Category: Պաշտպանություն

  • Ավելի քան 70 տարբեր տիպի ամերիկյան ինքնաթիռներ այսօր տեղակայված են միայն մեկ ավի…

    Ավելի քան 70 տարբեր տիպի ամերիկյան ինքնաթիռներ այսօր տեղակայված են միայն մեկ ավիաբազայում՝ Muwaffaq Salti Air Base-ում, Հորդանանում։
    Սա չի ներառում տասնյակ այլ օբյեկտներ, որտեղ Եվրոպայից և ԱՄՆ մայրցամաքային հատվածից տեղափոխվել է ավիացիա՝ Իրանի դեմ հնարավոր հարվածի նախապատրաստության շրջանակում։
    #ԱՄՆ #Իրան #сша #Иран #iran #usa
  • Պաշտպանության նախարարության ուշացած «քոփի փաստ» պատասխանը. Ո՞ւմ բյուջեից է գնվել…

    Պաշտպանության նախարարության ուշացած «քոփի փաստ» պատասխանը. Ո՞ւմ բյուջեից է գնվել ամերիկյան ԱԹՍ-ը

  • Ալիևը հաստատել է Նախիջևանի ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու պլանը։…

    Ալիևը հաստատել է Նախիջևանի ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու պլանը։
  • Երդման արարողության ֆոնին 2 օրվա արձակուրդ տալը դրել դրոշակ են սարքել, երկուշաբթ…

    Երդման արարողության ֆոնին 2 օրվա արձակուրդ տալը դրել դրոշակ են սարքել, երկուշաբթի դնեմ հանեմ, թե ինչ «կենցաղային» խնդիրներ են լուծվել Սեյրան Օհանյանի ժամանակ, որոնք զինվորի կյանքի գին են ունեցել:
    Եվ կապ չունի, թե ինչ այս պահի վերապահումներ ունեմ Սեյրան Օհանյանի պահով, հիմա ինչ տրամադրվածություն և այլն: Ես լավի և վատի մասին խոսելու հարցում կաշկանդված չեմ… Էդ բանակի էվոլյուցիան իմ աչքի առաջ է եղել, անմիջական… սխալներ, չարված և ուշացած բաներն այլ թեմայի շրջանակում են, ես հիմա կենցաղային կարևոր և հոգեբանական բաների մասին եմ ասում:

  • Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է հեռացնել …

    Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է հեռացնել ուկրաինական զորքը Դոնբասից։
    Զելենսկի

  • ՌԴ պաշտպանության նախարարությունը ՏՈՍ-2 «Տոսոչկա»ծանր հրետանային համակարգի վերաբե…

    ՌԴ պաշտպանության նախարարությունը ՏՈՍ-2 «Տոսոչկա»
    ծանր հրետանային համակարգի վերաբերյալ հերթական տեսանյութն է հրապարակել։
    Նշվում է, որ  կատարվել են մի շարք փոփոխություններ`շասսին դարձել է անվավոր, նորացվել է կրակի կառավարման համակարգը, ինքնուրույն վերալիցքավորում ապահովելու նպատակով կատարելագործվել է ավտոմատացման համակարգը։ Այս և այլ փոփոխությունների հաշվին ՏՈՍ-2 «Տոսոչկա»-ը վերածվել է կրակի աջակցման տեխնոլոգիական միջոցի։

  • Թրամփը մարտի վերջին կայցելի Չինաստան։…

    Թրամփը մարտի վերջին կայցելի Չինաստան։

  • The Guardian-ը գրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակումից 2 օր առաջ Ուկրա…

    The Guardian-ը գրել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ հարձակումից 2 օր առաջ Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին Զելենսկուն առաջարկել է երկրում ռազմական դրություն մտցնել։ Դրանից առաջ այս առաջարկը ևս մի քանի անգամ արվել է, ինչը մերժվել է, թեպետ Զալուժնիի հետ նաև երկրի պաշտպանության նախարարն է համաձայն եղել։
    Իսկ Ուկրաինայի նախագահը, ինչպես պարբերականին պատմել է Զալուժնին, ռազմական դրություն հայտարարելու առաջարկը չի ընդունել, որպեսզի հանրության շրջանում խուճապային իրավիճակ չստեղծվի, և արդյունքում արտակարգ դրություն է որոշվել երկրում մտցնել։
  • Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ…

    Եվ այսօր, երբ, ինչպես նշեցինք, լրանում է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության տարելիցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը X սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և Ռուբեն Վարդանյանի դատավճիռներին՝ նշելով, որ իբր տեղի է ունեցել արդարության վերականգնում, և, որ այն հարգանքի տուրք է «1992 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցած «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին»:
    «Առաջ քաշելով հակամարտությունների լուծման եզակի ռազմաքաղաքական մոդել և նախաձեռնելով հետկոնֆլիկտյան խաղաղության օրակարգ, Ադրբեջանը նաև ապահովեց «պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների» (չակերտները.- Մ.Պ.) մեջ մեղադրվողների, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Եվ «Խոջալուի ցեղասպանության» հերթական տարելիցի նախօրեին դատական այդ բոլոր որոշումների հրապարակումը հարգանքի տուրք էր այդ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին, առհասարակ ամբողջ կոնֆլիկտի: Մենք ակնկալում էինք, որ կլինեն միջազգային դատեր, նյուրնբերգյան պրոցեսներ, կստեղծվեն տրիբունալներ, սակայն ժամանակակից ոչ արդար միջազգային միջավայրում օրենքի կիրառումը նույնիսկ դարձել է ավելի ու ավելի քաղաքականացված և ենթարկվում է երկակի ստանդարտների։ Ուստի Ադրբեջանն ինքը կազմակերպեց դատական պրոցեսները և սեփական իրավական համակարգի միջոցով ապահովեց «արդարադատություն»»,- հայտարարել է Հաջիևը՝ դարձյալ, այսպես ասած, տրվելով սիմվոլիկային:
    Բնականաբար, իր գրառման մեջ նա չի մոռացել հիշեցնել օրերս France 24-ին տված հարցազրույցում Ալիևի հայտարարությունները, որ նա չի պատրաստվում ներում շնորհել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին և Ռուբեն Վարդանյանին, քանի որ «մարդկության դեմ նրանց կատարած հանցագործությունը նույնիսկ ավելի ծանր ու վատն էր, քան Երկրորդ համաշխարհայինի ժամանակ նացիստների կատարածը»:
    «Պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձի արդարացումը հավասարազոր է այդ հանցագործությունների լեգիտիմացմանը և պատասխանատվության խաթարմանը մեղսակից լինելուն»,- X սոցիալական ցանցի իր էջում վերևում հիշատակված գրառման մեջ հավելել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նկատելով, թե չի կարող լինել էթնիկ հաշտեցում և կայուն խաղաղություն՝ առանց արդարադատության, և, որ Ադրբեջանը շարունակելու է Հարավային Կովկասում առաջ տանել խաղաղության օրակարգը և ջանքեր գործադրել դրա ամրապնդման համար:
    Անամոթ ձևակերպումներ, քաղաքականություն, ինչը, սակայն, ՀՀ իշխանությունների նման «պարտնյորի» դեպքում զարմանք չի հարուցում:
    Մի իշխանության, որը պատրաստ է հետ կանչել միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը, երբ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական «դատավարությունը» չի ավարտվել. Բաքուն «իրավական բազա» է ստեղծել, որը չի ոչնչացվել, երբ ռազմական հանցագործ Ադրբեջանը պատասխան չի տվել Բաքվի, Սումգայիթյան ջարդերի, 2023 թվականին Արցախում իրականացրած էթնիկ զտման, 30 տարվա ընթացքում ռազմական տարաբնույթ հանցագործությունների, հայ զինծառայողների գլխատումների և հենց Գուրգեն Մարգարյանի կացնահարման համար, բայց ստացել է Արցախում և ՀՀ-ում դատապարտված իր հանցագործներին և ահաբեկիչներին:
    Ավելին, այս իշխանությունները ՀՀ-ում գրկաբաց ընդունում են Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիներին: Արդյո՞ք բացատրվում է նրանց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում պատասխանատվության գոտում են «Խոջալուի դեպքերը», որոնք իրականությունից դուրս «ամրագրված են» կամ ամրագրվելու են Խոջալուում՝ Իվանյանում կառուցվող «Խոջալուի ցեղասպանության» հուշահամալիրում, որտեղ հետագայում տանելու են նաև երկիր այցելած բարձրաստիճան հյուրերին՝ նպաստելով ադրբեջանական թեզի տարածմանը:
    Սակայն մի բանում Հաջիևն իրավացի է՝ չի կարող խոսք լինել հաշտեցման մասին, երբ չի իրականացվել արդարադատություն, և, որ անպատժելիությունն օրինական միջավայր է ստեղծում նոր հանցագործությունների համար:
    Նշենք, որ սա նույն Հաջիևն է, ով, ինչպես գրել է 168.am-ը՝ ՀՀ իշխանություններից նախքան Բաքվի «դատավարությունը» պահանջում էր հետաքննել «Գյանջայի դեպքերը» և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հաջիևը Բաքվի դատավարությամբ իր «արդար պահանջը» համարում է բավարարված, թե՞ ինչ-որ պահի կարող է դրան վերադարձ լինել:
    Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը

  • Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» …

    Ալիևի «Նյուրնբերգը». Ինչպե՞ս է Բաքուն ՀՀ իշխանությունների լռությամբ «սրբագրում» փաստերը ու լեգիտիմացնում ոճրագործությունը