Category: Պաշտպանություն

  • 1967-ից ի վեր առաջին անգամ Իսրայելի իշխանությունները թույլատրել են հողերի գրանցո…

    1967-ից ի վեր առաջին անգամ Իսրայելի իշխանությունները թույլատրել են հողերի գրանցումը Հորդանան գետի Արևմտյան ափին։
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի իշխանությունների այս որոշումը և նշել, որ Իսրայելը չունի ինքնիշխանության իրավունք Պաղեստինի օկուպացված տարածքների նկատմամբ։

  • ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալ չի պլանավորում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռո…

    ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս գալ չի պլանավորում։
    Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիո

  • «Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է (չնայած նույնիսկ դժվար է պատկեր…

    «Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է (չնայած նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ), որ կարգավորման գործընթացում կարող է որևէ դեր խաղալ Թուրքիան»․ Զոհրաբ Մնացականյան
    2020 հոկտեմբերի 13

  • Հնդկաստանի պաշտպանության հարցերով խորհուրդը հավանություն է տվել ֆրանսիական արտադ…

    Հնդկաստանի պաշտպանության հարցերով խորհուրդը հավանություն է տվել ֆրանսիական արտադրության Rafale կործանիչների մատակարարման 40 միլիարդ դոլար արժողությամբ գործարքին։ Իհարկե, վերջնական որոշումը պետք է կայացնի Հնդկաստանի վարչապետ Մոդին:
    Նշվում է, որ խոսքը 114 միավոր կործանիչի մասին է, որից 90-ը պետք է արտադրվի Հնդկաստանի տարածքում:

  • Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժող…

    Չորս տարի այս մարդիկ մեր բոլոր հարցադրումներին, բոլոր հարցերին ասացին՝ հանձնաժողովը կուսումնասիրի, ձեր բոլոր հարցերի պատասխանները կունենաք։
    Իրականում այս հանձնաժողովը դարձավ հարցերը կոծկելու, մեղավորներին արդարացնելու և պատերազմի պարտության իրական պատճառները թաքցնելու մի հարթակ:
    Բոլորիս խոստացել էին, որ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է, կմտնի ԱԺ լիագումար օրակարգ։
    Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցն այդպես էլ Ազգային ժողովի լիագումար նիստ չներկայացրին:
    Պարզվում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույց գոյություն չունի։
    Ի՞նչ է նշանակում գոյություն չունի, իրավական զեկույցի մասին է խոսքը։
    Չունի, որովհետև նույնիսկ հանձնաժողովի մեծամասնությունն այդ զեկույցի տակ չի ստորագրել։
    Ստորագրել է չորս հոգի և այն իրավական որևէ ուժ չունի։
    Իշխան Սաղաթելյան

  • 2026 թվականին Մեծ Բրիտանիան 545 միլիոն դոլար կուղղի նոր տեսակի բարձր ճշգրտության…

    2026 թվականին Մեծ Բրիտանիան 545 միլիոն դոլար կուղղի նոր տեսակի բարձր ճշգրտության և հիպերձայնային զենքերի ստեղծման եվրոպական գործընկերների հետ համատեղ նախագծերին:
    Այս մասին հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
    Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Լոնդոնը Ֆրանսիայի և Իտալիայի հետ միասին, զարգացնում է Stratus հրթիռային ծրագիրը, որը պետք է դառնա ստելս-փոխարինող Storm Shadow հրթիռների համար:
    Նոր համակարգերը նախատեսված են հակառակորդի ՀՕՊ համակարգերի, նավերի խոցման համար և ոչ միայն:
    Բացի այս, Մեծ Բրիտանիան հեռահար զենքի ստեղծման հարցում համագործակցում է Գերմանիայի հետ, և առաջիկայում կսկսվի հետազոտությունների նոր փուլ, որը կարագացնի ստելս-տեխնոլոգիաների և հիպերձայնային համակարգերի մշակումը:
    Իսկ նոր համակարգը կստանա Deep Precision Strike անունը, հեռահարությունը կգերազանցի 2000 կմ-ը, իսկ սպառազինություն կընդունվի 2030-ականներին:

  • Մյունխենում FRANCE 24-ին տված հարցազրույցի ժամանակ Ալիևն Արցախի ռազմաքաղաքական …

    Մյունխենում FRANCE 24-ին տված հարցազրույցի ժամանակ Ալիևն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու դատավարությունը համեմատել է նյուրնբերգյան գործընթացի հետ։
    Նա նշել է, թե իբր նրանք «մարդկության դեմ լուրջ հանցագործություն են իրականացրել»։
    Այդ էջը շրջելու և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը համաներում առաջարկն Ալիևը մերժել է և պնդել, թե նրանց «կատարած հանցագործությունն» ավելի ծանր է, քան նացիստներինն է եղել»։
    Հ.Գ. ռազմական հանցագործը, ցեղասպանն ուրիշին հանցագործ է համարում և սրա հետ խաղաղության են գնում։

  • Երբ խոսում ենք միջանցքների մասին, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյունից դիտարկե…

    Երբ խոսում ենք միջանցքների մասին, իհարկե, պետք է ավելի լայն տեսանկյունից դիտարկենք հարցը. ոչ միայն երկաթուղիներ, ոչ միայն ավտոմոբիլային ճանապարհներ, այլ այն ամենը, ինչը նպաստում է, այսպես ասած, կապակցմանը և բավարարում ժամանակակից աշխարհի պահանջները։
    Ալիև

  • Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրու…

    Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում դարձյալ Հայաստանից պահանջել է փոխել Սահմանադրությունը և այնտեղից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
    «Հայաստանի Սահմանադրությունում պետք է կատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։ Հենց այդ փոփոխությունները կատարվեն, մենք կարող ենք հաջորդ օրն էլ խաղաղության պայմանագիրը ստորագրել»,- ասել է Ալիևը` շեշտելով, թե որքան շուտ տեղի ունենան սահմանադրական փոփոխությունները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայնանագիրը։