Category: Պաշտպանություն

  • Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլլաևը դեմ է, որ պետությունը օկուպացվ…

    Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլլաևը դեմ է, որ պետությունը օկուպացված Արցախում տներ կառուցի վերաբնակիչների համար։
    Նրա դիտարկմամբ, պետությունը միայն բազային պայմաններ պիտի ստեղծի կառուցի ճանապարհներ, ենթակառուցվածքներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։
    «Երբ մարդն ինքն է կառուցում իր տունը, նա ամուր կառչում է հողին, առավել արագ է ադապտացվում և ձևավորում սոցիալական կապեր»,-շեշտել է նա
    նկատելով, որ այս դեպքում կկրճատվի բյուջեի ծախսերը, քանի որ, ըստ ադրբեջանցի պատգամավորի, քաղաքացիները կարող են շուկայականից ավելի ցածր գնով կառուցել իրենց տները։
    Նուրուլլաևը նաև նշել է, որ վերաբնակիչների համար պետության հաշվին տներ են կառուցվում, սակայն որոշ ժամանակ անց նրանց մի մասը վերադառնում է Բաքու և շարունակում ապրել այնտեղ։

  • 44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի ա…

    44-օրյա պատերազմն ավարտվեց, երբ իրականացավ Ադրբեջանի նախագահի կողմից պատերազմի առաջին օրը հայտարարված նպատակը` դա հայկական զինված ուժերի դուրսբերումն էր “Ադրբեջանի տարածքից”։
    Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդով

  • Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժությ…

    Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը զորավարժություններ են անցկացնում Իրանի հարավային ափում։
    Իրանական աղբյուրները նշում են, որ դրանք անցկացվում են ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների ֆոնին։

  • Իրանում Հհ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ու…

    Իրանում Հհ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ:
    Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

  • ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ …

    ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին չի բացառել ապագայում հայ-իրանական զորավարժությունների անցկացումը։
    «Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումները ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,– ընդգծել է դեսպանը։

  • Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ…

    🇦🇲 🇮🇷 Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել եմ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
    Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
    Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
    Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:
    📱 Բաժանորդագրվել ալիքին

  • The Telegraph-ը գրում է, որ Ռուսաստանը Եվրոպայում անշարժ գույքեր է գնում ռազմակա…

    The Telegraph-ը գրում է, որ Ռուսաստանը Եվրոպայում անշարժ գույքեր է գնում ռազմական բազաներին մերձակա տարածքներում։

  • Axios-ի հաղորդմամբ, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, …

    Axios-ի հաղորդմամբ, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նախագահ Թրամփին զգուշացրել է Իրանին հարվածելու ռիսկերի մասին, որ այն կարող է հանգեցնել երկարատև հակամարտության և զոհերի ամերիկացիների շրջանում։

  • Զելենսկին արձագանքել է Զալուժնիի մեղադրանքին և իր վրա հակահարձակման օպերացիայի ձ…

    Զելենսկին արձագանքել է Զալուժնիի մեղադրանքին և իր վրա հակահարձակման օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դնելը որակել «շատ վատ արարք»։
    Միաժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ շատ վաղ է նման թեմաների մասին խոսելը։
    «Ես պարզապես կարծում եմ, որ այդ թեմայի քննարկումը լավ բան չէ, որովհետև դրանից ոչ ոք չի շահում։ Խոսքը մեր բանակի մասին է, որը հիմա կռվում է, ուստի նման հայտարարություններ անելը ճիշտ չէ»,-ասել է Զելենսկին։
    Հ.Գ. Մեծ հաշվով, չի հերքել։
    Հ.Գ. Բա սրանք գիտեն ՀՀ ռազմական նախկին ղեկավարությունն է, որ Նիկոլ Փաշինյանն ինչքան մեղադրի, ձայն չհանեն։
    Associated Press-ին տված հարցազրույցում Ուկրաինայի ԶՈւ նախկին գլխավոր հրամանատար Զալուժնին ասել է, որ 2023 թվականի հակահարձակումը ձախողվել է նախագահ Զելենսկու պատճառով, որովհետև Ուկրաինայի նախագահը և այլ չինովնիկներ  անհրաժեշտ ռեսուրսներ չեն հատկացրել։ Հ.Գ.…

  • Նոր ռազմավարական կամուրջը կրճատում է Նախիջևան տանող ճանապարհըԱղբանդ-Քալալա ավտո…

    Նոր ռազմավարական կամուրջը կրճատում է Նախիջևան տանող ճանապարհը
    Աղբանդ-Քալալա ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ավարտված է, որի բացումը, ըստ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի, նախատեսված է մաքսային և սահմանապահ ենթակառուցվածքների շինարարության ավարտից հետո։
    Այս նախագիծը միացնելու է «Արևելյան Զանգեզուր» տնտեսական գոտին Նախիջևանի հետ, ինչպես նաև հանդիսանալու է կարևոր հատվածն ավտոմոբիլային երթուղու, որը Պարսից ծոցը միացնում է Սև ծովի հետ։