Category: Պաշտպանություն

  • 44-օրյա պատերազմի համատեքստում, անշուշտ, ռազմական ղեկավարությունը պարտվել է, և պ…

    44-օրյա պատերազմի համատեքստում, անշուշտ, ռազմական ղեկավարությունը պարտվել է, և պարտվել է Նիկոլ Փաշինյանին։
    Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին և զմռսված զեկույցին, եթե սկզբում կիսով չափ համաձայն չէի, որ ընդդիմությունը չմասնակցեց, հիմա գտնում եմ ճիշտ արեց, դա ոչինչ, փաստորեն, չէր տալու։ Ավելին, ռազմական ղեկավարությունն էլ երևի պիտի բոյկոտեր։
    Օնիկ Գասպարյանը, որ ամենասկզբում դիմել էր Անդրանիկ Քոչարյանին, ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, որ Փաշինյանի իշխանության օրոք եղած պատերազմը նրանց իսկ կողմից քննվի, տեսնես գո՞հ է, որ այսօր բոլոր ինֆորմացիաներին տիրապետում են ՔՊ֊ականները, չասեմ ինչ կենսագրության։ Ուզում եմ հավատամ, որ մի օր դրվագ առ դրվագ քննվելու է։ Անձամբ պիտի փորձեմ հասկանալ
    ո՞ր հրամանն ու որոշումն է նիկոլահաճո, որը պիտի չարվեր և որը հետևանք է ունեցել։ Լիքը պատասխաններ ունեմ ստանալու, եթե փորձում եմ այսօր ձեզ պահել, դա դեռ ոչինչ չի նշանակում։

  • Բանտարկվելուց առաջ Աշոտն իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն, Վեհափառին և իր բ…

    Բանտարկվելուց առաջ Աշոտն իր աջակցությունն էր հայտնել Եկեղեցուն, Վեհափառին և իր բանտարկված ընկերներին։

  • Աշոտ Մինասյանին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարող…

    Աշոտ Մինասյանին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

  • Հայկական կողմից վարձկաններ չեն եղել 44-օրյայում, իսկ ադրբեջանցիները որպես վարձկա…

    Հայկական կողմից վարձկաններ չեն եղել 44-օրյայում, իսկ ադրբեջանցիները որպես վարձկան կռվում են ռուս-ուկրաինական պատերազմում

  • Ադրբեջանը սկսել է ականազերծել այն տարածքները, որոնցով անցնելու է «Զանգեզուրի մի…

    Ադրբեջանը սկսել է ականազերծել այն տարածքները, որոնցով անցնելու է «Զանգեզուրի միջանցքը»։

  • Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված և տեղեկատվական աղմուկ…

    Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածված և տեղեկատվական աղմուկ առաջացրած ֆիլմի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը․
    Հարցազրույց տալու առաջարկով Սամվել Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։
    Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։
    Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։
    Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։
    Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից։
    Սամվել Բաբայան

  • Բաքվի դատարանում իր վերջին խոսքում, ինչպես հաղորդում է ադրբեջանական քարոզչամեքեն…

    Բաքվի դատարանում
    իր վերջին խոսքում, ինչպես հաղորդում է ադրբեջանական քարոզչամեքենան, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ Ղարաբաղը խնդրել էր Հայաստանին լինել իրենց անվտանգության երաշխավորը, և այդ պահից շփման գծում բոլոր օպերացիաներն իրականացվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ մշակած պլանի համաձայն։
    Գեներալը նշել է, որ թեև ներկա է գտնվել Սղնախ-Ավետարանոց օպերացիայի քննարկմանը, սակայն դրա հետ որևէ առնչություն չի ունեցել, իսկ պատասխանատուն եղել է Սամվել Բաբայանը։
    Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում պնդել է, որ հայկական կողմից պատերազմում վարձկաններ չեն կռվել, այլ կամավորներ, որոնց որևէ մեկը վերբովկա չէր արել և առաջադրանք տվել, որ հայտնվեին այնտեղ, և նրանցից ոչ մեկը չի վճարվել
    պատերազմում կռվելու համար։
  • Բաքվի պետական համալսարանի ենթակայությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտութ…

    Բաքվի պետական համալսարանի ենթակայությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտությունների կենտրոնը սկսել է վավերագրել իբր Հայաստանում եղած և ոչնչացված ադրբեջանցիների տապանաքարերը, պնդելով, որ Հայաստանը վարել է խտրական քաղաքականություն։
    «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը ոչ միայն «օկուպանտ» պետություն է, այլև սիստեմատիկ մշակութային ցեղասպանություն իրանացրած», -հայտարարել է վերը նշված կենտրոնի ղեկավարը։
    Եվ սա ասում է` Արցախում հերոսների շիրմաքարերը կոտրած պետության ներկայացուցիչը։
    Հ.Գ. շարունակեք ադրբեջանական բենզին գնել, հարստացնել դրանց և խաղաղությունն իրողություն համարել։

  • Իսրայելական պետական պաշտպանական Israel Aerospace Industries (IAI) կոնցեռնը Բաքվո…

    Իսրայելական պետական պաշտպանական Israel Aerospace Industries (IAI) կոնցեռնը Բաքվում բացել է ինովացիոն կենտրոն` VISTAR, որի նպատակն Ադրբեջանի համար տեխնոլոգիական կադրերի պատրաստումն է։

  • Բաքվի սարքած Ռուբեն Վարդանյանի ֆիլմում Սամվել Բաբայան, որ նկարվել ես, ասում են։…

    Բաքվի սարքած Ռուբեն Վարդանյանի ֆիլմում Սամվել Բաբայան, որ նկարվել ես, ասում են։ Բա հեչ հետևել ես Բաքվի դատարանում քո արածներից ինչեր են պատմում։ Մի մեծ ֆիլմ դառնում է։