https://youtu.be/_ADliycqmFY?si=uJCbuUzqIKKDfV_3 5 տարի առաջ այս օրերին «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ էին։ Հայաստանում «Կովկաս -2020» զորավարժություններում ներգրավված էին ավելի քան 1․5 հազար մարդ և շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։ Մասնավորապես, կիրառվել էին հրաձգային, հրետանային, տանկային, ավիացիոն և հակաօդային պաշտպանության ուժեր և միջոցներ, խաղարկվել պաշտպանության և հակահարձակման էլեմենտներ։
ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով առաջարկվում է զորակոչ կազմակերպել, այսպես ասած, կլոր տարի ` հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը։ Նախաձեռնությունը պաշտպանել է 386 պատգամավոր։
Ռուսաստանի պաշտպանական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զենիթահրթիռային համալիրների՝ С-400 «Տրիումֆ» և С-350 «Վիտյազ» արտադրությունն ավելացել է ավելի քան երկու անգամ, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ՝ մինչև չորս անգամ։ #Ռուսաստան#ՌԴ
Եթե այսօրվա գրածը հաշվի առնենք, փաստորեն 2016 թվականի մայիսին Ապրիլյան պատերազմից մի ամիս հետո, «Ադրբեջանի տարածքում» խրամատ են փորել, ՀՀ ՊՆ-ից պատվոգիր ստացել, Սուրեն Պապիկյանը` Գարեգին Նժդեհ մեդալ։
«Ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում, պահանջում եմ, որ դուք այստեղից մեկնեք հաղթանակը ձեր սրտի մեջ պահած, հաղթանակը ձեր մտքում պահած, հաղթանակը ձեր հոգում պահած: Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը և դուք կհաղթեք, և մենք կհաղթենք»: 2020 հոկտեմբերի 16, Նիկոլ Փաշինյան
Մի հատ էս բաքվահպատակին լսեք էլի։ Տեր-Պետրոսյանի ասածներն են պարզվում է վտանգում ՀՀ-ն, մոռացել է, որ ոնց էր հետևներից ընկած։ ՀԱԿ֊ի ջահելներից ամենա... ,չասեմ ով։ Թե բա վարժական հավաքներն էլ պաշտպանունակությանն են նպաստում։ Հա մեկ էլ չգիտեի, որ արդար արդարադատական համակարգ է, ոչ մի քաղաքական հրահանգ... Տոնոյան, բա ինչի՞ եք բողոքում, ասում է լրիվ արդար է, զանգեր չկան, հրահանգներ չկան, քաղաքական հետապնդումներ չկան։ Դե հազիվ էլի 2021-ի նոյեմբերյան մարտերի օրերին ՊՆ֊ի թիկունքում Նիկոլ Փաշինյանի համար մուտիկուլիություն անողից… Հ.Գ. իմ ալիքը նման բաների համար չէ, բայց մեկ-մեկ չեմ դիմանում։ Կներեք։