Category: Պաշտպանություն

  • Իրանը հերքել է։ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օ…

    Իրանը հերքել է։
    Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով և ուղղվում դեպի Թուրքիայի օդային տարածք, իր ժամանակին որսացվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից: Միջադեպի…

  • Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է■ Այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմ…

    Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
    ■ Այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով: Ուշանալ մեկ րոպե՝ կարելի պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ՝ կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր՝ կարող ենք կորցնել հայրենիք։
    ■ … Քանի էս երկիրը վերջնականապես պատերազմից դուրս չի եկել, ամենակարևորը, այնուամենայնիվ, մնում է բանակը և աշխարհի հետ հարաբերություններում, և ներքին գործունեության համար։ Որ օրը ժողովուրդը տեսավ, որ բանակն էլ է ձեռքից գնում, մեր վերջին օրը կլինի…
    Հ.Գ Շնորհավոր, երկնային ծնունդդ, Վազգեն Սարգսյան։ Այսօր էլի կխոսեն նրանք նաև, ովքեր չէին խոսի, եթե դու լինեիր, կամ էլ նրանց խոսքից ականջներդ կփակեիր։ Վաղը էլի կլսվեն ոչ անկեղծ խոսքեր, կամ
    վախվորած, դե իրավիճակ է փոխվել։
    Ու նաև շատերն էլի վաղն իրենց եսը կփորձեն քո միջոցով կարևորել։ Թող խոսեն անցնի, հո չենք հավատում և կարևորում։
  • 12-օրյա պատերազմի օրերին գրել ենք, որ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Թու…

    12-օրյա պատերազմի օրերին գրել ենք, որ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին Թուրքիան Իսրայելին դարձյալ դեմ էր արտահայտվում, սակայն Թուրքիայի տարածքում (Քյուրեջիք ռազմակայանում, իրականում հանդիսանում է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանական համակարգի մաս) տեղադրված AN/TPY-2 ռադարը, որն ամերիկյան THAAD հակահրթիռային համակարգի մաս է, թույլ է տալիս հայտնաբերել ամեն տեսակի թռչող օբյեկտներ մեծ բարձության վրա և մինչև 1000 կմ հեռավորության վրա:
    Այսինքն, երբ այն մոտ 10 տարի առաջ տեղադրվել էր, հիմնական խնդիրն Իսրայելին ապահովագրելն էր իրանական հրթիռներից։
    Այսպես ասած, տեխնիկական  առումով բան չի փոխվել, թերևս։
    Իրանը հայտարարել է 3 երկրում AN/TPY-2 ռադիոլոկացիոն 3 կայանի ոչնչացման մասին, որոնք պատկանում են THAAD համակարգին։

  • Իրանցիները մոլորեցրել են Իսրայելի դիտարկման համակարգերին՝ ստիպելով տասնյակ միլի…

    Իրանցիները մոլորեցրել են Իսրայելի դիտարկման համակարգերին՝ ստիպելով տասնյակ միլիոնավոր դոլարների հարվածներ հասցնել իրականում ռազմական նշանակություն չունեցող և պարզապես ներկված մակերեսներին կամ կեղծ թիրախներին։

  • CNN-ը, հղում տալով ամերիկացի չինովնիկներին,  գրում է, որ իրանական  «Շահեդներն» ի…

    CNN-ը, հղում տալով ամերիկացի չինովնիկներին,  գրում է, որ իրանական  «Շահեդներն» իրենցից լուրջ սպառնալիք և խնդիր են ներկայացնում ԱՄՆ ՀՕՊ-ի համար, ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցները չեն կարողանում որսալ իրանական դրոնները։

  • Մենք երբեք մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունը պատահականության կամք…

    Մենք երբեք մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունը պատահականության կամքին չենք թողնում։
    Եվ ինչպես այսօրվա միջադեպի դեպքում մենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և անհապաղ արձագանքում ենք։
    Մենք նաև մեր նախազգուշացումները հնարավորինս հստակ և վճռականորեն հասցրել ենք Իրանին, որպեսզի նմանօրինակ միջադեպ այլևս չկրկնվեն։
    Էրդողան
    Հ.Գ. իրանց կարելի էր ուղիղ մտնել արցախյան պատերազմի դաշտ։

  • Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառ…

    Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառվում, երևի սա չէին հաշվարկել։

  • Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բար…

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան
    ■ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց նաև, որ ժամանակակից հակամարտություններում որոշիչ է ինտեգրված հարվածային համակարգերի կիրառումը, ինչպես նաև պաշտպանական շերտերի բազմազանեցումը՝ հակաօդային, հակահրթիռային և էլեկտրոնային պայքարի բաղադրիչներով։
    Հաշվի առնելով վերջին օրերին Իրանի գործողությունների ընթացքը և տրամաբանությունը, կարելի է արձանագրել՝ Թեհրանի նախընտրած ասիմետրիկ մեթոդաբանությունը ոչ միայն կենսունակ է, այլ նաև արդյունավետ: Իրանն ընթացիկ պատերազմում առաջնորդվում է բազմաշերտ զսպման ռազմավարությամբ, որի առանցքում գտնվում է հակառակորդին առավելագույն վնաս հասցնելու կարողությունը: Ռազմական գործողությունների մակարդակում Իրանը հենվում է ասիմետրիկ և ցանցային պատերազմի մոդելի վրա՝ համադրելով հրթիռային և անօդաչու հարվածային միջոցները, կիբեռգործիքները, տեղեկատվական ազդեցության մեխանիզմները և տարածաշրջանային գործընկերների միջոցով ստեղծվող օպերատիվ խորությունը։
    Այս մոդելը ձևավորում է բազմաշերտ ճնշում, որը բարդացնում է հակառակորդի պաշտպանական պլանավորումը և մեծացնում նրա ռազմաքաղաքական ծախսերը։ Իրանի ռազմավարական տրամաբանությունը ենթադրում է, որ ճնշման կուտակային ազդեցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ հզոր, բայց ռիսկային հարվածը, հատկապես, երբ դիմակայությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ մաշեցնող գործընթաց։ Միաժամանակ Թեհրանը փորձում է պահպանել գործողությունների իրավաքաղաքական հիմնավորումը՝ ներկայացնելով իր քայլերը՝ որպես պատասխան գործողություններ կամ կանխարգելիչ բնույթի միջոցներ։ Սա կարևոր է ոչ միայն ներքին համախմբման, այլև միջազգային դիվանագիտական դաշտում մանևրելու համար, քանի որ Իրանը ձգտում է խուսափել լիակատար մեկուսացումից և պահպանել հարաբերական աջակցություն այն ուժերից, որոնք շահագրգռված են բազմաբևեռ կարգի ամրապնդմամբ։

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան

    Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի այս օրերին տրամաբանական է դառնում հարցը, թե նախորդ 12-օրյա պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Իրանը, և ի՞նչ հետևություններ է արել:

  • Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներո…

    Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով և ուղղվում դեպի Թուրքիայի օդային տարածք, իր ժամանակին որսացվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
    Երկրի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
    Թուրքիան կողմնակից է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը, և ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունն՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է սպառնալիքը:
    Մեր տարածքն ու օդային տարածությունը պաշտպանելու համար ցանկացած միջոց ձեռնարկվելու է վճռականորեն և առանց վարանելու:
    Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել մեր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողության:
    Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածմանը:
    Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ:
    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն
    Իրանի տարածքից արձակված հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղվել, ոչնչացվել է վերջինի օդային տարածքում` ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային ուժերի կողմից։

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ար…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
    Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքն Իրանից արձակվելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ և նշել, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։
    Հ.Գ. վերևում հիշատակված հարցազրույցի մտքերը նաև այսօրինակ դեպքերի համար է։ 😉