Category: Պաշտպանություն

  • Հերթական փոփոխությունը ՌԴ զինված ուժերումԳեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը ազատվ…

    🇷🇺 Հերթական փոփոխությունը ՌԴ զինված ուժերում
    Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը ազատվել է զինվորական ծառայությունից. Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը:
    Լապինը կնշանակվի Թաթարստանի ղեկավարի օգնական։
    @armgeopolitic
  • Այս օրերը չեմ սիրում, որովհետև բոլորը սկսում են հանկարծ երկիր սիրել։Իսկ իսկական …

    Այս օրերը չեմ սիրում, որովհետև բոլորը սկսում են հանկարծ երկիր սիրել։
    Իսկ իսկական սիրողները լուռ են։ Իրական և իսկական սիրողները, որ երկրով չեն պահվել երբեք, որ լուռ դիրք են պահել չնայելով աշխատավարձի չափին, և շտաբերում նստած հարստացողներին, իսկ հիմա էլ առողջությունները չի ներում, որ լավ վազեն և հիմա գոնե շատ աշխատավարձ ստանան, մեկ է բանակը դարձել է աշխատավայր։
    Իսկական սիրողները լուռ են։ Նրանք, որ Առաջին պատերազմից հետո սոխ և հացով են միայնակ հաղթանակների օրերը տոնել, անհամբեր սպասելով, թե երբ են պատմություն դարձած հին համազգեստները հագնելու և գնալու Եռաբլուր ու հետո տուն…
    Իսկ սասունմիքայելյանները, որոնցից այսօր բողոքում ենք, միշտ էլ լավ են ապրել։
    Հայրենիքն իսկական սիրողները լուռ են, նրանք, որ
    չեն հարստացել, չեն կարողացել հասնել նրան, ինչին կարող էին, որ բոլոր ժամանակներում մնացել են նույն իրավիճակում վթարային տներում, հաշվվող աշխատավարձերով, բայց շարունակում են երկիր և բանակ սիրել... Իսկական սիրողները լուռ են, և ոչ ձեռնտու...Չգիտեմ կեցցե՞ այն Հայաստանը, որ վաղն է գալու…
    Հ.Գ. Բանակի օրն էլ, բոլոր դասալիքները, մի օր դիրքում չեղածները սկսում են բանակ սիրել։ Իհարկե, էսօրվա անպատիվ վիճակը երբեք չենք ունեցել, բայց այն, ինչ ասեցի…

  • Ամբողջ կյանքում զբաղված ենք եղել հետևանքների վերացմամբ, փոխանակ պատճառները վերաց…

    Ամբողջ կյանքում զբաղված ենք եղել հետևանքների վերացմամբ, փոխանակ պատճառները վերացնեինք, խեղդեինք։

  • Շնորհավոր վտանգված Անկախության տոնդ իմ Հայաստան, պատմություն ունեցող Հայաստանի 3…

    Շնորհավոր վտանգված Անկախության տոնդ իմ Հայաստան, պատմություն ունեցող Հայաստանի 3֊րդ Հանրապետություն։
  • Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբ…

    Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբերումը և անտեսելով ԵՄ դիտորդների առկայությունը։
    Ի դեպ, տարեկան կտրվածքով երբեք սահմանային միջադեպերի հետևանքով մահվան դեպքերն ավելին չեն եղել, քան բանակի ներսում տեղի ունեցած մահվան դեպքերը, բայց այս մասին երբեք չի խոսել և հենց իրենց իշխանության օրոք է մահվան ելքով դեպքերի աճ գրանցվել։
    Նկատի ունեցեք, երբ ասում է միջադեպեր, նա մարդուն, զոհված զինծառայողին չի առանձնացնում միջադեպից, դրանք ընդամենը միջադեպեր են։
    Հիշեցի նաև
    ` իշխանության գալուց հետո ինչքան էր կրկնում, որ բանտերը դատարկվել են, թվեր էր հրապարակում ազատազրկվածների նվազման մասին։ Դե հիմա էլ հրապարակի թվեր, չես կարող, որովհետև դատարկ տեղը լցրել ես, այդ թվում նաև անմեղ մարդկանցով։
    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

  • Ուրեմն բախտի բերմամբ նախարար դարձած այս անձը, ով քիչ առաջ ասում էր, որ ինքն ազգա…

    Ուրեմն բախտի բերմամբ նախարար դարձած այս անձը, ով քիչ առաջ ասում էր, որ ինքն ազգային դավաճան կլինի, եթե Թուրքիայի հասցեին հոխորտա, և ինչ-որ տեղում հայ զինվորներ զոհվեն, շատ տարիներ առաջ ուղղակի ծլկեց զինկոմիսարիատի տարածքից։ Շենգավիթ էի գնացել, վարժական հավաքի ժամանակներ էին, սա ընկերոջ հետ եկել էր, որ ընկերը գնար։ Ուրեմն` Տոնոյանն ասեց արի դու էլ գնա, կարճ ժամանակ անց լքել էր տարածքը։ Սա հեռախոսով եմ նկարել։ Դասալիքները հիմա էլ հրադադարի խախտումով են վախեցնում, բայց որ ներսում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինվորներ են մահանում, հաշվի մեջ չի։
    Հ.Գ Ի դեպ, սրա հայտնի փախնող քաղաքական առաջնորդը փախնողների և փախածների գաղափարաբանությունից էր խոսում, թե բա դա է սերմանվել։

  • Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում էԱմե…

    Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
    Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։
    Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։ 2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում 4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական ​​մեքենաները։
    3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։
    6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։
    8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։ Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։
    Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։
    Ermenihaber.am

  • 2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ հարձակման օպերացիան եղել է Ալիևի ուղիղ հսկողությա…

    2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ հարձակման օպերացիան եղել է Ալիևի ուղիղ հսկողության տակ. Ի՞նչ ուժեր և ռազմական տեխնիկա է կիրառել Ադրբեջանը

    2023 թ. սեպտեմբերին Արցախի դեմ հարձակման օպերացիան եղել է Ալիևի ուղիղ հսկողության տակ. Ի՞նչ ուժեր և ռազմական տեխնիկա է կիրառել…

    Իսկ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը ՀՀ ԱԱԾ  տնօրենը մեկնել է Բաքու՝ մասնակցելու  սեպտեմբերի 19-21-ը Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»: Ի դեպ, երեկ ադրբեջանական տելեգրամյան օգտատերերն առաջարկում էին Անդրանիկ Սիմոնյանին տանել «ռազմավարի…

  • Ես չեմ բացառում ոչ մի բան, որ նորից ինձ կարող են կալանավորել։ Բայց կարծում եմ` ո…

    Ես չեմ բացառում ոչ մի բան, որ նորից ինձ կարող են կալանավորել։ Բայց կարծում եմ` ուրիշ կալանավորումներ էլ կլինեն իր ժամանակին։ Հհ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյան

    Ձեզ կրկին կկալանավորե՞ն`44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումից հետո. Դավիթ Տոնոյան

    Աջակցեք մեր լրատվականին Patreon-ում՝
    ⬇️ ⬇️ ⬇️
    https://www.patreon.com/c/armlur
    ArmLur.am լրատվականին կարող եք հետևել նաև այլ հարթակներում
    Telegram-ում- https://t.me/armluram
    Facebook — https://www.facebook.com/armlur.am/
    Twitter — …

  • Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Թրամփը Truth Social հարթակո…

    Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ նախագահ Թրամփը Truth Social հարթակում հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին Սպիտակ տանը նախատեսվում է Թրամփ-Էրդողան հանդիպում։
    Քննարկվելու են Boeing ինքնաթիռների ձեռքբերման, F-16-ին առնչվող գործարքի և F-35-ի վաճառքի շուրջ բանակցությունների շարունակման հարցերը։