Մենք 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար։ Ջեյ Դի Վենս Հ.Գ. տեխնոլոգիան և անօդաչու սարքը մի քիչ տարբեր են..
Ռուսաստանը ներկայացրել է նոր «Պանցիր-ՍՄԴ-Ե» հրթիռային համակարգը, որը նախապես հայտարարված տեխնիկական բնութագրերը հաստատել է մարտական աշխատանքի ժամանակ։ Ուշագրավ է հատկապես նորագույն զենիթային կառավարվող ТКБ‑1055 հրթիռի կիրառման հնարավորությունը, որը նախատեսված է առաջին հերթին փոքր անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։
Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ ( 48 միավոր)։ Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Եթե գործը հասնի կործանիչների մատակարարման շուրջ համաձայնագրի ստորագրմանը, ապա մատակարարումները կսկսվեն 2029 թվականից, իսկ գործարքն իր մեջ կներառի ծառայությունների համալիր փաթեթ` ուսուցում, նյութատեխնիկական ապահովում, պահեստամասեր և զինամթերք։
Հասկացանք, բայց գովազդի տակ ինչի եք դրել։ Հիմա նպատակը փիա՞ռն է, թե՞…
🇦🇲 Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները: 📱 Բաժանորդագրվել ալիքին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ հետախուզական տվյալների համաձայն` 2026 թվականին Ռուսաստանը պլանավորում է մեծացնել իր անօդաչու թռչող համակարգերի զորքերը մինչև 79.000 մարդ։ Իսկ, ընդհանուր առմամբ, նպատակն այս զորքերում 165.000 -ի հասնող մարդկային ռեսուրս ունենալն է։ Բացի այս, երկրի զինված ուժերը սպառազինություն են ընդունել սեփական որսացող դրոնները, և նրանց արտադրությունն ավելացվում է։ Ավելին, ՌԴ զինված ուժերը մարտական պայմաններում փորձարկում են «Geran-4» և «Geran-5» ռեակտիվ դրոնները։