Category: Պաշտպանություն

  • ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականին ռազմական բյուջեն պետք է լինի…

    ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականին ռազմական բյուջեն պետք է լինի 1,5 տրիլիոն դոլար, ինչը զգալի մեծ է 2026 թվականի համար հաստատվածի համեմատ, որը 901 միլիարդ դոլար է։

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ակնհայտ է` էներգառեսուրսների համար պ…

    Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ակնհայտ է` էներգառեսուրսների համար պայքարը վերափոխվելու է նոր, ընդ որում, շատ ագրեսիվ մրցակցության։
    Արևմտյան աշխարհը, ըստ նրա, աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրների դեմ որպես սպառնալիք։
    Էրդողանը շարունակել է, որ ռեսուրսների բաշխման դաժան պայքար է գնում, և Թուրքիան գտնվում է այդ պայքարի ամենակենտրոնում, որտեղ ով բանակցությունների սեղանին չէ, հայտնվում են «մենյուում»։
    Էրդողան

  • Ալիևը նշել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը. Ինչի՞ց են …

    Ալիևը նշել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը. Ինչի՞ց են փորձել խուսափել, որքա՞ն զոհ են տվել

  • 44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածները 6-ն են։…

    44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածները 6-ն են։

  • Բաքվի զորահանդեսին ձեռքբերված սպառազինության մի մասն է ցուցադրվել, մյուս մասը դե…

    Բաքվի զորահանդեսին ձեռքբերված սպառազինության մի մասն է ցուցադրվել, մյուս մասը դեռ չի ցուցադրվել, բայց դրա ժամանակը կգա։
    Ալիև

  • Վենեսուելայում ԱՄՆ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։ The New York T…

    Վենեսուելայում ԱՄՆ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։
    The New York Times
    Հ.Գ այլ աղբյուրներ հայտնում են, որ զոհերի թվում 37-ը կուբացի է, որոնք նախագահական նստավայրի և Մադուրոյի անվտանգությունն էին ապահովում։

  • Մոտ 2 ամիս առաջ 44֊օրյա պատերազմում Հհ զոհերի պաշտոնական թիվ նշվեց 3833, և 191…

    Մոտ 2 ամիս առաջ 44֊օրյա պատերազմում Հհ զոհերի պաշտոնական թիվ նշվեց 3833, և 191 հոգի անհայտ կորած։ Այսինքն, զոհերի թիվը կարող է փոխվել։
    Որոշեցի ուսումնասիրել և գտնել Ադրբեջանի զոհերի պաշտոնական թիվ։
    Եվ այսպես`
    2021 թվականի հունվարին զոհերի պաշտոնական թիվ է հայտարարվել
    2855, 2021 թվականի մայիսին 2895, 2025 թվականին 44-օրյայի զոհերի թիվը նշվել է ավելի քան 2900 ։
    Միաժամանակ, մի առիթով Ալիևն անցած տարի ասաց, որ 44֊օրյայի և 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների ժամանակ միասին վերցրած ավելի քան 3000 զոհ են ունեցել։

  • Ալիևն արդեն որերորդ անգամ անուղղակի (եղել է նաև ուղղակի) ցույց է տվել հայկական բ…

    Ալիևն արդեն որերորդ անգամ անուղղակի (եղել է նաև ուղղակի) ցույց է տվել հայկական բանակի շարքային զինվորի, նորմալ սպայի և հրամանատարի արածը։ Այսինքն, հայ զինվորը, սպան, հրամանատարը կարողացել են այնպես անել, որ ուղղություն փոխեն, զգացնել են տվել, որ կորուստներ են շատ ունենալու։ Ավելին, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի աջակցությունն ունեցած Ադրբեջանն ի վիճակի չի եղել շարունակել պատերազմը։ Բայց ռազմական, քաղաքական ղեկավարությունն արդյո՞ք շեշտադրել են միշտ այս հանգամանքը։ Կրկնում եմ մենք այն ելքով, այն արդյունքով, որն ունեցավ 44֊օրյան, կարող էինք չպարտվել։ Եթե ունենայինք այլ ղեկավարություն, հաղթելու կամք, ռազմական ղեկավարությունը համառ լիներ և ընդդիմացող, այդ թվում ՊԲ֊ի, չլիներ բարդակ և անթույլատրելի մարդկանց չթույլատրվեր լիքը տեղեր մտնել, որտեղ չպիտի... էս շարքը շատ է, և շատ ավելի նեղ մասնագիտական բաներ կան։ Բայց փաստ է այդ խայտառակ պայմաններում բանակը կռվել է։ Բայց պատերազմից հետո ՀՀ ղեկավարությունը ներկայացրեց միայն թռնել, փախնել, դասալքություն։ Եվ այսօր արդեն կռվելու ցանկություն ունեցող չկա էլ։
    Բայց մենք իրավունք չունենք մոռանալ կատարված հերոսությունները։
    Հ.Գ. Ի դեպ, այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ծննդյան օրն է։
    Գեներալ, ծննդյանդ օրը շնորհավոր։ Շնորհավոր, որովհետև ես միշտ շատ ուժեղ մարդ եմ, շնորհավոր հանուն երբևէ ունեցած անցյալի և արածի, որը, իհարկե, հետո ոչնչացվեց…Հուսամ մի օր կստանամ հարցերիս պատասխանը, և չեմ բացահայտի մի Օնիկ Գասպարյանի, որին չեմ ճանաչել։
    Սխալներ թույլ եք տվել, և դրա մասին միշտ հրապարակավ եմ խոսել։ Գրածս ավելի այլ բաների մասին են։
    Իսկ հիմա, ամեն դեպքում, շնորհավոր։ Առողջ եղեք, գեներալ։

  • https://news.am/arm/news/923846.html?fbclid=IwdGRjcAPJ1EBjbGNrA8nUN2V4dG4DYWVtAj…

    https://news.am/arm/news/923846.html?fbclid=IwdGRjcAPJ1EBjbGNrA8nUN2V4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHmiGxWHB8WZfUS0psWwHWuQQ2380FiOzgZ9uERMf5IS_NAYROSwLxUUXv8pT_aem_ZTy6pZQm0-R3a0mfPvxNiA
    https://news.am/arm/news/923846.html
    Եվս մեկ ծախու ղարաբաղցի գեներալ Կարեն Շաքարյան, որը լրիվ պատահական Արցախի հերոս դարձավ, և որի ձեռքին լավ էլ էրեխեքի արյուն կա:
    Մենք պարտվել ենք նաև այ սենց ծախու ղարաբաղցի գեներալների պատճառով: Ափսոս տղերքը, իմ ընկեր հրամանատարները, որ արցախցի չլինելով կյանք տվեցին և ավելի շատ էին Արցախով ապրում, քան սրանք:
    Նիկոլը լրիվ ճիշտ է
    ՊՆ ղեկավար օղակը ղարաբաղցի գեներալների ձեռքում է, ինչպես նախկինում: Եվ իրենք հաշտ են Նիկոլի օրակարգի հետ, եթե իրենք հաշտ են, լինելով….Նիկոլին ի՞նչ …
    Էսքանից հետո էլ Հհ ռազմական նախկին ղեկավարությանն են մենակ թիրախավորում, իհարկե, իրանք լիքը պատասխանելու ունեն, բայց…Սա վախում է 44֊օրյայի գործերից մեկով վկայից մեղադրյալ դառնա՞, համ էլ դե Ջալալը նստեց հիմա լրիվ բացահայտ կռիվ կտա ՊՆ վերահսկողական ծառայության դե յուրե պետը դառնալու համար։

    Զբաղված եմ, զբաղված եմ. գեներալ Կարեն Շաքարյանը միացել է Փաշինյանի երթին

    Գեներալ Կարեն Շաքարյանն այսօր՝ հունվարի 6–ին, մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ուխտերթին։

  • -Տարիների ընթացքում ինձ մոտ այլևս  որևէ կասկած չէր մնացել հակամարտության ռազմակա…

    -Տարիների ընթացքում ինձ մոտ այլևս  որևէ կասկած չէր մնացել հակամարտության ռազմական տարբերակով կարգավորման անխուսափելիության վերաբերյալ։ Անհրաժեշտ էր միայն պատշաճ մակարդակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
    -44-օրյա պատերազմի ընթացքում օպերացիաների  ուղղությունների ոչ մեկ անգամ փոփոխությունը պայմանավորված էր մեծաթիվ կորուստներ ունենալու հավանականությամբ, այսինքն, որ նման կորուստներ թույլ չտանք։ 
    Եվ նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցումը ևս պայմանավորված էր հենց սրանով։
    Եթե պատերազմը չկանգնեցվեր, կորուստները շատ  անգամ ավելի մեծ կլինեին։
    Ամեն  անգամ, երբ մեր դրոշը բարձրացվում էր որևէ գյուղում կամ քաղաքում, ինձ համար հենց այդ հողն էր  Ադրբեջան (դառնում)։
    — 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը մեր ոչ մի գործողություն չի եղել սպոնտան, էմոցիոնալ, իրականությունից կտրված։
    Ամեն ինչ մեկ նպատակի էր ծառայում` համոզել Հայաստանին, որ  «Միացում» կոչվող քաղաքականության շարունակությունը  կործանարար է։
    Ալիև
    Հ.Գ. Այսինքն, իրենք ևս ի վիճակի չէին շարունակել։ Սա մեր բանակի շնորհիվ։