Category: Պաշտպանություն

  • Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է.«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսա…

    Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է.
    «Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև»։
    Նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում։
    Իսկ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չի նշել, թե ով է նախաձեռնել հեռախոսազրույցը, այլ, որ
    տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
    Տեղեկացվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր և պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձեւաչափով։

  • «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկ…

    «Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը վերջին երկու օրվա ընթացքում անցկացրել են շատ լավ և արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում մեր ռազմական գործողությունների ամբողջական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։
    Ելնելով այս խորը, մանրամասն և կառուցողական բանակցությունների բնույթից ու ոճից, որոնք շարունակվելու են շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել ցանկացած ռազմական հարված Իրանի էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին՝ պայմանով, որ ընթացիկ հանդիպումներն ու քննարկումները հաջողությամբ կավարտվեն»։
    Թրամփ
    https://t.me/oborona2025

  • Իրանը որոշել է սահմանափակել Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները՝ մտահո…

    🇮🇷🇸🇦 Իրանը որոշել է սահմանափակել Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա հարձակումները՝ մտահոգությունների պատճառով, որ շարունակական հարվածները կարող են Սաուդյան Արաբիայի կողմից ուղղակի ռազմական պատասխան առաջացնել, սակայն Քուվեյթի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարվածները «կշարունակվեն սովորականի պես»։
    Jerusalem Post
    @armgeopolitic

  • Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանող…

    Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։
    Արարատ Միրզոյան
    Կարո՞ղ է ռազմական բուհերից սկսեն, սրանց ինչ կա։

  • The New York Times-ը գրում է, որ Իրանում  ռեժիմը ներսից տապալելու Իսրայելի ծրագի…

    The New York Times-ը գրում է, որ Իրանում  ռեժիմը ներսից տապալելու Իսրայելի ծրագիրը չիրականացավ։
    Այսինքն, «Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեայի հաշվարկը՝ ներքին ապստամբության միջոցով ռեժիմը տապալելու վերաբերյալ, սխալ դուրս եկավ. չնայած  Իրանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում` Ալի Խամենեիի մահվանը, Իրանի ուժային կառույցները կարողացան պահպանել վերահսկողությունը։
    Ուստի  պարբերականի գնահատականով, ներկա պահին առավել հավանական է գործող ռեժիմի պահպանումը։
    The New York Times-ն ընդգծում է նաև, որ Թրամփի վարչակազմը դիլեմայի առաջ է. կամ շարունակել ռազմարշավը և փորձել հասնել  իրենց առջև դրված հավակնոտ նպատակներին, որոնք  պարզվեց դժվարհասանելի են, կամ էլ փորձել դուրս գալ կոնֆլիկտից, առանց առաջադրված խնդիրները մինչև վերջ ավարտին հասցնելու։
    https://t.me/oborona2025

  • Ես ուզում եմ հասկանալ սա ո՞նց է խաղաղաբեր, որ սաղ օր պատերազմ է գուժում և առանց …

    Ես ուզում եմ հասկանալ սա ո՞նց է խաղաղաբեր, որ սաղ օր պատերազմ է գուժում և առանց այն էլ լարված վիճակին, հոգեբանական տեռորի ենթարկում մարդկանց։
    Էդ խաղաղության համաձայնագիրը Հայաստան պետության հետ չի՞ նախաստորագրվել, թե՞ Նիկոլ Փաշինյան անձի, ես չեմ հասկանում։ Քանի որ օր է նույն բանը
    ես չընտրվեցի, սեպտեմբերին ծանր պատերազմ է լինելու, Ալիևի հետ պատերազմ ես կազմակերպելու սեփական ժողովրդի դեմ։

  • ԱՄՆ-ի անխոհեմ նախագահը սպառնում է իրանցի ժողովրդին, որ հարվածներ կհասցվեն Իրանի …

    ԱՄՆ-ի անխոհեմ նախագահը սպառնում է իրանցի ժողովրդին, որ հարվածներ կհասցվեն Իրանի էլեկտրացանցերին։
    Արաբական երկրների ղեկավարները պետք է Թրամփին հասկացնեն, որ Պարսից ծոցն ազարտային խաղեր խաղալու վայր չէ, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում «լռությունից»։
    Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի խորհրդական Ալի Աքբարա Վիլայաթի

  • 44-օրյա պատերազմի ժամանակ ամեն ինչ արվեց այդ պատերազմում պարտվելու համար։ Այդ պա…

    44-օրյա պատերազմի ժամանակ ամեն ինչ արվեց այդ պատերազմում պարտվելու համար։ Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք։ Անտաղանդ, ապուշ կառավարում էր այդ պատերազմում։
    Ռոբերտ Քոչարյան

  • Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պայմաններում ռուսական էներգամա…

    🇺🇸🇷🇺 Ռուսաստանը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պայմաններում ռուսական էներգամատակարարման դեմ պատժամիջոցների մեղմացման շնորհիվ կստանա 2 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը։
    @armgeopolitic

  • Այսօր Արցախյան առաջին պատերազմի հերոսներից Մերուժան Մոսիյանի աղջկան է ասել` փախն…

    Այսօր Արցախյան առաջին պատերազմի հերոսներից Մերուժան Մոսիյանի աղջկան է ասել` փախնող եք, պատերազմից հետո մարդ ու կնիկ զինվորականությանը միայն որպես դասալիք ներկայացրեցին, թեպետ բանակը բուն մարտական գործողությունների ժամանակ շատ քիչ տարածք է կորցրել և լուրջ տարածքներ պահել է, որոնք թղթով հանձնվեցին։
    Եվ սա ասում է մի մարդ, ով միշտ փախուստի մեջ է եղել. մարտի մեկի օրերին բակերով և տանիքներով փախավ ու անցավ ընդհատակ։ Նոյեմբերի 9-ին փախավ ՊՆ և նստեց դահլիճում, ռիսկ չարեց բունկեր մտնի։ Իհարկե, չպիտի դա էլ թողեին։ Բայց սա հետոյի խոսակցություն է։
    Սա ասում է նաև մի մարդ, ով սալյուտի ձայնից վախեցել էր և գործից պաշտոնյա հանել, ում վրա ազդում էր Կալաշնիկովի տեխնիկական բնութագիր-նկարը և այսպես շարունակ…
    Եվ այս տեսակին բանակը և ռազմական ղեկավարությունը պարտվել է, գոնե Ալիևին պարտված լինեին, թշնամուն էլի…