Category: Պաշտպանություն

  • «Ռազմագիտության քննությունից կտրվածի» դասախոսությունը՝ գեներալներին, կամ` ինչպես…

    «Ռազմագիտության քննությունից կտրվածի» դասախոսությունը՝ գեներալներին, կամ` ինչպես կարելի է «փակել» 80-ականների էջը, բաց թողնելով 60-ականներինը

    «Ռազմագիտության քննությունից կտրվածի» դասախոսությունը՝ գեներալներին, կամ` ինչպես կարելի է «փակել» 80-ականների էջը, բաց թողնելով…

    Հունվարի 28-ին Բանակի օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, և որոշել է, որ ինքը բավարար գիտելիքներ ունի բարձրաստիճան զինվորականությանը ռազմակրթական և ռազմատեխնիկական դասեր տալու և դեռ մի հատ էլ հայտարարելու, թե՝ որ գեներալ…

  • https://168.am/2026/01/29/2352335.htmlԱնդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությ…

    https://168.am/2026/01/29/2352335.html
    Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտել է այլ աղբյուրներից զենք գնելուն, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ մենք ուրիշ տեղից զենք գնելու խնդիր երբևէ չենք ունեցել, ավելին, այդպիսի գնումներ եղել են։
    «Ուղղակի ՌԴ-ի հետ գնային առումով այնպիսի զեղչեր ենք ունեցել, որ մարդ հիմար պետք է լինի, որ գնա ուրիշ տեղից կրկնակի կամ եռակի թանկ նույն զինատեսակն առնի, և դրա հետ միասին հարցեր առաջանան, թե այդ զինատեսակի սպասարկման հետ կապված ինչ պետք է անես, «բոյեկոմպլեկտը» ոնց պետք է բերես։ Բոլոր հարցերում լրջագույն խնդիրներ էին առաջանում այստեղ:
    Եթե դու Ֆրանսիայից ինչ-որ մի քանի հրետանի ես գնել, դու մտածո՞ւմ ես, թե ինչ գնով ու ինչ քանակի պետք է նաև զինամթերքը բերես։ Ո՞նց ես բերելու, և ի՞նչ է դա քո վրա նստելու։ Առնվազն 4-5 անգամ ավելի թանկ, ո՞նց ես սպասարկելու։ 5 միավորի համար սպասարկման կենտրո՞ն ես բացելու, թե՞ ամեն պրոբլեմի համար այնտեղից մասնագետներ պետք է գան ու նայեն։ Սա միայն իր հետ խնդիրներ է բերում։ Եվ բոլոր երկրներն են այդպես:
    Այսպիսի մի տերմին կա՝ «զինատեսակի զոոպարկ»։ Դա բավական պրոբլեմային է, դրա համար շատ երկրներ մեկ հիմնական գործընկեր են ունենում խոշոր երկրներից, որի զինատեսակներով համալրում են իրենց բանակը, և դա չի ստեղծում այդ խնդիրները։ ՆԱՏՕ-ում ստանդարտիզացիա են անում հենց այդ հարցերը լուծելու համար։ Հիմա մենք մի բան Ֆրանսիայից ենք բերում, մի բան՝ Հնդկաստանից, չգիտեմ՝ է՞լ որտեղից են բերելու, հետո ո՞նց է այդ ամբողջն իրար հետ կապվելու։ Սա անհեռատես, ենթադրում եմ նաև՝ «ատկատների» մոտիվացիայով գործընթացներ են»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ դիվերսիֆիկացիան քո դիրքերը պետք է ուժեղացնի, եթե դա, իհարկե, արվում է բանակն ուժեղացնելու համար և ոչ թե՝ զուտ այդ բառն օգտագործելու:

    ՀԱՊԿ-ի նկատմամբ ունեմ որոշակի հիասթափություն, խնդիր կա մեզ համար. Քոչարյան

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, նշելով՝ քանի որ չկան երաշխավորներ, անհրաժեշտ է ևս մեկ համաձայնագրով համալրում իրականացնել, որն իր մեջ կներառի համալիր երաշխիքներ:

  • Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն առաջին հերթին բանակն է: Եվ եթե դու …

    Յուրաքանչյուր երկրի անվտանգության երաշխավորն առաջին հերթին բանակն է: Եվ եթե դու ունես մարտունակ բանակ, դա ոչ թե պատերազմ սկսելու համար է, այլ՝ խաղաղության: Քո մարտունակ բանակը քո կշիռն է մեծացնում ուրիշների հետ հարաբերություններում: Ինչքան բանակդ ավելի մարտունակ է, ինչքան տնտեսությունդ ավելի հզոր, այնքան ավելի հետաքրքիր դաշնակիցներ կարող եք ունենալ, և այնքան իրենք են արժևորելու քո դերն այդ հարաբերություններում: Եթե դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քո հետ ինչ ընկերություն անեն, միջազգային հարաբերություններում այդ սենտիմենտները չկան։
    Ռոբերտ Քոչարյան

  • Նիկոլ Փաշինյանն առել էր Սու-30ՍՄ ինքնաթիռները, բարձրացել, ֆոտո էր անում, ցուցադ…

    Նիկոլ Փաշինյանն առել էր Սու-30ՍՄ ինքնաթիռները, բարձրացել, ֆոտո էր անում, ցուցադրում էր, որ սրանով համարյա կանխում է պատերազմի հնարավորությունը, որ լուրջ տեխնիկա են առնում։ Իսկ հետո պարզվեց, որ ինքը չի առել դրանց հետ կապված հրթիռները, օդաչուների համար թրեյնինգ-ծառայությունները, պահեստամասերի սպասարկումը և այլն։ Այսինքն, ծախսելով 100 միլիոն դոլարներ էդ Սու-30ՍՄ ինքնաթիռների վրա, մենք ձեռք էինք բերում մետաղի ջարդոն։
    Լևոն Զուրաբյան
    Հ.Գ ով հասնում է, Սու֊30֊ից է խոսում, գիտեն կիրառվել է, չի կիրառվել։

  • Ասում է` չենք ունեցել Դ-30, որի առաջին կրակողը մենք եղած լինենք։ Իբր շատ հին են …

    Ասում է` չենք ունեցել Դ-30, որի առաջին կրակողը մենք եղած լինենք։ Իբր շատ հին են եղել, հիմա գործարանային են ստանում, բայց դե դրանից դա չի դադարում լինել 1960-ականների զենք։

  • Ասենք, որ ես իջևանցի եմ, ի՞նչ, երբ որ ԳՇ պետ է եղել, որ իջևանցի է, ի՞նչ, որ մեր …

    Ասենք, որ ես իջևանցի եմ, ի՞նչ, երբ որ ԳՇ պետ է եղել, որ իջևանցի է, ի՞նչ, որ մեր թաղից է եղել, ի՞նչ։
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ. Օնիկ Գասպարյանին հիշեց, բայց իրենց թաղի՞ց է։

  • https://168.am/2026/01/28/2351860.html?fbclid=IwdGRjcAPmz1djbGNrA-bPVGV4dG4DYWVt…

    Թուրքիա. շահումով առցանց խաղերն աճող խնդիր են դառնում, այդ թվում՝ բանակի, ուժային կառույցների համար

    Հետաքրքիր է այս ցանկում Հայաստանի հիշատակումը, որտեղ բուքմեյքերական խաղադրույքները ևս բավականին լայն տարածում են ստացել: Կասկած է առաջանում, որ քրեական սինդիկատների համագործակցությունը կարող է էական գործոն լինել հայ-թուրքական մերձեցման գործընթացում։

  • Առավոտից իրար հերթ չտալով բանակի մասին ուղերձներ, ստատուսներ են, բանակային ծառայ…

    Առավոտից իրար հերթ չտալով բանակի մասին ուղերձներ, ստատուսներ են, բանակային ծառայության նկարներ: Բայց իմ բանակի օրը բոլորինն է, եթե համարենք, որ հայ ժողովրդինն է՝ որդի, ծնող, ամուսին պատերազմում զոհված և չզոհված, բայց կռված…: Այո, այդպես է:
    Բայց եթե այս տրամաբանությունից դուրս ենք գալիս, ապա բանակի օրը ծառայած, դիրք պահած և դիրք պահող տղերքինն է, բանակի թիկունքն ուժեղացրած սպաներինն է, որոնք չեն նայել՝ ինչքան աշխատավարձ են ստացել, իսկ դա շատ չի եղել (հիմա էլ շատ է, բայց գաղափար չկա, պատիվ ու…), այլ ոչ թե բանակով հարստացածներինը:
    Այսինքն, բանակը երբեք Բաղմանյան հայկազներինը չի եղել, ում օրինակով ոչ մի զինվոր չի դաստիարակվել, ոչ ոք իր օրինակով սպա չի դարձել, ու իր պեսների։
    Այդպիսիք այսօր էլ կան, վստահ եմ: Այլ բանակի տոնը եղել և կա նրանցը, առնվազն ես եմ այդպիսին համարում, ովքեր բանակին տվել են ավելի շատ, քան վերցրել, ում օրինակով սպաներ են դարձել, ում պատճառով մարդիկ զինվորական են դարձել:
    Այս մարդկանց շատերի մասին շատերն իմացան, երբ զոհվեցին 44-օրյայում, օրինակ:
    Շատերի մասին իմացան, երբ ճակատագրի հեգնանքով ծառայության մեջ էին նաև այդ ժամանակ` հրամանատար էին, պաշտոնյա, երբ պարտվեցինք…
    Ես շատ ցավում եմ, որ շատ հրամանատարներ, որոնք արած ունեն բանակի համար և իրենց օրինակով զինվոր և սպա է դաստիարակվել, հետո վնասեցին իրենց կենսագրությունը պատերազմի արդյունքում և դրանից հետո։ Թեպետ բանակը շատ մեծ հերոսություններ է արել, բանակը բարդ տարածքներ է պահել, և դրա համար եմ ցավում, որ պարտվեցին մռկին, ով…
    Բայց միևնույնն է՝ բանակի օրն ավելի շատ Գասպարյան Օնիկինն է, քան, օրինակ, Բաղմանյան Հայկազինը կամ էս տեսակինը:
    Բանակի օրը լավագույն հրամանատարներինն է, որ զոհվեցին:
    Բանակի օրը Բաքվում պահվող մեր գեներակներինն է՝ Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան:
    Բանակի օրը Մինասյան Աշոտի օրն է, ով անցել է բոլոր պատերազմների միջոցով, ով հայրենիքին եղբայր է տվել, իսկ այսօր փակված է հայաստանյան բանտում:
    Բանակի օրը գեներալ Միքայել Արզումանյանի օրն է, և ինչ-որ առումով Ջալալի, որին ինչ-որ ժամանակ զինվորները սիրել են, և ով դավաճանեց այդ սերը:
    Բանակի օրը նրանցը չէ, ովքեր պաթոսով կենացներ են ասել, հիմա էլ ստատուսներ՝ որ ճամբարից էլ լինեն:
    Բանակի օրը գործող իշխանությանը չէ, ում ղեկավարն ատել և ատում է բանակը, ում համար Կիրանցի պատը գերադասելի է բանակից: Այսօր էլ կան բանակում մարդիկ, որ արած ունեն…
    Այս բոլորի տոնը շնորհավոր: Շնորհավոր զինվորին ուժեղացրած գեներալների օրը, որոնց հարգում եմ, ովքեր ձեռնտու չեն այսօրվա իշխանությանը ու, առհասարակ, վերևում նշված կատեգորիայի բոլոր մարդկանց:
    Տղերք, ճիշտ սպաներ սպաներ, հրամանատարներ, գեներալներ (թե ո՞ր գեներալների, պիտի որ պարզ լինի), շնորհավոր ձեր տոնը:
    Հուսամ բանակի 35-ամյակին ճիշտ մարդկանց ձեռքում կլինի բանակը (օրինակ՝ իմ 😄):
    Իմ բանակ, տոնդ շնորհավոր: Թե ինչքան եմ սիրում, գիտես, ինչ արժեք ունես՝ գիտես: