Category: Պաշտպանություն

  • Հնդկաստանի պաշտպանության հարցերով խորհուրդը հավանություն է տվել ֆրանսիական արտադ…

    Հնդկաստանի պաշտպանության հարցերով խորհուրդը հավանություն է տվել ֆրանսիական արտադրության Rafale կործանիչների մատակարարման 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարքին։ Իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի Հնդկաստանի վարչապետ Մոդին:
    Նշվում է, որ խոսքը 114 միավոր կործանիչի մասին է, որից 90-ը պետք է արտադրվի Հնդկաստանի տարածքում:

  • Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժող…

    Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժողովը կուսումնասիրի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կունենաք։
    Իրականում այս հանձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու և պատերազմի պարտության իրական պատճառները թաքցնելու մի հարթակ:
    Բոլորիս խոստացել էին, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կմտնի ԱԺ լիագումար օրակարգ։
    Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցն այդպես էլ Ազգային ժողովի լիագումար նիստ չներկայացրին:
    Պարզվում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։
    Ի՞նչ է նշանակում գոյություն չունի, իրավական զեկույցի մասին է խոսքը։
    Չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի մեծամասնությունն այդ զեկույցի տակ չի ստորագրել։
    Ստորագրել է չորս հոգի և այն իրավական որևէ ուժ չունի։
    Իշխան Սաղաթելյան

  • 2026 թվականին Մեծ Բրիտանիան 545 միլիոն դոլար կուղղի նոր տեսակի բարձր ճշգրտության…

    2026 թվականին Մեծ Բրիտանիան 545 միլիոն դոլար կուղղի նոր տեսակի բարձր ճշգրտության և հիպերձայնային զենքերի ստեղծման եվրոպական գործընկերների հետ համատեղ նախագծերին:
    Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
    Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Լոնդոնը Ֆրանսիայի և Իտալիայի հետ միասին, զարգացնում է Stratus հրթիռային ծրագիրը, որը պետք է դառնա ստելս-փոխարինող Storm Shadow հրթիռների համար:
    Նոր համակարգերը նախատեսված են հակառակորդի ՀՕՊ համակարգերի, նավերի խոցման համար և ոչ միայն:
    Բացի այս, Մեծ Բրիտանիան հեռահար զենքի ստեղծման հարցում համագործակցում է Գերմանիայի հետ, և առաջիկայում կսկսվի հետազոտությունների նոր փուլ, որը կարագացնի ստելս-տեխնոլոգիաների և հիպերձայնային համակարգերի մշակումը:
    Իսկ նոր համակարգը կստանա Deep Precision Strike անունը, հեռահարությունը կգերազանցի 2000 կմ-ը, իսկ սպառազինություն կընդունվի 2030-ականներին:

  • Մյունխենում FRANCE 24-ին տված հարցազրույցի ժամանակ Ալիևն Արցախի ռազմաքաղաքական …

    Մյունխենում FRANCE 24-ին տված հարցազրույցի ժամանակ Ալիևն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու դատավարությունը համեմատել է նյուրնբերգյան գործընթացի հետ։
    Նա նշել է, թե իբր նրանք «մարդկության դեմ լուրջ հանցագործություն են իրականացրել»։
    Այդ էջը շրջելու և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը համաներում առաջարկն Ալիևը մերժել է և պնդել, թե նրանց «կատարած հանցագործությունն» ավելի ծանր է, քան նացիստներինն է եղել»։
    Հ.Գ. ռազմական հանցագործը, ցեղասպանն ուրիշին հանցագործ է համարում և սրա հետ խաղաղության են գնում։

  • Երբ խոսում ենք միջանցքների մասին, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյունից դիտարկե…

    Երբ խոսում ենք միջանցքների մասին, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյունից դիտարկենք հարցը. ոչ միայն երկաթուղիներ, ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհներ, այլ այն ամենը, ինչը նպաստում է, այսպես ասած, կապակցմանը և բավարարում ժամանակակից աշխարհի պահանջները։
    Ալիև

  • Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրու…

    Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում դարձյալ Հայաստանից պահանջել է փոխել Սահմանադրությունը և այնտեղից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
    «Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։ Հենց այդ փոփոխությունները կատարվեն, մենք կարող ենք հաջորդ օրն էլ խաղաղության պայմանագիրը ստորագրել»,- ասել է Ալիևը` շեշտելով, թե որքան շուտ տեղի ունենան սահմանադրական փոփոխությունները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայնանագիրը։

  • Պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմական ճանապարհով հյուծվի։Գեր…

    Պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմական ճանապարհով հյուծվի։
    Գերմանիայի կանցլեր Մերց

  • Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանությ…

    Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում
    ■ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական պատվիրակության մեջ այս անգամ ընդգրկվել է CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան Սանան Ռզաևը: Ո՞վ է նա:
    Այս անձնավորությունն ընդգծված հակահայ է, և իր հեղինակային հաղորդումների ժամանակ և վերլուծություններում հեգնանքով, ատելությամբ է խոսել հայերի, Հայաստանի մասին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։ Նա պարբերաբար հայերին մեղադրել է ռևանշիզմի մեջ, ավելին՝ նա իր թիրախում միշտ պահել է ՀՀ զինված ուժերը, և երբ որևէ սպառազինության գնման մասին տեղեկություն է շրջանառվել նա իր հաղորդման ժամանակ փորձել է դրանում սպառնալիք տեսնել:
    Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մշտապես հարցազրույց է տալիս Սանան Ռզաևին, և 2021 թվականին կազմակերպված հարցազրույցում Ռզաևն Ադրբեջանի պաշտպանության նախարարին մեծամասամբ ՀՀ զինված ուժերին վերաբերող հարցադրումներ էր արել, ընդ որում՝ խոսելով Սու-30-ների ձեռքբերման մասին, նա հեգնում էր՝ ասելով, թե այդպես էլ չտեսան 44-օրյա պատերազմում, թեև այն որոշակի մարտական խնդիր լուծել է: Ավելին, նա քննարկել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմն օրերի ընթացքում կանգնեցնելու առաջարկը՝ փորձելով կասկածի տակ դնել գեներալի ստրատեգիական մտածողությունը, պատերազմի ելքը ճիշտ ժամանակին կանխատեսելու կարողությունները:
    ■ Հաջորդը, ում ցանկանում ենք անդրադառնալ TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էմին Ալիևն է (նա եղել է նաև Day.az-ի գլխավոր խմբագիրը։- Մ.Պ.): Նա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին պարբերաբար փորձում էր ապացուցել, որ հայկական կողմը թիրախավորել է մարտական գործողությունների վայրից հեռու գտնվող ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, այսինքն՝ այն, ինչ փորձում էր ապացուցել Բաքվի «դատավարության» ժամանակ ալիևյան ռեժիմը՝ մեղադրական սլաքներ ուղղելով Հայաստանի զինված ուժերին և պատերազմի ժամանակահատվածում պաշտոմավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը:
    ■ Այս օրերին Երևանում է լինելու նաև Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու Այթեն Գահրամանը:
    Նա տարբեր առիթներով ՀՀ նախկին նախագահներին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ավելին՝ Հայաստանին մեղադրել է «էթնիկ զտումների» համար, ինչի պատճառով էլ Հայաստանն իբր մոնոէթնիկ պետություն է, թեև ՀՀ-ում ապրում են տարբեր ազգային փոքրամասնություններ, և նրանց նկատմամբ երբևէ ազգային խտրականություն չի դրսևորվել:
    ■ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին եղել է նաև նախորդ պատվիրակության կազմում: Ինչո՞ւ ենք նրան հիշեցնում նորից: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ Ադրբեջանի հասարակական մի շարք կազմակերպություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ նրան նամակ էին հասցեագրել, որտեղ բարձրացվում էր «արևմտյան Ադրբեջանի» թեման և ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, և դա ներկայացվում էր մարդու իրավունքների համատեքստում: Եվ այս նամակի տակ ստորագրել է նաև Իսկանդերլին:
    Գաղտնիք չէ, որ «արևմտյան Ադրբեջան» եզրույթը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, սրա հետ կապված ռիսկերի մասին անգամ Արտաքին հետախուզական ծառայությունն է իր զեկույցում նշել, բայց արի ու տես ՀՀ-ում պատրաստ են այս վտանգավոր պահանջի տակ ստորագրողի հետ Երևանում տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն քննարկել: Իսկ թե ինչ հարցեր են ադրբեջանական կողմից առաջ քաշվելու, կարելի է ենթադրել: Նույնքան կանխատեսելի է նաև, թե ինչպես են արձագանքելու հայկական պատվիրակության որոշ անդամներ՝ հաշվի առնելով նրանց ոգևորությունը Գյանջայում ծնված և ՀՀ իշխանություններին «Գյանջայի դեպքերը» հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջ ներկայացրած Հիքմեթ Հաջիևի հետ Բաքվի հանդիպումից, և Ալիևին արդարացնելու փորձերը:

  • Նոր հայտնաբերեցի, որ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախ…

    Նոր հայտնաբերեցի, որ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի անունով ֆեյսբուքյան մասնագիտական էջում վերջին նյութերիցս թարգմանել են իրենց լեզվով և դրել այդ էջում։ Այդտեղ սպառազինության մասին է Հայաստանի և Ադրբեջանի, որ ադրբեջանական կողմը շարունակում է խոշոր գործարքներ կնքել, բյուջե ավելացնել և ավելի մանրամասն բաներ։ 🤔