📌Իրանի Մինաբի դպրոցում զոհերի թիվն արդեն հասել է 85-ի՝ ըստ Իրանի իշխանությունների։ 📍Աշխարհագրական տեղորոշումը ցույց է տալիս, որ դպրոցի հարևանությամբ կա ռազմաբազա և թռիչքուղի, որտեղից թռիչքներ են իրականացնում իրանական Աբաբիլ-3 հետախուզական ԱԹՍ-ները։ 📍Բայց թռիչքուղին գտնվում է դպրոցի շինությունից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, և դպրոցին հարվածը չի կարող արդարացվել թիրախավորման շեղումով։ @IRI2day
Իսրայելի ռազմաօդային ուժերը պաշտոնապես հայտարարել են, որ այսօր իրականացված գործողությունը, որը նպատակ ուներ ոչնչացնել Իրանի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, դարձել է Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր հարվածային օպերացիան։ Գործողությանը ներգրավված է եղել շուրջ 200 կործանիչ, որոնք զանգվածային հարված են հասցրել Իրանի հրթիռային համալիրներին և հակաօդային պաշտպանության համակարգերին՝ երկրի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կիրառել են հարյուրավոր զինամթերք՝ մոտ 500 թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և արձակման կայանների վրա Իրանի տարբեր շրջաններում։ #Իրան#ԱՄՆ#Իսրայել#Иран#израиль#сша#usa#Israel#iran