Category: Պաշտպանություն

  • Ասում է` չենք ունեցել Դ-30, որի առաջին կրակողը մենք եղած լինենք։ Իբր շատ հին են …

    Ասում է` չենք ունեցել Դ-30, որի առաջին կրակողը մենք եղած լինենք։ Իբր շատ հին են եղել, հիմա գործարանային են ստանում, բայց դե դրանից դա չի դադարում լինել 1960-ականների զենք։

  • Ասենք, որ ես իջևանցի եմ, ի՞նչ, երբ որ ԳՇ պետ է եղել, որ իջևանցի է, ի՞նչ, որ մեր …

    Ասենք, որ ես իջևանցի եմ, ի՞նչ, երբ որ ԳՇ պետ է եղել, որ իջևանցի է, ի՞նչ, որ մեր թաղից է եղել, ի՞նչ։
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ. Օնիկ Գասպարյանին հիշեց, բայց իրենց թաղի՞ց է։

  • https://168.am/2026/01/28/2351860.html?fbclid=IwdGRjcAPmz1djbGNrA-bPVGV4dG4DYWVt…

    Թուրքիա. շահումով առցանց խաղերն աճող խնդիր են դառնում, այդ թվում՝ բանակի, ուժային կառույցների համար

    Հետաքրքիր է այս ցանկում Հայաստանի հիշատակումը, որտեղ բուքմեյքերական խաղադրույքները ևս բավականին լայն տարածում են ստացել: Կասկած է առաջանում, որ քրեական սինդիկատների համագործակցությունը կարող է էական գործոն լինել հայ-թուրքական մերձեցման գործընթացում։

  • Առավոտից իրար հերթ չտալով բանակի մասին ուղերձներ, ստատուսներ են, բանակային ծառայ…

    Առավոտից իրար հերթ չտալով բանակի մասին ուղերձներ, ստատուսներ են, բանակային ծառայության նկարներ: Բայց իմ բանակի օրը բոլորինն է, եթե համարենք, որ հայ ժողովրդինն է՝ որդի, ծնող, ամուսին պատերազմում զոհված և չզոհված, բայց կռված…: Այո, այդպես է:
    Բայց եթե այս տրամաբանությունից դուրս ենք գալիս, ապա բանակի օրը ծառայած, դիրք պահած և դիրք պահող տղերքինն է, բանակի թիկունքն ուժեղացրած սպաներինն է, որոնք չեն նայել՝ ինչքան աշխատավարձ են ստացել, իսկ դա շատ չի եղել (հիմա էլ շատ է, բայց գաղափար չկա, պատիվ ու…), այլ ոչ թե բանակով հարստացածներինը:
    Այսինքն, բանակը երբեք Բաղմանյան հայկազներինը չի եղել, ում օրինակով ոչ մի զինվոր չի դաստիարակվել, ոչ ոք իր օրինակով սպա չի դարձել, ու իր պեսների։
    Այդպիսիք այսօր էլ կան, վստահ եմ: Այլ բանակի տոնը եղել և կա նրանցը, առնվազն ես եմ այդպիսին համարում, ովքեր բանակին տվել են ավելի շատ, քան վերցրել, ում օրինակով սպաներ են դարձել, ում պատճառով մարդիկ զինվորական են դարձել:
    Այս մարդկանց շատերի մասին շատերն իմացան, երբ զոհվեցին 44-օրյայում, օրինակ:
    Շատերի մասին իմացան, երբ ճակատագրի հեգնանքով ծառայության մեջ էին նաև այդ ժամանակ` հրամանատար էին, պաշտոնյա, երբ պարտվեցինք…
    Ես շատ ցավում եմ, որ շատ հրամանատարներ, որոնք արած ունեն բանակի համար և իրենց օրինակով զինվոր և սպա է դաստիարակվել, հետո վնասեցին իրենց կենսագրությունը պատերազմի արդյունքում և դրանից հետո։ Թեպետ բանակը շատ մեծ հերոսություններ է արել, բանակը բարդ տարածքներ է պահել, և դրա համար եմ ցավում, որ պարտվեցին մռկին, ով…
    Բայց միևնույնն է՝ բանակի օրն ավելի շատ Գասպարյան Օնիկինն է, քան, օրինակ, Բաղմանյան Հայկազինը կամ էս տեսակինը:
    Բանակի օրը լավագույն հրամանատարներինն է, որ զոհվեցին:
    Բանակի օրը Բաքվում պահվող մեր գեներակներինն է՝ Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան:
    Բանակի օրը Մինասյան Աշոտի օրն է, ով անցել է բոլոր պատերազմների միջոցով, ով հայրենիքին եղբայր է տվել, իսկ այսօր փակված է հայաստանյան բանտում:
    Բանակի օրը գեներալ Միքայել Արզումանյանի օրն է, և ինչ-որ առումով Ջալալի, որին ինչ-որ ժամանակ զինվորները սիրել են, և ով դավաճանեց այդ սերը:
    Բանակի օրը նրանցը չէ, ովքեր պաթոսով կենացներ են ասել, հիմա էլ ստատուսներ՝ որ ճամբարից էլ լինեն:
    Բանակի օրը գործող իշխանությանը չէ, ում ղեկավարն ատել և ատում է բանակը, ում համար Կիրանցի պատը գերադասելի է բանակից: Այսօր էլ կան բանակում մարդիկ, որ արած ունեն…
    Այս բոլորի տոնը շնորհավոր: Շնորհավոր զինվորին ուժեղացրած գեներալների օրը, որոնց հարգում եմ, ովքեր ձեռնտու չեն այսօրվա իշխանությանը ու, առհասարակ, վերևում նշված կատեգորիայի բոլոր մարդկանց:
    Տղերք, ճիշտ սպաներ սպաներ, հրամանատարներ, գեներալներ (թե ո՞ր գեներալների, պիտի որ պարզ լինի), շնորհավոր ձեր տոնը:
    Հուսամ բանակի 35-ամյակին ճիշտ մարդկանց ձեռքում կլինի բանակը (օրինակ՝ իմ 😄):
    Իմ բանակ, տոնդ շնորհավոր: Թե ինչքան եմ սիրում, գիտես, ինչ արժեք ունես՝ գիտես:

  • TRIPP-ն արդեն չի կարելի դիտարկել որպես «մաքուր» հայկական նախագիծ, փաստացի այն …

    TRIPP-ն արդեն չի կարելի դիտարկել որպես «մաքուր» հայկական նախագիծ, փաստացի այն հայ-ամերիկյան է։
    Մենք հասանք նրան, որ այդ տարածքը դադարի լինել բացառապես հայկական, անցում է կատարվում կոնցեսիոն ձևաչափի։ Եվ երբ նրանք ասում են, թե ինքնիշխանությունը չեն հանձնել, տրամաբանական հարց է առաջանում` այդ ինչպե՞ս չեք հանձնել։
    Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարով

  • «Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ, տարածքային զիջումները խաղաղություն չեն բեր…

    «Խաղաղությունը պարզապես թղթի կտոր չէ, տարածքային զիջումները խաղաղություն չեն բերում». Իսրայելի արտգործնախարարի անուղղակի մեսիջը՝ Հայաստանին

  • Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք:Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դո…

    Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք:
    Բանտախցի նեղ պատուհանից նայում եմ դուրս ուր երևացող բլրակին ձյուն է նստած, հեռավոր սարերին ձյուն է նստած, կալանավայրի բակում ձյուն է նստած, ուսերիս վրա ձյուն է նստած, անցած ճանապարհիս վրա ձյուն է նստած, ու ձյան վրա երևում են իմ ոտնահետքերը, բոլորիս ոտնահետքերը, ազգիս, ժողովրդիս, ամբոխիս ոտնահետքերը, բոլոր խաբվածների ոտնահետքերը: Ու որքան մոտիկ եմ նայում այնքան կեղտոտ են դառնում բոլորիս հետքերը: Հասկանում եմ, որ բոլորս մեղավոր ենք, որ բոլորս ցեխոտ ենք, որ բոլորս խաբված ենք, որ բոլորս ուրացող ենք:
    Տղե՛րք, մենք ո՞նց կարողացանք ջնջել, փոշիացնել, վերացնել մեր իսկ կողմից ստեղծած, մեր փոքրիկ, մեր թերություններով լի, գեղեցիկ, տաք, հրաշալի հայրենիքը ու խաբվել մեր ստամոքսին, մեր ուտելիքին, մեր լափին. ինչպես խաբվել էին մեր պապերը հարյուր տարի առաջ, հինգ հարյուր տարի առաջ, հինգ հազար տարի առաջ:
    Ժամանակը մեզ դաս չեղավ, մեր պապերի սխալները մեզ դաս չեղավ, պատմությունը մեզ դաս չեղավ ու ակամա հիշում եմ մեծ բանաստեղծ Թումանյանի խոսքերը.
    -Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
    Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
    Իմ զինակից հրամանատարներ և ընկերներ, ձեր հրամանով տասնյակ, հարյուրավոր ու հազարավոր տղաներ են նետվել մարտադաշտ, հաղթանակներ կերտել:
    Էս ո՞ւր մնացիք, տղե՛րք , էս ու՞ր մնացիք :
    Հայրենիքին ծառայելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է, զինվորական կոչումը պետության կողմից յուրաքանչյուրիս պատվարժեքության զգացողություն ու գնահատանք:
    Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՛րք, էս ի՞նչ արեցինք…
    Ո՞նց թույլ տվեցինք, որ մեզ գլորեն, տրորեն, նսեմացնեն, նվաստացնեն, տարալուծեն, զրպարտեն ու դարձնեն անզոր զորականներ:
    Մեծն Պարույր Սևակն ասում էր.
    -Երնեկ գժերին, որ էլ չեն գժվի…
    Գժվեք տղերք, գժվե՛ք: Գժվեք ու ելեք ոտքի։ Գժվեք, որ չկորցնենք հայրենիքը: Գժվեք, որ կերտենք այն հայրենիքը, որ փափագում էինք մենք:
    Գժվեք, որ առանձին-առանձին չմեռնենք մեր չորս պատերի մեջ կամ բանտախցերում:
    Հանճարեղ բանաստեղծ
    Իգնատ Մամյանը մեր համար գրել է ժամանակին.
    -Կանգնել եմ այսպես ամայության դեմ,
    Որպես հավատի շնչավոր արձան,
    Վիրավորներս մեռնում են արդեն,
    Ձիավորներս ինչու՞ ուշացան:
    Հայրենիքս մեռնում է արդեն, ինչու՞ ենք ուշանում, տղե՛րք,
    ինչու՞ ենք ուշանում:
    Հազար փառք ու պատիվ այն բոլոր աշխարհասփյուռ հայերին, ովքեր իրենց հոգու մեջ ու աչքերում կրում են հայրենիքը, ովքեր հայրեր մայրեր քույրեր ու զավակներ են կորցրել հանուն Հայաստանի ու Արցախի, բայց չեն ուրացել իրենց կորցրածների հերոսական նահատակությունը, մարտիրոսվածների պատգամները, արժանապատիվ հայրենիք ունենալու համար :
    Էս ի՞նչ արեցինք մենք, տղե՜րք, էս ի՞նչ արեցինք…
    Պարտված բանակներին չեն շնորհավորում, պարտվածներին խղճում են կամ արհամարհում:
    Ես շնորհավորում եմ մեր բոլոր զոհված ընկերների և զոհված զավակների բանակի օրը, ովքեր իրենց հաղթանակն էին կերտել, ովքեր պետություն էին կերտել իրենց նահատակությամբ ու արժանապատվորեն :
    Ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց հոգու խորքում խաչ են կրում, ովքեր հավատ ունեն առ Աստված, ովքեր չեն ուրացել մարտիրոսվածների պատգամը, և այն բոլոր մարդկանց տոնը ում աչքերում ու հոգու մեջ Հայաստան ու Արցախ է դաջված:
    Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ
    ՀՀԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ կալանավոր
    Աշոտ Հրանտի Մինասյան /Երկաթ/

  • Բանակի օրը ստվերելու, պատերազմի օրը Եռաբլուր չգնալու լավ ձև գտան։ Անհայրենիքներ։…

    Բանակի օրը ստվերելու, պատերազմի օրը Եռաբլուր չգնալու լավ ձև գտան։ Անհայրենիքներ։ Ւշխանափոխություն, որ լինի, առաջինը հունվարի 27֊ի Հիշատակի օրը հանելը պիտի լինի, կամ` այլ օր տեղափոխելը։

  • Ես չեմ կարծում, որ Իրանում տեղի ունեցողը կհանգեցնի ռեժիմի փոփոխության։ Ես իմ ամե…

    Ես չեմ կարծում, որ Իրանում տեղի ունեցողը կհանգեցնի ռեժիմի փոփոխության։ Ես իմ ամերիկացի բարեկամներին խորհուրդ կտայի` մի դարձրեք Իրանը երկրորդ Վենեսուելա։ 
    Իրանը պատրաստ է բանակցությունների, պետք է պարզապես գտնել երկխոսության ճիշտ ձևաչափ, որի դեպքում նա չի կորցնի իր դեմքը։ Իսկ եթե Իրանին փորձել  մղել անկյուն, նա  կսկսի  պատրաստվել վատագույն սցենարին։
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան

  • Հաջորդ փուլը լինելու է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի հատվածի ապառազմականացումը։Ն…

    Հաջորդ փուլը լինելու է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի հատվածի ապառազմականացումը։
    Նեթանյահու