Category: Պաշտպանություն

  • Իրանի քաղաքացիները կենդանի վահան են կազմում՝ պաշտպանելու երկրի կենսական նշանակու…

    Իրանի քաղաքացիները կենդանի վահան են կազմում՝ պաշտպանելու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքը՝ կամուրջները, էներգետիկ համակարգը և այլն:
    Աստված իրանցի ժողովրդի հետ, իսկ Թրամփի նման արկածախնդիրը պետք է մի օր որպես ռազմական հանցագործ դատվի։

  • ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյ…

    ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյալներ չունի։

  • Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Ս…

    Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է:
    Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:
    2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:
    Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:
    Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:
    Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:
    Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։
    ՀՀ պաշտպանության նախարարություն

  • Ադրբեջանի նախարարների կաբինետի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Հունգարիան 30…

    Ադրբեջանի նախարարների կաբինետի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Հունգարիան 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել Ադրբեջանին՝ Սոլթանլի գյուղի վերականգնման համար:
    Նշենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում նշել էր՝ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:
    «Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչու: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- շարունակել էր Ալիևը:
    Հ.Գ. տղաները կռվել են, այլ հարց է, որ թիկունքներն ամրացնող և նրանց արածը հիշող, նրանց պատիվը պահող չի եղել և չկա:

  • Անդրանիկ Քոչարյանի ներողությունըՍիրելի’ հայրենակիցներ,Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրո…

    Անդրանիկ Քոչարյանի ներողությունը
    Սիրելի’ հայրենակիցներ,
    Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։
    Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։
    Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում։
    Հ.Գ. Ասեց շուտ խնդրեմ, քանի նյութ չեն գրել։ Իսկ մարդիկ կան հասցրեցին, ոչ ճիշտ ձևակերպումներ անել, թե բա..

  • Ի դեպ, թեպետ պատերազմի օրերին հարցում ուղարկվել է, գիտենք ինչ, երբ, ոնց, ձեռքի հ…

    Ի դեպ, թեպետ պատերազմի օրերին հարցում ուղարկվել է, գիտենք ինչ, երբ, ոնց, ձեռքի հետ արժի նորից փոքր տղու մասով հարցում ուղարկենք, թե որտեղ է եղել և մինչև երբ Հայկազովում ծառայած փոքր տղեն պատերազմի ժամանակ և երբ է դուրս հանվել։ Էն, որ հետո Օնիկ Գասպարյանի ժամանակ էլ ծառայությունը շարունակեց Վանաձորում։ Ճակատագրի հեգնանքով Տոնոյանն ու Օնիկ Գասպարյանը Քոչարյան Անդոյի տղերքի հարցում ներդրում ունեն։
    Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրանց իշխանության մարդն է, բայց դե չբռնենք ու փորձե՞նք։

  • Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրա…

    Արժի հարցում ուղարկել ՊՆ, կարող է պարզվի գիտական հոդվածով չի ազատվել։ Ճիշտ է իրանց իշխանության մարդն է, բայց դե չբռնենք ու փորձե՞նք։

  • Անգամ իրանց նախարարն է արձագանքում, բայց ոչ նախկին և ներկա ՊՆ-երը։ Պարոն նախկին …

    Անգամ իրանց նախարարն է արձագանքում, բայց ոչ նախկին և ներկա ՊՆ-երը։
    Պարոն նախկին նախարար, սպասում ենք հրապարակային գնահատականի քոչարյան անդոյի արած հայտարարության հետ կապված !!!

  • Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկացիների միջոցով ՌԴ-ին է փոխանցել հետևյալ առաջ…

    Ուկրաինայի նախագահ Զելենսկին ամերիկացիների միջոցով ՌԴ-ին է փոխանցել հետևյալ առաջարկը` եթե Ռուսաստանը դադարի հարվածել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, դա հայելային պատասխան կունենա։

  • The Jerusalem Post-ը, հղում անելով հետախուզական իր աղբյուրներին, գրել է, որ ՌԴ-…

    The Jerusalem Post-ը, հղում անելով հետախուզական իր աղբյուրներին, գրել է, որ ՌԴ-ն Իրանի է փոխանցել Իսրայելում էներգետիկ 55 թիրախի ցանկ։
    Կրիտիկական արտադրական օբյեկտներ, որոնց ոչնչացումը կպարալիզացնի Իսրայելի ազգային էներգետիկ համակարգը։ Մասնավորապես, հիշատակվում է «Օրոտ Ռաբին» էլեկտրակայանը։
    Խոշոր քաղաքային և արդյունաբերական էներգահանգույցներ
    ▪️Տեղական ենթակառուցվածքներ։