Category: Պաշտպանություն

  • Սեպտեմբերի 5-ին Բաքվում հերթական դատական նիստն է կայացել, որի ժամանակ ավարտվել …

    Սեպտեմբերի 5-ին Բաքվում հերթական դատական նիստն է կայացել, որի ժամանակ ավարտվել է նախաքննական ցուցմունքների հրապարակումը։
    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներից` Դավիթ Մանուկյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն առաջարկել են հաշվի առնել ոչ թե նախաքննության փուլում տրված ցուցմունքները, այլ նրանք, որոնք դատավարության ընթացքում են տվել։
    Լևոն Մնացականյանն էլ իր անհամաձայնությունն է հայտնել հրապարակված նախաքննական ցուցմունքի առանձին դրվագների հետ կապված, որոնք չեն հանրայնացվել։

  • Խաղաղության խաչմերուկը վերածվում է միակողմանի անցումային գծի, որի շահառուն Հայաս…

    Խաղաղության խաչմերուկը վերածվում է միակողմանի անցումային գծի, որի շահառուն Հայաստանը չէ. Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղու կառուցման մասին ակտիվ խոսվում է, Գյումրի-Ախուրյան հատվածի մասին՝ լռություն պահպանում. Շիրազ Խաչատրյան

  • Մահացել է գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։…

    Մահացել է գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը։

  • Ադրբեջանական քարոզչամեքենան ցույց է տվել, թե ինչպես է կառուցվում «Խոջալուի ցեղա…

    Ադրբեջանական քարոզչամեքենան ցույց է տվել, թե ինչպես է կառուցվում «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրը: Նման հուշահամալիր կառուցելու համապատասխան պաշտոնական կարգագրություն Ալիևը ստորագրել է 2025 թվականի փետրվարի 25-ին, թեպետ հուշահամալիրի հիմնարկեքը եղել է 2024 թվականին:
    Նշվում է, որ էքսպոզիցիայում նախատեսվում է ներկայացնել «նյութեր», «փաստեր» Խոջալուի պատմության և «կատարված ցեղասպանության» և դրա «զոհերի» վերաբերյալ: Այսինքն, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել «Խոջալուի ցեղասպանության» վրա և «արդարություն և արդարադատություն» պահանջել: Եվ այս նպատակին նաև Բաքվի «դատավարությունն» է ծառայեցվում: Թե բա խաղաղություն, ոչ թշնամական հռետորաբանությանը, հայտարարություններին… Եվ սա անում է Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ցեղասպանության հեղինակ երկիրը, Մարաղայի ցեղասպանությունը Բարոնուհի Քոքսը համարել էր 20-րդ դարի գողգոթա…
  • Եթե նպատակահարմար գտնենք, գուցեև տելեգրամյան ալիքում, այսպես ասած, մասնագիտական …

    Եթե նպատակահարմար գտնենք, գուցեև տելեգրամյան ալիքում, այսպես ասած, մասնագիտական կարծիք ներկայացնենք մանրամասն` կետ առ կետ, դրվագ առ դրվագ, միտք առ միտք։ Եթե…
    Հ.Գ Ամեն դեպքում, մասնագիտական կարծիք մանրամասն կներկայացնենք առաջիկայում։ Բնականաբար, ազնիվ և արդարամիտ։ Դրա հակառակ դրսևորումներն անընդունելի են։ Եթե մի օր էլ բախտ վիճակի կգրենք ավելի քան 20 տարվա մեր տեսածը, զինվորականության մասին, նրանց տեսակի, թույլ և ոիժեղ կողմերի, կենտրոնում պահելով 44֊օրյան։

  • https://168.am/2025/09/05/2272698.html?fbclid=IwdGRjcAMm0CVjbGNrAybP_2V4dG4DYWVt…

    https://168.am/2025/09/05/2272698.html?fbclid=IwdGRjcAMm0CVjbGNrAybP_2V4dG4DYWVtAjExAAEeDDzpbcESn-E0FxsfTjUBIoPr-tEyfuxFJjlR9R4NqFzS6rY9joo1JnuI1Z4_aem_BvFRxWnyeBPg3lPZLMqTCQ
    ■ Կարծում եմ՝ Պուտինի հայտարարությունը, որ՝ «ֆունդամենտալ հարաբերությունները» և փոխադարձ հետաքրքրություններն «իրենց տեղը կգցեն ամեն ինչ», հնչում է՝ որպես հավասարակշռման փորձ։ Այսօր հարաբերությունների «տեղը գցելու» իրական ուղիները կարող են լինել էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերը, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը և անվտանգության ոլորտում նվազագույն փոխըմբռնումը։
    ■ Ալիևի շեշտադրումն այն է, որ անորոշության պայմաններում ուժի գործոնը շարունակում է մնալ առանցքային անվտանգության ապահովման միջոց։ 
    ■ Աշխարհը շարժվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ռազմական մրցավազքի ուղղությամբ։ Զենքի արդիականացման, ռազմական արդյունաբերության ընդլայնման և ռազմական դաշինքների վերաձևման գործընթացները վկայում են, որ պետությունները կանխատեսում են ուժային բախումների աճ։
    ■ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է կառուցվի ոչ թե միայն դաշնակցային հարաբերություններին ապավինմամբ, այլև սեփական ներուժի ամրապնդման, դիվանագիտական ճկունության և ազգային դիմադրողականության հիման վրա։ Միայն այսպես հնարավոր կլինի դիմակայել այն սպառնալիքներին, որոնք կարող են ծագել ցանկացած պահի։
    ■ «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղու» շուրջ Առաջիկա զարգացումները կախված են միաժամանակ մի քանի գործոնից՝ Ադրբեջանի ճնշումների ինտենսիվությունից, Թուրքիայի մասնակցությունից, Իրանի ակտիվ դիրքորոշումից և միջազգային խաղացողների ներգրավվածությունից։ Սակայն ակնհայտ է մեկ բան․ որքան էլ փորձ արվի հանրությանը ներկայացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չկա, իրական քաղաքական դաշտում այն արդեն ձևավորվել է՝ որպես սպառնալիք, որի չեզոքացումը պահանջում է Հայաստանի և Իրանի սերտ համագործակցություն ու հստակ ռազմավարական քայլեր։

    Հայաստանի վրա որևէ պարտավորություն չկա Ադրբեջանի համար միջանցք տրամադրելու. առաջիկա զարգացումները կախված են մի քանի գործոնից. Վիտալի…

    Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը…

  • Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել։…

    Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանը հետ է կանչվել։

  • «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղի …

    «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող երթուղի լինելուց, նոր խթան կհաղորդի Թուրքիայի և թյուրքական պետությունների միջև էներգետիկ և կոմունիկացիոն՝ (հաղորդակցական) հարաբերություններին, և «մեր երկրները կդարձնի Միջին միջանցքի էներգետիկ, տրանսպորտային և տարանցիկ հիմնական կենտրոններից մեկը:
    Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազով

  • Արսեն Թորոսյանի ակնարկը` ՔՊ-ական նախարարներինՈլորտի հետ կապ ունեմ այնքանով, որ ն…

    Արսեն Թորոսյանի ակնարկը` ՔՊ-ական նախարարներին
    Ոլորտի հետ կապ ունեմ այնքանով, որ նշանակվել եմ նախարար, որը քաղաքական պաշտոն է։ Ոլորտին ծանոթ եմ եղել նաև իմ նախկին տարբեր կարգավիճակներում և ավելի կծանոթանամ հիմա: Եվ ես չեմ կարծում, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պետք է լինի անպայման աշխատանքի և սոցիալական հարցերի մասնագետ, այդպիսի մասնագիտություն նույնիսկ չկա: Եթե նայեք մյուս նախարարությունները, հիմա չեմ ուզում գործընկերներիս մասնագիտությունները և պաշտոնները հիշեցնել ձեզ, բայց կարող եք նայել և այդ հարցի պատասխանն ինքնուրույն ունենալ:
    Հ.Գ Պապիկյան, էս ինչ է ուզում ասած լինի… 😃