Category: Պաշտպանություն

  • Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառ…

    Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառվում, երևի սա չէին հաշվարկել։

  • Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բար…

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան
    ■ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց նաև, որ ժամանակակից հակամարտություններում որոշիչ է ինտեգրված հարվածային համակարգերի կիրառումը, ինչպես նաև պաշտպանական շերտերի բազմազանեցումը՝ հակաօդային, հակահրթիռային և էլեկտրոնային պայքարի բաղադրիչներով։
    Հաշվի առնելով վերջին օրերին Իրանի գործողությունների ընթացքը և տրամաբանությունը, կարելի է արձանագրել՝ Թեհրանի նախընտրած ասիմետրիկ մեթոդաբանությունը ոչ միայն կենսունակ է, այլ նաև արդյունավետ: Իրանն ընթացիկ պատերազմում առաջնորդվում է բազմաշերտ զսպման ռազմավարությամբ, որի առանցքում գտնվում է հակառակորդին առավելագույն վնաս հասցնելու կարողությունը: Ռազմական գործողությունների մակարդակում Իրանը հենվում է ասիմետրիկ և ցանցային պատերազմի մոդելի վրա՝ համադրելով հրթիռային և անօդաչու հարվածային միջոցները, կիբեռգործիքները, տեղեկատվական ազդեցության մեխանիզմները և տարածաշրջանային գործընկերների միջոցով ստեղծվող օպերատիվ խորությունը։
    Այս մոդելը ձևավորում է բազմաշերտ ճնշում, որը բարդացնում է հակառակորդի պաշտպանական պլանավորումը և մեծացնում նրա ռազմաքաղաքական ծախսերը։ Իրանի ռազմավարական տրամաբանությունը ենթադրում է, որ ճնշման կուտակային ազդեցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ հզոր, բայց ռիսկային հարվածը, հատկապես, երբ դիմակայությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ մաշեցնող գործընթաց։ Միաժամանակ Թեհրանը փորձում է պահպանել գործողությունների իրավաքաղաքական հիմնավորումը՝ ներկայացնելով իր քայլերը՝ որպես պատասխան գործողություններ կամ կանխարգելիչ բնույթի միջոցներ։ Սա կարևոր է ոչ միայն ներքին համախմբման, այլև միջազգային դիվանագիտական դաշտում մանևրելու համար, քանի որ Իրանը ձգտում է խուսափել լիակատար մեկուսացումից և պահպանել հարաբերական աջակցություն այն ուժերից, որոնք շահագրգռված են բազմաբևեռ կարգի ամրապնդմամբ։

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան

    Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի այս օրերին տրամաբանական է դառնում հարցը, թե նախորդ 12-օրյա պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Իրանը, և ի՞նչ հետևություններ է արել:

  • Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներո…

    Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով և ուղղվում դեպի Թուրքիայի օդային տարածք, իր ժամանակին որսացվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
    Երկրի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
    Թուրքիան կողմնակից է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը, և ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունն՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է սպառնալիքը:
    Մեր տարածքն ու օդային տարածությունը պաշտպանելու համար ցանկացած միջոց ձեռնարկվելու է վճռականորեն և առանց վարանելու:
    Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել մեր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողության:
    Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածմանը:
    Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ:
    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն
    Իրանի տարածքից արձակված հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղվել, ոչնչացվել է վերջինի օդային տարածքում` ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային ուժերի կողմից։

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ար…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
    Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքն Իրանից արձակվելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ և նշել, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։
    Հ.Գ. վերևում հիշատակված հարցազրույցի մտքերը նաև այսօրինակ դեպքերի համար է։ 😉

  • Մի քիչ հետո Հաքան Ֆիդանի հարցազրույցից մի կարևոր հատված կթարգմանենք և կտեղադրենք…

    Մի քիչ հետո Հաքան Ֆիդանի հարցազրույցից մի կարևոր հատված կթարգմանենք և կտեղադրենք, հետախուզության ծառայության նախկին ղեկավար չի լինում։
    Հ.Գ. Եվ ոչինչ, որ անգամ 1000 հետևող չունենք։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որին ասում էին իբր սպանել են, առաջին …

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որին ասում էին իբր սպանել են, առաջին անգամ այս օրերին հայտնվել է հանրության մեջ, նա հուղարկավորության է մասնակցել։

  • Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք…

    🇮🇷🇺🇸 Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարքներ, իսկ մեծ ստերը խեղաթյուրում են փաստերը, անիրատեսական սպասումները երբեք չեն արդարանա։
    Արդյունքը՞: Բանակցությունների սեղանը պայթեցնելը՝ չարությունից և համառությունից դրդված։
    Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը, ինչպես նաև իրեն ընտրած ամերիկացիներին:
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic

  • Anadolu-ն հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերն առաջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Ա…

    Anadolu-ն հայտնում է, որ ԱՄՆ զինված ուժերն առաջին 24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վրա ծախսել է մոտ 779 միլիոն դոլար, ինչը 2026 թվականի ռազմական բյուջեի 0,1 տոկոսն է կազմում։
    Ամենախոշոր ծախսը բաժին է ընկնում Tomahawk հրթիռների արձակմանը, դրա վրա ծախսվել է 340,4 միլիոն դոլար։
    Ծախսային պահանջի առումով երկրորդ տեղում կործանիչների կիրառումն է` 271,3 միլիոն դոլար։
    HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի օգտագործումը, հետախուզական տվյալների հավաքումը, նյութատեխնիկական ապահովումն էլ ԱՄՆ բանակի վրա արժեցել է 122,2 միլիոն դոլար։
    Հատուկ նշվում է, որ B-2 ռմբակոծիչի ռազմավարական հարվածներն էլ արժեցել են 30,2 միլիոն դոլար։
    https://t.me/oborona2025

  • Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ…

    Ֆրանսիան չի կարող հավանություն տալ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ, դա միջազգային իրավունքի խախտում է։
    Մերձավոր Արևելքում հաստատուն խաղաղություն հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով։
    Մակրոն

  • Երբ ամուսինն ավելի քան 150 անմեղ երեխայի սպանության պատասխանատուն է, բայց կինը Մ…

    Երբ ամուսինն ավելի քան 150 անմեղ երեխայի սպանության պատասխանատուն է, բայց կինը ՄԱԿ-ի նիստ է նախագահում, որի թեման է` «Երեխաներ, տեխնոլոգիաներ և կրթություն հակամարտության պայմաններում»։
    Ավելին, Մելանյա Թրամփն իր ելույթում նշել է, որ երկարատև խաղաղություն կհաստատվի, երբ գիտելիքն ու հասկացողությունը լիովին գնահատվեն բոլոր հասարակություններում։
    Սա է “քաղաքակիրթ” աշխարհը…