Category: Պաշտպանություն

  • Իրանցիները մոլորեցրել են Իսրայելի դիտարկման համակարգերին՝ ստիպելով տասնյակ միլի…

    Իրանցիները մոլորեցրել են Իսրայելի դիտարկման համակարգերին՝ ստիպելով տասնյակ միլիոնավոր դոլարների հարվածներ հասցնել իրականում ռազմական նշանակություն չունեցող և պարզապես ներկված մակերեսներին կամ կեղծ թիրախներին։

  • CNN-ը, հղում տալով ամերիկացի չինովնիկներին,  գրում է, որ իրանական  «Շահեդներն» ի…

    CNN-ը, հղում տալով ամերիկացի չինովնիկներին,  գրում է, որ իրանական  «Շահեդներն» իրենցից լուրջ սպառնալիք և խնդիր են ներկայացնում ԱՄՆ ՀՕՊ-ի համար, ամերիկյան հակաօդային պաշտպանության միջոցները չեն կարողանում որսալ իրանական դրոնները։

  • Մենք երբեք մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունը պատահականության կամք…

    Մենք երբեք մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունը պատահականության կամքին չենք թողնում։
    Եվ ինչպես այսօրվա միջադեպի դեպքում մենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և անհապաղ արձագանքում ենք։
    Մենք նաև մեր նախազգուշացումները հնարավորինս հստակ և վճռականորեն հասցրել ենք Իրանին, որպեսզի նմանօրինակ միջադեպ այլևս չկրկնվեն։
    Էրդողան
    Հ.Գ. իրանց կարելի էր ուղիղ մտնել արցախյան պատերազմի դաշտ։

  • Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառ…

    Թրամփը թող հա գլուխ գովա, բայց ճշգրիտ զինտեխնիկան, հրթիռները շատ շուտ են սպառվում, երևի սա չէին հաշվարկել։

  • Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բար…

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան
    ■ 12-օրյա պատերազմի փորձը ցույց տվեց նաև, որ ժամանակակից հակամարտություններում որոշիչ է ինտեգրված հարվածային համակարգերի կիրառումը, ինչպես նաև պաշտպանական շերտերի բազմազանեցումը՝ հակաօդային, հակահրթիռային և էլեկտրոնային պայքարի բաղադրիչներով։
    Հաշվի առնելով վերջին օրերին Իրանի գործողությունների ընթացքը և տրամաբանությունը, կարելի է արձանագրել՝ Թեհրանի նախընտրած ասիմետրիկ մեթոդաբանությունը ոչ միայն կենսունակ է, այլ նաև արդյունավետ: Իրանն ընթացիկ պատերազմում առաջնորդվում է բազմաշերտ զսպման ռազմավարությամբ, որի առանցքում գտնվում է հակառակորդին առավելագույն վնաս հասցնելու կարողությունը: Ռազմական գործողությունների մակարդակում Իրանը հենվում է ասիմետրիկ և ցանցային պատերազմի մոդելի վրա՝ համադրելով հրթիռային և անօդաչու հարվածային միջոցները, կիբեռգործիքները, տեղեկատվական ազդեցության մեխանիզմները և տարածաշրջանային գործընկերների միջոցով ստեղծվող օպերատիվ խորությունը։
    Այս մոդելը ձևավորում է բազմաշերտ ճնշում, որը բարդացնում է հակառակորդի պաշտպանական պլանավորումը և մեծացնում նրա ռազմաքաղաքական ծախսերը։ Իրանի ռազմավարական տրամաբանությունը ենթադրում է, որ ճնշման կուտակային ազդեցությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան մեկ հզոր, բայց ռիսկային հարվածը, հատկապես, երբ դիմակայությունը դիտարկվում է որպես երկարաժամկետ մաշեցնող գործընթաց։ Միաժամանակ Թեհրանը փորձում է պահպանել գործողությունների իրավաքաղաքական հիմնավորումը՝ ներկայացնելով իր քայլերը՝ որպես պատասխան գործողություններ կամ կանխարգելիչ բնույթի միջոցներ։ Սա կարևոր է ոչ միայն ներքին համախմբման, այլև միջազգային դիվանագիտական դաշտում մանևրելու համար, քանի որ Իրանը ձգտում է խուսափել լիակատար մեկուսացումից և պահպանել հարաբերական աջակցություն այն ուժերից, որոնք շահագրգռված են բազմաբևեռ կարգի ամրապնդմամբ։

    Սյունիքի շուրջ զարգացումները, ըստ իրանական ռազմավարական գնահատման, մնալու են բարձր զգայունության գոտի. Արամ Շահնազարյան

    Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի այս օրերին տրամաբանական է դառնում հարցը, թե նախորդ 12-օրյա պատերազմից հետո ի՞նչ դասեր է քաղել Իրանը, և ի՞նչ հետևություններ է արել:

  • Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներո…

    Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը թռչում էր Իրաքի և Սիրիայի օդային տարածքներով և ուղղվում դեպի Թուրքիայի օդային տարածք, իր ժամանակին որսացվել և չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
    Երկրի և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեր վճռականությունն ու կարողությունը գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա:
    Թուրքիան կողմնակից է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը, և ունակ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունն՝ անկախ նրանից, թե որտեղից և ում կողմից է սպառնալիքը:
    Մեր տարածքն ու օդային տարածությունը պաշտպանելու համար ցանկացած միջոց ձեռնարկվելու է վճռականորեն և առանց վարանելու:
    Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանել մեր երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողության:
    Մենք զգուշացնում ենք բոլոր կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում հակամարտությունների հետագա տարածմանը:
    Այս համատեքստում մենք կշարունակենք խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և մեր մյուս դաշնակիցների հետ:
    Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարություն
    Իրանի տարածքից արձակված հրթիռը, որը հատել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքը և դեպի Թուրքիայի օդային տարածք ուղղվել, ոչնչացվել է վերջինի օդային տարածքում` ՆԱՏՕ-ի ՀՕՊ և հակահրթիռային ուժերի կողմից։

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ար…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։
    Ֆիդանը փոխանցել է Անկարայի արձագանքն Իրանից արձակվելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղություն վերցրած և չեզոքացված բալիստիկ հրթիռի վերաբերյալ և նշել, որ պետք է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության տարածմանը։
    Հ.Գ. վերևում հիշատակված հարցազրույցի մտքերը նաև այսօրինակ դեպքերի համար է։ 😉

  • Մի քիչ հետո Հաքան Ֆիդանի հարցազրույցից մի կարևոր հատված կթարգմանենք և կտեղադրենք…

    Մի քիչ հետո Հաքան Ֆիդանի հարցազրույցից մի կարևոր հատված կթարգմանենք և կտեղադրենք, հետախուզության ծառայության նախկին ղեկավար չի լինում։
    Հ.Գ. Եվ ոչինչ, որ անգամ 1000 հետևող չունենք։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որին ասում էին իբր սպանել են, առաջին …

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որին ասում էին իբր սպանել են, առաջին անգամ այս օրերին հայտնվել է հանրության մեջ, նա հուղարկավորության է մասնակցել։

  • Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարք…

    🇮🇷🇺🇸 Երբ բարդ միջուկային բանակցությունները դիտարկվում են որպես անշարժ գույքի գործարքներ, իսկ մեծ ստերը խեղաթյուրում են փաստերը, անիրատեսական սպասումները երբեք չեն արդարանա։
    Արդյունքը՞: Բանակցությունների սեղանը պայթեցնելը՝ չարությունից և համառությունից դրդված։
    Թրամփը դավաճանել է դիվանագիտությանը, ինչպես նաև իրեն ընտրած ամերիկացիներին:
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի
    @armgeopolitic