որի համար առիթ ու հիմքեր են հարկավոր։ Այս տարբերակի դեպքում էլ դեռ հարց է, թե այդ ճակատի բացումը ինչ տեսքով է լինելու՝ պանթյուրքական տարրերի ակտիվացու՞մ, թե այլ։
    Լրացում՝ Դ) Հենց ադրբեջանակա՞ն սադրանք…
    Իհարկե կարող են լինել նաև այլ տարբերակներ։ Թե այստեղ գրված ու չգրված տարբերակներից որն է տեղի ունենում, գուցե հասկանանք առաջիկայում։
    @IRI2day

  • Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Արարատ Միրզոյանը…

    Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։
     
    Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
     
    Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

  • Արցախի շուրջ Ադրբեջան-Իրան «հարավային պլանները» և Բաքու-Թեհրան հարաբերություններ…

    Արցախի շուրջ Ադրբեջան-Իրան «հարավային պլանները» և Բաքու-Թեհրան հարաբերությունների ներկան. Ինչո՞ւմ սխալվեց Թեհրանը

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փո…

    🇦🇲 🇬🇪 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
    Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
    Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

  • Բաքուն երախտագիտություն է հայտնել վերջին դեպքերի ընթացքում Բաքվին աջակցություն հ…

    Բաքուն երախտագիտություն է հայտնել վերջին դեպքերի ընթացքում Բաքվին աջակցություն հայտնած պետություններին, որոնց թվում է Հայաստանը։
    ԱԳՆ-ն չի՞ ուզում բան ասի։ Աչքիս Միրզոյանին խոսացրին, մի բան ասել է կամ սարքում են։ 2 դեպքում էլ պիտի խոսեն։

  • Առավոտից մի հատ նկար է պտտվում, թե իբր Նախիջևանի ուղղությամբ հարվածներ հասցված Ա…

    Առավոտից մի հատ նկար է պտտվում, թե իբր Նախիջևանի ուղղությամբ հարվածներ հասցված ԱԹՍ-ի վրա ադրբեջաներեն է գրած։ Սովորությանս համաձայն` որոշեցի աղբյուրը գտնել, գտա։
    Ժողովուրդ, այն, որ Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ հարվածի մասով պիտի բաներ պարզվի, այո: Բայց մի բան, որ տեսնում եք, վռազ մի տարածեք: Թե բա վրան ադրբեջաներեն է….Դուք ԱԹՍ տեսե՞լ եք, կամ՝ գիտեք ինչ ԱԹՍ է եղել:
    Էլի եմ ասում՝ սարքած բան կարող լինել ինչ-որ բանում, բայց էս մեշոկը ԱԹՍ-ի տեղ մի ֆռռացրեք…
    Հ.Գ. BİRLİYİ-ի է ոնց որ գրած, եթե չեմ սխալվում, միություն է նշանակում…գուցե սխալվեմ…գուցե..