Category: Պաշտպանություն

  • Հուլիսյան դեպքերը պետք է ավելի խորը ուսումնասիրվեն, թե ոնց եղավ, մեր մասնակցությ…

    Հուլիսյան դեպքերը պետք է ավելի խորը ուսումնասիրվեն, թե ոնց եղավ, մեր մասնակցությունն այդ անիմաստ պրոցեսին…
    Ես չեմ հասկանում, թե էդ պրոցեսները մեզ ինչ տվեցին, բացի այն հնարավորությունից հակառակորդին, որ ինքն ասի` ես շարժվում եմ ՄԱԿ-ի բանաձևերով, որովհետև Ալիևը հասկացավ, որ կարող է Բաքվում իշխանություն կորցնի։
    Անդրանիկ Քոչարյան
    Հ.Գ. Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն Ազգային հերոս է տվել և այլն, հարց է տալիս
    իսկ նրան զեկուցողներն ովքեր են։

  • Եթե որոշում չկայացվի առաջիկա խորհրդի նիստում, ապա ձեր բարձրացված կասկածներն անձն…

    Եթե որոշում չկայացվի առաջիկա խորհրդի նիստում, ապա ձեր բարձրացված կասկածներն անձնական շահագրգռվածության մասին, կարող է լինել լեգիտիմ։
    Անդրանիկ Քոչարյանը` Ալեն Սիմոնյանի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ լիագումար նիստ մտցնել֊չմտցնել մասին
    Հ.Գ. Ասում է զեկույցը ժամկետանց կլինի, եթե մինչև 2026֊ի ընտրությունները ներկայացված չլինի և մնա հետո ։

  • Թուրքական հետախուզությունը միանում է Գազայի հարցով բանակցություններինԹուրքիայի …

    Թուրքական հետախուզությունը միանում է Գազայի հարցով բանակցություններին
    Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մեկնել է Կատար` Գազայի հարցով Թրամփի պլանի իրականացմանը միտված խորհրդատվությունների համար։
    Հ.Գ. Թուրքական ազգային հետախուզությունն իր դերն ունեցել է նաև 44-օրյայում, այն ժամանակ Հաքան Ֆիդանի ղեկավարմամբ, ինչի համար նույնիսկ պարգևատրվել է Էրդողանից։

  • Ադրբեջանի վերգետնյա տրանսպորտային գործակալությունը նոր լիազորություններ ունի Ադր…

    Ադրբեջանի վերգետնյա տրանսպորտային գործակալությունը նոր լիազորություններ ունի
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիր է ստորագրել, որով գործակալությանը վերապահվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տրանսպորտային հանգույցների և ավտոկայանատեղիների ստեղծման (նախագծում և կառուցում) լիազորություններ,ինչպես նաև` դրանց վիճակի վերահսկողության։

  • Փաշինյանի գնահատականը 44-օրյա պատերազմին և Ալիևի հետևողական նախապատրաստությունը….

    Փաշինյանի գնահատականը 44-օրյա պատերազմին և Ալիևի հետևողական նախապատրաստությունը. ի՞նչ օպերացիայի պլաններ են փոխվել։
    ■ Ինչևէ, Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի որակման համատեքստում նշենք, որ դեռ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի գաղտնազերծում էր արել և հայտնել, որ «սառեցված հակամարտության» պայմաններում Ադրբեջանը, նախքան 2020 թվականի պատերազմը, տարբեր իրավիճակների համար սցենար և գործողությունների պլան է մշակած ունեցել, և որ, իր տեղեկացմամբ, այդ տարիներին հայկական կողմը ևս գործողությունների պլան է ունեցել՝ հնարավոր պատերազմը հաշվի առնելով:
    «Այսպիսով, 2020 թվականի պատերազմի ընթացքում մեր գործողությունների հիմքը մշակվել է պատերազմից շատ ավելի վաղ: Սակայն պատերազմի ընթացքում ռազմական օպերացիաներում մենք փոփոխություններ ենք մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ մեր մտադրությունների մասին:
    Ի վերջո, պատերազմական գործողությունների թատերաբեմը բավականին սահմանափակ է, և ցանկացած ռազմական մասնագետ կարող էր կռահել, թե որտեղ են տեղի ունենալու հիմնական գործողությունները:
    Ըստ այդմ՝ մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով մարտական պլաններում շտկումներ և փոփոխություններ ենք մտցրել:
    Եվ ես ամեն օր Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, Արտաքին հետախուզական ծառայության, Պետական սահմանապահ ծառայության, Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ խորհրդակցությունների ժամանակ մենք նախորդ օրվա արդյունքներն ենք ամփոփել, վեր հանել թերությունները, ինչպես նաև՝ հաստատել հաջորդ օրվա պլանը: Այսինքն, շատ ակտիվ ամենօրյա աշխատանք է տարվել, և հակառակորդի համար մեր գործողություններն ու օպերացիաներն անակնկալ էին, որոնք այսօր շատ դեպքերում արդեն հայտնի են»,- «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված զրույցում մանրամասնել էր Ալիևը և հավելել, որ «Երկաթե բռունցք» անվանումը տալ պատերազմական ամբողջ գործողություններին մտահղացել է մարտական գործողությունների որոշակի փուլում:
    Հիշեցնենք, որ 168.am-ը դեռ 2021 թվականին էր գրել, որ 44-օրյայի ժամանակ Ադրբեջանի համար կարևոր խնդիր է եղել հասնել Լաչին, և, որ ընթացքում Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը փոխվել են:
    Հիշեցնենք նաև, որ Շուշին «ազատագրելու» օպերացիա սկսելու հրաման Ալիևը տվել է հոկտեմբերի կեսերին, երբ «մարտեր էին ընթանում Հադրութում և Ջաբրայիլում», և, որ Շուշիի գրավման նախօրեին Ալիևը մարտական գործողությունների պլան է մերժել:

  • Այս տղաները լուրջ պատերազմում են կռվել և չպարտված կամ հաղթած զոհվել: ****Այսօր Ա…

    Այս տղաները լուրջ պատերազմում են կռվել և չպարտված կամ հաղթած զոհվել:
    ****
    Այսօր Արցախի հերոս, 44-օրյայում զոհված Նարեկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է (ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում):
    Նարեկը ռազմական կրթություն չուներ, սպայական կոչման էր արժանացել անձնական բարձր որակների, ինքնակրթության և մարտում ցուցաբերած ճկունության, ճիշտ որոշումներ կայացնելու ունակության շնորհիվ: Նա ուսումնասիրում էր ռազմական գործը, կարդում համապատասխան գրականություն՝ դրանով լրացնելով բացը, ու կարողանում է կարճ ժամանակում ձեռք բերել հմուտ սպային բնորոշ որակներ:
    Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նա պաշտպանական մարտեր է մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում (Եղնիկներ), այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:
    Նարեկը զոհվել է նոյեմբերի 7-ին:
    Հ.Գ Այս 44-45 օրերին շատերին պիտի հիշենք, նաև` իմ ընկեր և մտերիմ հրամանատարներին։ Հոկտեմբերին լավ սպաներ ենք կորցրել պատերազմում։
  • Բաքվում քննել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորա…

    Բաքվում քննել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և դիվերսանտ-Ազգային հերոսի ոչնչացման փաստերը։

  • Մարդ մի օր Հաագայի դատավարություն լուսաբաներ։…

    Մարդ մի օր Հաագայի դատավարություն լուսաբաներ։

  • Զինծառայության ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կան։…

    Զինծառայության ժամկետի կրճատման մասին դեռևս 2018 թվականից խոսակցություններ կան։ Այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր այս մասին խոսում, հիմնականում փակ քննարկումների ժամանակ։
    ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյան

  • Օրենքը տապալվեց ընդդիմության «դեմ» քվեարկելու և ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյ…

    Օրենքը տապալվեց ընդդիմության «դեմ» քվեարկելու և ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի «ձեռնպահ» քվեարկելու հետևանքով։

    ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը
    ` բանակին առնչվող իր օրինագծի տապալման մասին։