Category: Պաշտպանություն

  • Նախիջևանը, Արևելյան Զսնգեզուրը և Ղարաբաղը փաստացի կմիավորվի մեկ շրջանի մեջ։ԱլիևՀ…

    Նախիջևանը, Արևելյան Զսնգեզուրը և Ղարաբաղը փաստացի կմիավորվի մեկ շրջանի մեջ։
    Ալիև
    Հ.Գ. Ի դեպ, Ալիևը տեղեկացրել է, որ փոխելու են Նախիջևան քաղաքի և Ինքնավար Հանրապետության բոլոր քաղաքների գլխավոր պլանը։

  • Նոր իրողությունն այնպիսին է, ինչպիսին կա. այն ստեղծում են, իհարկե, խոշոր պետությ…

    Նոր իրողությունն այնպիսին է, ինչպիսին կա. այն ստեղծում են, իհարկե, խոշոր պետությունները, բայց եթե երկիրն այնքան էլ մեծ չէ, բայց ներուժ ունի, այդ թվում` քաղաքական, ռազմական, տնտեսական, ապա նույնպես կարող է իր ներդրումն ունենալ նոր իրողությունների ձևավորման գործում։
    Ալիև

  • Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2026 թվա…

    Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2026 թվականին շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների
    վարժական հավաքների ժամանակացույցը։
    — 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ,
    -2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ,
    -2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ,
    -2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ,
    — 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
    -2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:
    Նշվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
    Հ.Գ. Ժամանակին այնքան ասեցինք, որ օրենք եք խախտում, անցած տարի օրենքում մարտական հերթապահության պահն ավելացրին։
    Ի դեպ, հայտարարվող վարժական հավաքների ծախսերը կիրականացվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով հատկացվող միջոցների հաշվին:
    Այս նպատակով պաշտպանության նախարարության բյուջեում նախատեսված է 2,564,364.0 հազար դրամ ֆինանսական միջոցներ, սակայն անհրաժեշտ է 3,111,532.2 հազար դրամ:
    Տարբերության՝ 547,168.2 հազար դրամի, ինչպես նաև վարժական հավաքների մասնակիցների սննդի, հանդերձանքի և այլ ծախսերի մասով ֆինանսական միջոցների աղբյուր կհանդիսանա Պաշտպանության նախարարության տնտեսած միջոցները:
    Նշենք, որ 2026 թվականին նախատեսված է ավելացնել պահեստազորայինների թիվը։
    Այսինքն, եթե 2025 թվականին վարժական հավաքներին մասնակցել է 16.000 պահեստազորային, ապա 2026 թվականին նախատեսել են, որ վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների թիվը միջինում լինի 20.000։

  • ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականին ռազմական բյուջեն պետք է լինի…

    ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ 2027 թվականին ռազմական բյուջեն պետք է լինի 1,5 տրիլիոն դոլար, ինչը զգալի մեծ է 2026 թվականի համար հաստատվածի համեմատ, որը 901 միլիարդ դոլար է։

  • Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ակնհայտ է` էներգառեսուրսների համար պ…

    Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ակնհայտ է` էներգառեսուրսների համար պայքարը վերափոխվելու է նոր, ընդ որում, շատ ագրեսիվ մրցակցության։
    Արևմտյան աշխարհը, ըստ նրա, աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրների դեմ որպես սպառնալիք։
    Էրդողանը շարունակել է, որ ռեսուրսների բաշխման դաժան պայքար է գնում, և Թուրքիան գտնվում է այդ պայքարի ամենակենտրոնում, որտեղ ով բանակցությունների սեղանին չէ, հայտնվում են «մենյուում»։
    Էրդողան

  • Ալիևը նշել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը. Ինչի՞ց են …

    Ալիևը նշել է 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գլխավոր պատճառներից մեկը. Ինչի՞ց են փորձել խուսափել, որքա՞ն զոհ են տվել

  • 44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածները 6-ն են։…

    44-օրյա պատերազմում Ադրբեջանի անհայտ կորածները 6-ն են։

  • Բաքվի զորահանդեսին ձեռքբերված սպառազինության մի մասն է ցուցադրվել, մյուս մասը դե…

    Բաքվի զորահանդեսին ձեռքբերված սպառազինության մի մասն է ցուցադրվել, մյուս մասը դեռ չի ցուցադրվել, բայց դրա ժամանակը կգա։
    Ալիև

  • Վենեսուելայում ԱՄՆ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։ The New York T…

    Վենեսուելայում ԱՄՆ օպերացիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի։
    The New York Times
    Հ.Գ այլ աղբյուրներ հայտնում են, որ զոհերի թվում 37-ը կուբացի է, որոնք նախագահական նստավայրի և Մադուրոյի անվտանգությունն էին ապահովում։

  • Մոտ 2 ամիս առաջ 44֊օրյա պատերազմում Հհ զոհերի պաշտոնական թիվ նշվեց 3833, և 191…

    Մոտ 2 ամիս առաջ 44֊օրյա պատերազմում Հհ զոհերի պաշտոնական թիվ նշվեց 3833, և 191 հոգի անհայտ կորած։ Այսինքն, զոհերի թիվը կարող է փոխվել։
    Որոշեցի ուսումնասիրել և գտնել Ադրբեջանի զոհերի պաշտոնական թիվ։
    Եվ այսպես`
    2021 թվականի հունվարին զոհերի պաշտոնական թիվ է հայտարարվել
    2855, 2021 թվականի մայիսին 2895, 2025 թվականին 44-օրյայի զոհերի թիվը նշվել է ավելի քան 2900 ։
    Միաժամանակ, մի առիթով Ալիևն անցած տարի ասաց, որ 44֊օրյայի և 2023 թվականի սեպտեմբերի գործողությունների ժամանակ միասին վերցրած ավելի քան 3000 զոհ են ունեցել։