Category: Պաշտպանություն

  • Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղ…

    🇦🇲 🇮🇷 Փետրվարի 25-ին հանդիպել եմ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
    Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
    Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
    Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:
    📱 Բաժանորդագրվել ալիքին

  • Ադրբեջանի ազգային ակադեմիայում նախատեսվում է ստեղծել ղարաբաղյան կամ օկուպացված Ա…

    Ադրբեջանի ազգային ակադեմիայում նախատեսվում է ստեղծել ղարաբաղյան կամ օկուպացված Արցախի վերաբերյալ գիտական բաժին։
    Ակադեմիայի նախագահի խորհրդական Յաղուբ Մահմուդովը հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացված չեն, անհրաժեշտ է երկրի պատմության խորը ուսումնասիրման աշխատանքները շարունակել։

  • Ինչպես արդեն հայտնել ենք,  Իրանի հարավային ափում  Իրանի իսլամական հեղափոխության …

    Ինչպես արդեն հայտնել ենք,  Իրանի հարավային ափում  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  զորավարժություններ է անցկացնում։ Իրանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ դրանք տեղի են ունենում կառավարվող կրակի վարմամբ, հաշվի առնելով զենքի հեռահարությունը։
    Այսինքն,  նոր կոմբինացված մարտավարությամբ կիրառվում են  ժամանակակից տեխնոլոգիաներ տարբեր մակարդակներում։
    Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում Իրանի հարավային ափում։ Իրանական աղբյուրները նշում են, որ դրանք անցկացվում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների ֆոնին։

  • 5 տարի առաջ այս օրը ՀՀ ԶՈւ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փ…

    5 տարի առաջ այս օրը ՀՀ ԶՈւ ԳՇ-ն Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջեց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
    Գնահատականը, որ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», ճիշտ էր։ Բայց դեռ կան հարցեր այս հայտարարության հետ կապված։ Մի կողմից, հասկանալի էր, հաշվի առնելով, իշխանափոխությունից հետո զինված ուժերի թիրախավորման հրապարակային և ոչ հրապարակային դեպքերը։ Մեկ այլ կողմից, նման դեպք երբևէ չէր եղել, որ բանակի ռազմական ղեկավարությունը... Բայց սրա հետ մեկտեղ հարց է
    ով ում մենակ թողեց Օնիկ Գասպարյան Օնի՞կը, թե՞ իրեն, սա դեռ բանակի ներսում, թե չէ մյուս ուժայինները հաստատ մենակ են թողել։ Մի բան հստակ է ստորագրողների մեջ կային մարդիկ, որոնք դա արել են զուտ փրկվելու և հետագայում ապահովագրվելու համար, մտածելով… Հարց է նաև` արդյո՞ք ճիշտ չէր լինի նույն տեքստն Օնիկ Գասպարյանն ասեր և հրաժարական տար, ոչ թե… Հարցերը շատ են, թողնենք հետոյի, չնայած արդեն ահագին հարցադրում արեցինք այս ուշ ժամին…

  • Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի համ…

    Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո ռուսական կողմը փորձել է կապը վերականգնել այլընտրանքային մեթոդներով, և հիմնականում բարձր տեղանքում տեղակայված Wi-Fi-ի վերահեռարձակող աշտարակների օգնությամբ, որոնք պահանջում են ուղիղ տեսանելիություն։
    Ուկրաինայի ՊՆ խորհրդականը վստահեցնում է, որ տեսանյութում իրենց FPV դրոնը ոչնչացնում է կապի այդ աշտարակներից մեկը։

  • Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ…

    🇦🇲 🇮🇷 Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին եմ փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։
    Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծել ենք Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
    Քննարկել ենք Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
    Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
    📱 Բաժանորդագրվել ալիքին

  • Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղություն կլինի այն ժամանա…

    Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ օդը հնարավոր կլինի փակել, Ռուսաստանը կկորցնի հարձակողական պոտենցիալը և երկրի տնտեսությունը չի դիմանա ռազմական բեռին։

    FEDOROV

    Сьогодні четвертий рік повномасштабного вторгнення.
    Щодня кожен українець думає про одне: коли закінчиться війна. Ми хочемо миру більше, ніж будь-хто у світі. Президент, переговорна група, дипломати щодня працюють, щоб його наблизити.
    Але росія продовжує…

  • Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլլաևը դեմ է, որ պետությունը օկուպացվ…

    Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլլաևը դեմ է, որ պետությունը օկուպացված Արցախում տներ կառուցի վերաբնակիչների համար։
    Նրա դիտարկմամբ, պետությունը միայն բազային պայմաններ պիտի ստեղծի կառուցի ճանապարհներ, ենթակառուցվածքներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։
    «Երբ մարդն ինքն է կառուցում իր տունը, նա ամուր կառչում է հողին, առավել արագ է ադապտացվում և ձևավորում սոցիալական կապեր»,-շեշտել է նա
    նկատելով, որ այս դեպքում կկրճատվի բյուջեի ծախսերը, քանի որ, ըստ ադրբեջանցի պատգամավորի, քաղաքացիները կարող են շուկայականից ավելի ցածր գնով կառուցել իրենց տները։
    Նուրուլլաևը նաև նշել է, որ վերաբնակիչների համար պետության հաշվին տներ են կառուցվում, սակայն որոշ ժամանակ անց նրանց մի մասը վերադառնում է Բաքու և շարունակում ապրել այնտեղ։

  • 44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի ա…

    44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի առաջին օրը հայտարարված նպատակը` դա հայկական զինված ուժերի դուրսբերումն էր “Ադրբեջանի տարածքից”։
    Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդով

  • Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժությ…

    Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում Իրանի հարավային ափում։
    Իրանական աղբյուրները նշում են, որ դրանք անցկացվում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների ֆոնին։