Category: Պաշտպանություն

  • https://168.am/2025/10/07/2291141.html?fbclid=IwdGRjcANRsGBjbGNrA1GwXmV4dG4DYWVt…

    https://168.am/2025/10/07/2291141.html?fbclid=IwdGRjcANRsGBjbGNrA1GwXmV4dG4DYWVtAjExAAEeLAwkWg5oziSRpujPQVBX9X_IxobiSupNxPckkUF07EvfrIMZlyeKqLwgRqE_aem_IqhRvmf5g1gi-47iog-Cwg
    «Ամենահետաքրքիրը, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն է հայտարարվել, և մենք պարտվել ենք: Իսկ 1992-1994 թվականներին ռազմական մոբիլիզացիա չի արվել Հայաստանում, բայց մենք հաղթել ենք: Հետաքրքիր համեմատություն է չէ՞»,-շարունակեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը որպես այդպիսին՝ վատ բան չէ, բայց երբ այն չունի երաշխավորներ, թե այդ փաստաթղթի խախտման դեպքում ինչ հետևանքներ են լինելու, դառնում է ուղղակի փաստաթուղթ ընտրությունների համար՝ նախընտրական քարոզչության փաստաթուղթ է, և ոչ թե խաղաղությանը վերաբերող:
    Այս համատեքստում ՀՀ երկրորդ նախագահը նկատեց, որ ՄԱԿ-ն այսօր դարձել է «անճար» կառույց:
    «Ինչ-որ մի հարթակ է, որ բոլորը գնում են և խոսում, բայց առանց հետևանքների: Ի դեպ, ՄԱԿ-ն այստեղ մեղավոր չի, ՄԱԿ-ն ունի այն ուժը, ինչը պատրաստ են ՄԱԿ-ին տալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը՝ որպես Անվտանգության խորհրդի անդամներ, եվրոպացիք առանձին չէ, բայց միասնական Եվրոպան, այո: Այդ խոշոր ուժային կենտրոնները ցանկություն չունեն, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ն այսօր ցանկություն չունի, ՄԱԿ-ին տալ այն ուժը, ինչը ենթադրում են ՄԱԿ հիմնադրման փաստաթղթերը: Հիմա այս վիճակում Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը փոքրացնում է: Դուք ինձ հարց եք տալիս, որը ողջամտության շրջանակում հնարավոր չէ պարզաբանել: Չեմ հասկանում ինչի է սա արվում, կարող ենք միայն ենթադրության դաշտ մտնել և ասել հետևյալը՝ դա արվում է, որովհետև Ալիևը մի քանի անգամ ասել է՝ թույլ չի տալու ՀՀ միլիտարիզացիան»,-մանրամասնեց Քոչարյանը՝ շեշտելով, որ կայուն խաղաղությունը հիմնված է ուժերի բալանսի վրա:

    Ալիևը թույլ չի տալիս Հայաստանի բանակի միլիտարիզացիա, Փաշինյանը կրճատում է բանակի բյուջեն. Ռոբերտ Քոչարյան

    Ալիևը թույլ չի տալիս Հայաստանի բանակի միլիտարիզացիա, Փաշինյանը կրճատում է բանակի բյուջեն. Ռոբերտ Քոչարյան

  • 2016-ի հոկտեմբերի 7-ին նման գրառում եմ արել։ Ինձ համար ընդունելի է հետևյալ բանաձ…

    2016-ի հոկտեմբերի 7-ին նման գրառում եմ արել։
    Ինձ համար ընդունելի է հետևյալ բանաձևը.
    ՛՛Հաղթանակը պետք է կառուցել սեփական ուժի, ոչ թե թշնամու թուլության վրա՛՛…
    Հ.Գ. Չեմ հիշում ինչ առիթով է սա գրվել, բայց, ընդհանուր առմամբ, միշտ ջղայնացել եմ` երբ ասել են, թե հեսա նավթը կվերջանա, Ալիևն ով է, որ… ոչխար-բան։
    2020-ի պատերազմի օրերին մեր քարոզչությունը նույն ոգով էր, թե բա Իլյուշ բռնվի…Իհարկե, հակառակորդիդ թուլությունից պետք է օգտվես, բայց գրվածը սրա մասին չէր։

  • Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել …

    Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա նշանակումը քննադատվել է ընդդիմության կողմից։

  • Տեղի է ունեցել Բայրամով-Ֆիդան հանդիպում։ Քննարկվել են Բաքու-Անկարա բազմակողմանի …

    Տեղի է ունեցել Բայրամով-Ֆիդան հանդիպում։ Քննարկվել են Բաքու-Անկարա բազմակողմանի համագործակցության հեռանկարները։

  • «Ոչ պատերազմի ժամանակ» ձևակերպումը նշանակում է՝ ռազմական դրության ժամանակ ևս ԳՇ …

    «Ոչ պատերազմի ժամանակ» ձևակերպումը նշանակում է՝ ռազմական դրության ժամանակ ևս ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին. Մարտիկ Մարտիրոսյան

    «Ոչ պատերազմի ժամանակ» ձևակերպումը նշանակում է՝ ռազմական դրության ժամանակ ևս ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին. Մարտիկ Մարտիրոսյան

    Զինվորական և քրեական գործերով փաստաբանը համաձայն է այն դիտարկումների հետ, որ օրենսդրությունը կամ դրանում առկա անհստակությունը պատերազմի ժամանակ որոշակի խնդիրներ է առաջացրել, և, որ լիարժեք նախագահական կառավարման համակարգը թույլ կտար խուսափել դրանցից:

  • Մեր տեղեկություններով, Քննիչ հանձնաժողովի զեկույցը գնում է արխիվ, և գաղտնիության…

    Մեր տեղեկություններով, Քննիչ հանձնաժողովի զեկույցը գնում է արխիվ, և գաղտնիության հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները կկարողանան ծանոթանալ։

  • Սոբչակին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալ…

    Սոբչակին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ եթե ինքը դառնար Ուկրաինայի նախագահը, առաջին գործը, որ կաներ, կգնար Մոսկվա և կհանդիպեր Պուտինի հետ, ինչը, ըստ նրա, չպետք է ընկալել որպես խոնարհում։
    Նրա խոսքով՝ ինքը կփոխեր Ուկրաինայի արտաքին և ներքին քաղաքականությունը՝ երաշխավորելով, որ երկիրը այլևս երբեք սպառնալիք չի ներկայացնի Ռուսաստանի համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով նմանատիպ քայլեր ՌԴ-ի կողմից:
    Այսինքն, հետ կգնար 1991 թվական և կփորձեր հասկանալ ներկա երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակի պատճառահետևանքային կապը։

  • Այսօր խոստացածս մի թեմայով անդրադարձի սպասեք, այդ թվում` համապատասխան օրենսդրո…

    Այսօր խոստացածս մի թեմայով անդրադարձի սպասեք, այդ թվում` համապատասխան օրենսդրության մասնագիտական մեկնաբանմամբ։

  • Վարանգաթաղ բարձունքի ազատագրումը 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի բացառիկ…

    Վարանգաթաղ բարձունքի ազատագրումը 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի բացառիկ հաջողություններից էր. այն պահվեց մինչև պատերազմի ավարտը. Գեղամ Մանուկյան
    2020 թվական պատերազմական հերթական օրն էր… 24ժամյա ռեժիմով «Երկիր մեդիայի» պատերազմական հերթական օրը…
    Լուրերի տեղատարափ, ու հանկարծ կեսօրին մեր տնօրեն Դավիթը այլայլված առանձնանում է հետս… տղերքից վատ լուրեր կան, զոհեր ունենք։
    Ովքե՞ր… դեռ անունները պարզ չեն։ Խառնակ հոգով, ոչինչ ցույց չտալով շարունակում եմ գործս, կռիվ է, պատերազմ… կարճ ժամանակով գնացի ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն…ու պարզվեց՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի (Լուլասազ, Հակոբ Կամարի) բարձունքում զոհվել են ՀՅԴ 2-րդ վաշտից 22 և 1-ին վաշտից 2 մարտիկներ։
    Դեպքից ժամեր անց, նույն վաշտի տղերքի և բանակի 2 հատուկ ջոկատայինների ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը։
    Սա Արցախում 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի այն բացառիկ հաջողություններից էր, երբ ոչ միայն ազատագրվեց թշնամու կողմից գրավված տարածքը, այլ նաև պահվեց՝ մինչև պատերազմի ավարտը։
    Հետո նիկոլական քարոզչամեքենայի գեբբելսը դիֆերամբներ էր հյուսելու մեր տղերքի մասին ու հետո այդ ամենը մոռանալու էր։
    Այդ ժամանակ որոշեցինք լուրերով շատ մանրամասներ չհրապարակել։ Անվտանգային հարց էր՝ թշնամին շատ կկենտրոնանար մերոնց ուղղությամբ, ի վերջո իրենց աչքի փուշ Դաշնակցության գումարտակն էր… հետո…
    Հավերժ փառք տղերքին 🇦🇲

  • 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր…

    2020 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
    Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար:
    Եվ ոչինչ չարվեց կանխելու համար… նախագահն էլ Թրամփն էր։