Category: Պաշտպանություն

  • Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Արարատ Միրզոյանը…

    Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։
     
    Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները՝ մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ։
     
    Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը:

  • Արցախի շուրջ Ադրբեջան-Իրան «հարավային պլանները» և Բաքու-Թեհրան հարաբերություններ…

    Արցախի շուրջ Ադրբեջան-Իրան «հարավային պլանները» և Բաքու-Թեհրան հարաբերությունների ներկան. Ինչո՞ւմ սխալվեց Թեհրանը

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փո…

    🇦🇲 🇬🇪 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
    Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
    Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

  • Բաքուն երախտագիտություն է հայտնել վերջին դեպքերի ընթացքում Բաքվին աջակցություն հ…

    Բաքուն երախտագիտություն է հայտնել վերջին դեպքերի ընթացքում Բաքվին աջակցություն հայտնած պետություններին, որոնց թվում է Հայաստանը։
    ԱԳՆ-ն չի՞ ուզում բան ասի։ Աչքիս Միրզոյանին խոսացրին, մի բան ասել է կամ սարքում են։ 2 դեպքում էլ պիտի խոսեն։

  • Առավոտից մի հատ նկար է պտտվում, թե իբր Նախիջևանի ուղղությամբ հարվածներ հասցված Ա…

    Առավոտից մի հատ նկար է պտտվում, թե իբր Նախիջևանի ուղղությամբ հարվածներ հասցված ԱԹՍ-ի վրա ադրբեջաներեն է գրած։ Սովորությանս համաձայն` որոշեցի աղբյուրը գտնել, գտա։
    Ժողովուրդ, այն, որ Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ հարվածի մասով պիտի բաներ պարզվի, այո: Բայց մի բան, որ տեսնում եք, վռազ մի տարածեք: Թե բա վրան ադրբեջաներեն է….Դուք ԱԹՍ տեսե՞լ եք, կամ՝ գիտեք ինչ ԱԹՍ է եղել:
    Էլի եմ ասում՝ սարքած բան կարող լինել ինչ-որ բանում, բայց էս մեշոկը ԱԹՍ-ի տեղ մի ֆռռացրեք…
    Հ.Գ. BİRLİYİ-ի է ոնց որ գրած, եթե չեմ սխալվում, միություն է նշանակում…գուցե սխալվեմ…գուցե..
  • Պակիստանը, որ Իրանի հետ վատ հարաբերություն չուներ, երկրի վարչապետ Շարիֆը Ալիևի հ…

    Պակիստանը, որ Իրանի հետ վատ հարաբերություն չուներ, երկրի վարչապետ Շարիֆը Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել և ասել, որ Պակիստանը և նրա բանակը կանգնած են Ադրբեջանի կողքին։
    Հ.Գ. Ու Պակիստանի հաշվով ՀՀ իշխանությունները պլաններ են գծել բարիդրացիական։

  • Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերում կայացել է «Բայրաքթար»-ի մասնագետների պատր…

    Ադրբեջանի բանակի ռազմաօդային ուժերում կայացել է «Բայրաքթար»-ի մասնագետների պատրաստման դասընթացի առաջին շրջանավարտների ավարտական արարողությունը։

  • Սա գիտի, թե ինքը մի օր պատասխան չի տալու, որ դիտմամբ զեկույցը պահեց մոտը, որ հետ…

    Սա գիտի, թե ինքը մի օր պատասխան չի տալու, որ դիտմամբ զեկույցը պահեց մոտը, որ հետո ամենաբարձրը գոռա չեն թողնում ներկայացնեմ։ Թե բա զեկույց, շահագրգիռ կողմ փորձագետներից գրածը, թե՞ որ շատ մարդկանց չկանչեցիք։ Երբ զեկույցի ներկայացման հարցն է, ԱԺ-կանոնակարգ օրենքը հիշում է, երբ մարդկանց իրավունքներին ոչ։
    Սա գիտի զեկույցն իր սեփականությունն է, որ ոնց ուզի օգտագործի, եթե անգամ իր մոտ չի։
    Իմ համար տարօրինակ է, որ Տոնոյանը դատարանի դահլիճից դուրս գալուց պարբերաբար ասում է, որ ինքը պետք է ծանոթանա Քննիչ հանձնաժողովի զեկույցին, չէ’, ինքը չի կարող ծանոթանալ։ Ինքը կարող է ծանոթանալ միայն զեկույցի այն հատվածին, որն ինքը եկել է և 10 ժամ ներկայացրել…

  • Իմ համար տարօրինակ է, որ Տոնոյանը դատարանի դահլիճից դուրս գալուց պարբերաբար ասո…

    Իմ համար տարօրինակ է, որ Տոնոյանը դատարանի դահլիճից դուրս գալուց պարբերաբար ասում է, որ ինքը պետք է ծանոթանա Քննիչ հանձնաժողովի զեկույցին, չէ’, ինքը չի կարող ծանոթանալ։ Ինքը կարող է ծանոթանալ միայն զեկույցի այն հատվածին, որն ինքը եկել է և 10 ժամ ներկայացրել է փաստերը։ Բայց մնացածի մասով ինքը չունի էդ թույլտվությունը գաղտնիության, դատական պրոցեսը դեռ չի ավարտվել։ Նախկինում որպես նախարար ունեցել է, հիմա չունի։
    Անդրանիկ Քոչարյան

  • Մեր օդային պաշտպանությունը մի մակարդակ բարձրացվել է։ Եվ երբ որ Պաշտպանության նա…

    Մեր օդային պաշտպանությունը մի մակարդակ բարձրացվել է։ Եվ
    երբ որ Պաշտպանության նախարարն առաջարկ էր
    անում` եկեք տեսեք, թե ինչ ենք ձեռք բերել, դա ոչ միայն ռուսական «Տոռ-Մ2ԿՄ»-ներն էին նախկինում, որ մենք գումարը տվեցինք և այդպես էլ չենք ստացել (նկատի ունի լրիվ, թերևս), այլ նաև ձեռք ենք բերել ՀՕՊ էշելոնացված համակարգեր, որոնք բարձրացրել են մեր երկրի հակաօդային պաշտպանությունը որոշակի մակարդակում։
    Արդյո՞ք դա բավարար է լինելու պաշտպանելու այն ծավալի գործողությունների դեպքում, եթե հանկարծ դրանք տեղափոխվեն մեր տարածք…
    Բայց, որ այսօր պաշտպանական մեր համակարգը սպառազինության և կադրերի պատրաստվածության տեսանկյունից ավելի կարողություններով օժտված է, դա փաստ է։
    Անդրանիկ Քոչարյան