Category: Պաշտպանություն

  • Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրա…

    Եթե դիվանագիտության համար տարածք չստեղծվի, մեր տարածաշրջանը կարող է հայտնվել կրակե օղակի մեջ։
    Էրդողան

  • Իրանի Մինաբի դպրոցում զոհերի թիվն արդեն հասել է 85-ի՝ ըստ Իրանի իշխանությունների…

    📌Իրանի Մինաբի դպրոցում զոհերի թիվն արդեն հասել է 85-ի՝ ըստ Իրանի իշխանությունների։
    📍Աշխարհագրական տեղորոշումը ցույց է տալիս, որ դպրոցի հարևանությամբ կա ռազմաբազա և թռիչքուղի, որտեղից թռիչքներ են իրականացնում իրանական Աբաբիլ-3 հետախուզական ԱԹՍ-ները։
    📍Բայց թռիչքուղին գտնվում է դպրոցի շինությունից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, և դպրոցին հարվածը չի կարող արդարացվել թիրախավորման շեղումով։
    @IRI2day

  • Իսրայելի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ այսօր իրականացված գործո…

    Իսրայելի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ այսօր իրականացված գործողությունը, որը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, դարձել է Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր հարվածային օպերացիան։
    Գործողությանը ներգրավված է եղել շուրջ 200 կործանիչ, որոնք զանգվածային հարված են հասցրել Իրանի հրթիռային համալիրներին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներում։
    Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կիրառել են հարյուրավոր զինամթերք՝ մոտ 500 թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և արձակման կայանների վրա Իրանի տարբեր շրջաններում։
    #Իրան #ԱՄՆ #Իսրայել #Иран #израиль #сша #usa #Israel #iran

  • Ալիևը ճիշտ է համարում Փաշինյանի նախընտրական մանտրան՝ «սահմանին զինվոր այլևս չի զ…

    Ալիևը ճիշտ է համարում Փաշինյանի նախընտրական մանտրան՝ «սահմանին զինվոր այլևս չի զոհվում». Հոգեբանական մանևր և տակտիկական քայլ

  • Ոնց Իրանը թողեց, որ Արցախը կորցնենք, հարավային հատված, արաքսյան հատված… տեսնես…

    Ոնց Իրանը թողեց, որ Արցախը կորցնենք, հարավային հատված, արաքսյան հատված… տեսնես զգու՞մ են… չնայած էն վախտվա ղեկավարները չկան, բայց…

  • Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը_______________________Լրատվա…

    Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը
    _______________________
    Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները Հորմուզի նեղուցի փակման մասին հերթական անգամ հիշեցնում են, որ համաշխարհային էներգետիկ համակարգը կառուցված է ծայրահեղ խոցելի աշխարհագրական հանգույցների վրա։ Հորմուզը դրանցից առանցքայինն է։
    Իրավաքաղաքական առումով նեղուցը բաժանված է Իրանի և Օմանի միջև (1975 թ. համաձայնագիր)․ այստեղ առանձին «միջազգային ջրեր» գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, 1982 թ. ՄԱԿ-ի Ծովային կոնվենցիան ամրագրում է տրանզիտային անցման իրավունք, որը չի կարող կամայականորեն կասեցվել։ Սակայն Իրանը կոնվենցիան չի վավերացրել։ Արդյունքում ձևավորվում է երկակիություն՝ դե յուրե միջազգային անցում, դե ֆակտո՝ վերահսկվող տարածքային միջանցք։
    Հորմուզի գլոբալ նշանակությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ ծավալներով։ Աշխարհում օրական սպառվող նավթի 20-25% և հեղուկացված գազի շուրջ մեկ երրորդը անցնում են հենց այստեղով (վերջինիս հիմնական մատակակարը՝ Կատար)։ Միաժամանակ, Պարսից ծոցի ավազանը պարունակում է աշխարհի ապացուցված նավթի գրեթե կեսը և գազի մոտ 40%-ը։ Տարեկան արժեքը՝ էներգետիկ համարժեքով մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտերիա է, որի խափանումը անմիջապես վերածվում է գնային շոկի։
    Հատկանշական է, որ հիմնական հարվածը կհասնի ոչ թե Արևմուտքին, այլ Ասիային․ նավթի հոսքերի ավելի քան 80%-ը ուղղվում է Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նեղուցից որոշ երկրների կախվածությունը հասնում է 60-75 %-ի։ Այսինքն՝ Հորմուզի գործոնը նույնքան ասիական անվտանգության հարց է, որքան մերձավորարևելյան։
    Տարածաշրջանում առկա են շրջանցիկ խողովակաշարեր, սակայն դրանց թողունակությունը բավարար չէ ամբողջ ծավալը փոխարինելու համար։
    — Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը կարող է օրական ընդմանեը 5 մլն բարել հասցնել Կարմիր ծով:
    — ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը ապահովում է մոտ 1,5 մլն բարել օրական։
    — Իրաքի հյուսիսային Կիրկուկ-Ջեյհան երթուղին չի սպասարկում հարավային հսկա հանքավայրերը, որոնք կախված են Բասրայի նավահանգստից և Հորմուզից։
    Արդյունքում, եթե նեղուցը երկարաժամկետ պարալիզացվի, համաշխարհային տնտեսությունում գոյանում է էներգետիկ ու հողուկացված գազի պակասորդ։ Ավելին, ՕՊԵԿ պահուստային հզորությունների մոտ 70%-ը գտնվում է հենց Պարսից ծոցի երկրներում, որոնք նույնպես կախված են Հորմուզից:
    Այս կոնֆիգուրացիան առավել քան բխում է ԱՄՆ գեոտնտեսական շահերից՝ Ասիայի տնտեսական աճի զսպում, ԵՄ-ի՝ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումներից կախվածության կտրուկ ավելացում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը լավ հնարավորություն է ստանում զսպելու նաև իր գլխավոր նավթային մրցակցին՝ ՕՊԵԿ-ին:
    Չափազանց բարդ ու բազմաշերտ պարտիա է խաղարկվում:

  • Թուրքիան թույլ չի տա իր օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ. Էրդողա…

    Թուրքիան թույլ չի տա իր օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ. Էրդողանի վարչակազմ

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի…

    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի, Իրաքի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Եգիպտոսի և Ինդոնեզիայի գործընկերների հետ։
    Քննարկվել են Իրանի դեմ ռազմական օպերացիայով պայմանավորված` տարածաշրջանում ներկա իրավիճակը և հրադադարի հաստատմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված հնարավոր քայլերը։

  • CNN-ը հրապարակել է Իրանի դեմ այսօրվա հարվածների թիրախում հայտնված երկրի բարձրաս…

    CNN-ը հրապարակել է Իրանի դեմ այսօրվա հարվածների թիրախում հայտնված երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը`
    ▪️Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի
    ▪️Նախագահ Մասուդ Փեզեշքիան
    ▪️ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավի
    ▪️ ​​Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանի
    ▪️ ​​Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանի
    Հ.Գ. Օրերս այստեղից 3-ի հետ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել էր։